fbpx
Բաժիններ

Ըստ արդյունքների՝ այս թիմերը շատ են «սիրում» միմյանց․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

7 նոյեմբերի, ժ.18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

3 խաղ«Գանձասար-Կապանը» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 0, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-1

1/4 եզրափակիչ առաջին հանդիպում. 24.10.2018 «Արարատ-Արմենիա» 1-1 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Չարլզ Մոնսալվո Պերալտա 14՛, 1-1՝ Գևորգ Նռանյան 63՛:

Հաջողության բանալին մրցակցի դարպասը գրավելն է

Գործող գավաթակիրն անչափ անհաջող է հանդես գալիս առաջնությունում՝ 13 խաղում վաստակած 10 միավորով ընթանալով 8-րդ հորիզոնականում: Վերջին 4 հանդիպումներում գանձասարցիներին ոչ մի կերպ չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասը: «Գանձասար-Կապանի» մոտ արդեն 402 րոպե գոլային երաշտ է:

Ահա այսպիսի տխուր ցուցանիշներով են գանձասարցիները խաղադաշտ դուրս գալու գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում և փորձելու են գոնե պատվավոր մրցանակի խաղարկությունում հաջող հանդես գալ: Իսկ հաջողության բանալին մրցակցի դարպասը գրավելն է, ինչը կապանցիներին ընթացիկ առաջնությունում շատ դժվարությամբ է տրվում: 13 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 9 գոլ են խփել:

Ճիշտ է, առաջին խաղում հյուրընկալվելիս գրանցված 1-1 հաշիվը որոշակի առավելություն «Գանձասար-Կապանին» տալիս է: Սակայն գոլազուրկ ոչ-ոքիի վրա հույս դնելը շատ վտանգավոր մարտավարություն կլինի գանձասարցիների համար: Չնայած մրցակիցների միջև առաջնությունում կայացած երկու խաղերում էլ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

«Գանձասար-Կապանը» 15-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել գավաթի խաղարկություններում: Պատվավոր մրցանակի նախորդ խաղարկությունում վերջապես իրականացավ կապանցիների վաղեմի երազանքը: Գանձասարցիներն, Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին», առաջին անգամ նվաճեցին Հայաստանի գավաթը:

Այդ հաջողությունում մեծ էր թիմի փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովի ներդրումը, ով իրեն գերազանց դրսևորեց 11մ հարվածաշարի ժամանակ: Ի դեպ, եթե առաջիկա խաղում Կասպարովին վստահվի դարպասի պաշտպանությունը, ապա նա կնշի գավաթի մրցաշարերում 50-րդ խաղի հոբելյանը:

Մինասյանի օրոք արդյունավետությունը կտրուկ նվազել է

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» արդեն գրանցել է առաջին հաջողությունը: Թիմն առանձնակի ջանքեր չներդրեց Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Երևանի» արգելքը հաղթահարելու համար՝ նույնիսկ հանդես գալով ոչ մարտական կազմով: Այդ հանդիպումներին չմասնակցեց թիմի լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովը: Փոխարենն աչքի ընկավ Անտոն Կոբյալկոն՝ երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 5 գոլ և գլխավորելով գավաթի մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը:

1/8 եզրափակչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ հյուրընկալվելիս հաղթեց 4-1 հաշվով և գործնականում վճռեց գավաթային դիմակայության ելքը: Այդ խաղում Անտոն Կոբյալկոն հեթ-տրիքի հեղինակ դարձավ:

Պատասխան խաղում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշած Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Երևանի» դարպասը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» զգալիորեն կարգավորել է իր խաղը և կփորձի հաղթահարել նաև գավաթի քառորդ եզրափակչի արգելքը: Սակայն նրա օրոք թիմում արդյունավետությունը զգալի անկում է ունեցել, փոխարենը հուսալի է գործում պաշտպանությունը: Մինասյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 4 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը մեկ գոլ է խփել, սակայն սեփական դարպասն էլ ընդամենը մեկ գնդակ է ընդունել:

Եթե «Գանձասար-Կապանին» առաջիկա խաղում բավարարում է գոլազուրկ ոչ-ոքին, ապա «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները պայքարը շարունակելու համար պետք է աչքի ընկնեն հարձակողական գործողություններով ու հաղթանակ տոնեն։ Նրանք հաջորդ փուլ դուրս կգան նաև արդյունավետ ոչ-ոքիի պարագայում՝ բացառությամբ 1-1 հաշվի, քանի որ այդ դեպքում դիմակայության հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում։

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Գանձասար-Կապան»՝ Գևորգ Նռանյան՝ 4 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ճակատամարտին» ընդառաջ․ «Արարատ-Արմենիայի» վերջին մարզումը «Դյուդելանժի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Հոգեբանորեն պատրաստ ենք հանդիպմանը»

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերա. «Այսպիսի թիմով մենք չենք կարող մեզ ֆավորիտ համարել»

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մինասյանը ճիշտ էր․ «Արարատ-Արմենիան» տակտիկապես հաղթեց «Սաբուրթալոյին»

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի 4-րդ փուլի հանդիպումները կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

«Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքը սկսված է

Վադիմ Բորեց․ «Ձգտելու ենք ժամանակի հետ առաջընթաց ունենալ․ հավատում ենք այս տղաներին» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը՝ «Նոայի» նկատմամբ հաղթանակի ու «Դյուդելանժի» հետ առաջիկա խաղի մասին (տեսանյութ)

Չեմպիոնի ծանր հաղթանակը եվրոպական ելույթից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում (տեսանյութ)

«Նոա» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս տարի առաջին անգամ պարտվել է պաշտոնական խաղերում

Աշոտ Բարսեղյան․ «Տխուր եմ 1-1 հաշվի հետ կապված․ մենք 2 միավոր կորցրինք» (տեսանյութ)