fbpx
Բաժիններ

«Արարատն» առանց Խաշմանյանի կփորձի սխրանք գործել․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ»«ԲԱՆԱՆՑ»

8 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

10 խաղ գավաթի խաղարկությունում«Արարատը» հաղթել է 3 անգամ, «Բանանցը»՝ 6, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-16

1/4 եզրափակիչ առաջին հանդիպում. 24.10.2018 «Բանանց» 3-1 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Ադամու Աբդուլահի 16՛, 2-0՝ Արամ Լոռեցյան 28՛, 2-1՝ Պապե Դեմբա Դիյե 78՛, 3-1՝ Ադամու Աբդուլահի 90+3՛:

«Արարատը» բարդ իրավիճակում է հայտնվել

Գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումն «Արարատը» կանցկացնի առանց գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի, ով այս օրերին Բրեստում մասնակցում էր իսպանացի անվանի մարզիչ Խուանդե Ռամոսի կազմակերպած մաստեր-կլասին, իսկ նոյեմբերի 8-ին ներկա է գտնվելու Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի ԲԱՏԷ – «Չելսի» խաղին:

Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-3 հաշվով կրած պարտությունից հետո «Արարատը» պատասխան մրցախաղում բավական բարդ իրավիճակում է հայտնվել: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար արարատցիներին հարկավոր է առնվազն 2-0 հաշվով հաղթանակ տոնել մի մրցակցի նկատմամբ, որին զիջել է առաջնության երկու հանդիպումներում էլ (2-4, 0-1):

Սակայն, ինչպիսի արդյունք էլ գրանցվի, միևնույն է, գավաթի ընթացիկ խաղարկությունն «Արարատի» համար ամենահաջողն է վերջին 10 տարիների ընթացքում: Արարատցիներին վերջապես հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ 1/8 եզրափակչում առավելության հասնելով «Լոկոմոտիվի»  նկատմամբ (1-1, 3-1):

Հոբելյանը կփորձեն նշել ուղեգրի նվաճմամբ

Առաջնությունում գերազանց հանդես եկող «Բանանցը» նախորդ տուրում «սայթաքեց»՝ զիջելով «Փյունիկին», որով ընդհատվեց թիմի 9 անպարտելի խաղերի տպավորիչ շարքը: Իսկ ահա գավաթի մրցաշարում «Բանանցը» հիանալի հնարավորություն ունի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու և շարունակելու պայքարը պատվավոր մրցանակի համար:

Հարկ է նշել, որ գավաթի նախորդ 5 խաղարկություններում «Բանանցին» մշտապես հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:

«Բանանցը» 22-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել Հայաստանի գավաթի խաղարկություններում: 7 անգամ հանդես գալով գավաթի եզրափակչում, «Բանանցը» 3 անգամ պատվո շրջան է կատարել մարզադաշտում: Ընդ որում «Բանանցը» Հայաստանի առաջին գավաթակիրն է:

Իսկ վերջին հաջողությանը թիմը հասել է գավաթի 2015/16թթ. խաղարկությունում՝ իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով «Միկայի»  նկատմամբ:

Գավաթի խաղարկություններում «Բանանցի» և «Արարատի» ճանապարհները 7-րդ անգամ են հատվում: Մրցակիցների գավաթային դիմակայությունում 4 անգամ հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», 2 անգամ առավելության են հասել արարատցիները:

Մրցակիցների գավաթային նախորդ դիմակայությունը կայացել է 2016/17թթ. խաղարկությունում: «Բանանցը» հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ (2-1, 0-1):

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • «Արարատի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը կլինի պատվավոր մրցանակի խաղարկություններում «Բանանցի» հոբելյանական՝ 100-րդ խաղը: Գավաթի մրցաշարերում թիմը տոնել է 53 հաղթանակ, 17 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 29 պարտություն: «Բանանցի» ֆուտբոլիստները խփել են 214 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 96 գնդակ:

  • «Արարատը» 100-րդ խաղի հոբելյանը կարող է նշել միայն գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում, եթե կարողանա հաղթահարել «Բանանցի» արգելքը: Իսկ ահա «Բանանցի» հետ քառորդ եզրափակչի առաջին խաղի ավելացված ժամանակում Ադամու Աբդուլահիի խփած գնդակը դարձավ գավաթի մրցաշարերում «Արարատի» բաց թողած 100-րդ գոլը:
  • Գավաթի մրցաշարում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1992թ. ապրիլի 15-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած 1/8 եզրափակչի խաղում: Նորաստեղծ «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իսկական անակնկալ մատուցեց՝ 2-0 հաշվով պարտության մատնելով փորձառու արարատցիներին: «Բանանցին» հաղթանակ պարգևեց «Գանձասար-Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի դուբլը: Այդ խաղի մասնակիցներից «Բանանցի» կիսապաշտպան Արա Նիգոյանը և արարատցի Տիգրան Գսպեյանը ներկայումս ընդգրկված են «Արարատի» մարզչական շտաբում:

  •  «Արարատն» ու «Բանանցը» պատվավոր մրցանակի համար 2 անգամ հանդիպել են եզրափակչում: 2007թ. մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Բանանցը» չեխ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-1 հաշվով: Խաղի հիմնական ժամանակում արարատցի Մարկոս Պիզելիի խփած գոլին «Բանանցը» պատասխանել էր Սեմյոն Մուրադյանի գոլով: Լրացուցիչ ժամանակում «Բանանցին» հաղթանակ էին պարգևել Արամ Բարեղամյանի և Սեմյոն Մուրադյանի խփած գնդակները:
  • Մեկ տարի անց նույն օրն Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակչում Վարուժան Սուքիասյանն իր սաների հետ ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, որին մարզում էր բուլղարացի Նեդելչո Մատուշևը: Կրկին խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Հաշիվը բացեց բուլղարացի Մարկո Գանչևը, 2-րդ խաղակեսում արարատցի Վահագն Մինասյանը վերականգնեց հավասարակշռությունը: «Արարատին» հաղթանակ պարգևեց լրացուցիչ ժամանակում Մարկոս Պիզելիի խփած գոլը:

Թիմերի գավաթային դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան, Մարկոս Պիզելի՝ 2-ական գոլ:

«Բանանց»՝ Աշոտ Բարսեղյան, Սեմյոն ՄուրադյանԱդամու Աբդուլահի՝ 2-ական գոլ:

«Արարատի» կազմում որակազրկված է Վարդան Արզոյանը, իսկ ահա «Բանանցի» լեգեոնական Բորիսլավ Յովանովիչը 5-խաղյա որակազրկման ժամկետը լրանալուց հետո կրկին կարող է խաղադաշտ դուրս գալ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաշմանյանը բարկացած էր․ «Երբեք չեմ խաբի ինքս ինձ․ մենք չեմպիոն դառնալու ներուժ չունենք» (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«Ուրարտուն» «փլվեց» «Փյունիկի» հետ խաղի վերջնամասում, բայց արժանի չէր 0-3 հաշվով պարտության

Հայ ֆուտբոլիստների վառ խաղը «կուրացնում» է ղազախ երկրպագուներին (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատը» վերջին անգամ այսքան լավ մեկնարկել էր Վարուժան Սուքիասյանի օրոք

Իլշատ Ֆայզուլին․ «Խնդիրը պահերը չօգտագործելն էր․ սա բակային ֆուտբոլ չէ, որ ստեղծես 50 պահ, ուստի ամեն շանս «ոսկի» է» (տեսանյութ)

Մարկոս Պիզելին երկրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում է կատարում «Ակտոբեի» կազմում (տեսանյութ)

«Արարատ» – «Շիրակ»․ Վարդան Բիչախչյանի և Սերգեյ Բոյկոյի հետխաղյա կարծիքները

Վերականգնված արդարության մասին պաստառը և «Արարատի» կամային հաղթանակը «Շիրակի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը