fbpx

Դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 5-0․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ»«ՓՅՈՒՆԻԿ»

8 նոյեմբերի, ժ.14:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

1 խաղ գավաթի խաղարկությունում, որում հաղթել է «Լոռին», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-0

1/4 եզրափակիչ առաջին հանդիպում. 25.10.2018 «Փյունիկ» 0-2 «Լոռի»
Գոլերը՝ 0-1՝ Ուգոչուկվու Իվու 12՛, 0-2՝ Սանդի Ինուսա Ումարու 83՛:

Ֆուտբոլային երկու ներկայացման սպասումով

Խաղացանկի քմահաճույքով ընդամենը 4 օրում «Լոռին» երկու անգամ կմրցի «Փյունիկի» հետ՝ գավաթային մրցավեճից հետո փյունիկցիներին հյուրընկալելով նաև առաջնության 16-րդ տուրի խաղում: Այնպես որ ֆուտբոլասերներին ֆուտբոլային երկու հիանալի ներկայացում է սպասում:

Բարձրագույն խմբի նորեկը հաջող է հանդես գալիս ինչպես առաջնությունում, այնպես էլ գավաթի մրցաշարում: Ճիշտ է, առաջնության վերջին երկու հանդիպումներն անհաջող դասավորվեցին «Լոռիի» համար, որն ընդամենը մեկ միավոր վաստակեց՝ կորցնելով առաջատարի իր դիրքը:

Իսկ ահա գավաթի մրցաշարում վանաձորցիների գործերն առայժմ հաջող են ընթանում: «Լոռին» առայժմ անպարտելի է գավաթի ընթացիկ խաղարկության 3 հանդիպումներում էլ և լավ հնարավորություն ունի պայքարը շարունակելու կիսաեզրափակչում: Ճիշտ է, դրա համար «Փյունիկի» հետ պատասխան խաղում էլ հարկ կլինի ներդնել ողջ ուժերը:

Հիշեցնենք, որ «Լոռին» գավաթային պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասնելով «Յունիոր-Սևանի» նկատմամբ (3-2, 2-2):

«Փյունիկի» առջև բարդ խնդիր է ծառացած

«Փյունիկին» չափազանց բարդ ու դժվարին պայքար է սպասվում գավաթի կիսաեզրափակչի ուղեգրի համար՝ հաշվի առնելով թե մրցակցի խաղային բարձր որակները, թե վերջին շրջանում փյունիկցիների գործողություններում նկատվող խաղային անկումը:

Ճիշտ է, առաջնության վերջին խաղում «Փյունիկը» վերջապես սթափվեց և պարտության մատնեց առաջատար «Բանանցին»՝ ընդհատելով առանց հաղթանակների 5 խաղերի շարքը: Բայց մեկ հաղթանակով «Փյունիկի» հիմնախնդիրներն, իհարկե, չլուծվեցին:

Պատվավոր մրցանակը նվաճելու նպատակով պայքարը շարունակելու համար «Փյունիկը» պետք է անառիկ պահի սեփական դարպասը, միաժամանակ ագրեսիվ գործողությունների շնորհիվ փորձի վերացնել 2 գնդակի տարբերությունը: Մի խոսքով, «Փյունիկի» առջև դժվարին, բայց ոչ անլուծելի խնդիր է ծառացած:

Առաջնության առաջին շրջանի խաղում էլ «Փյունիկը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել էր «Լոռիին»: Այնպես որ փյունիկցիներին դեռևս չի հաջողվել գտնել «Լոռիի» դարպասի բանալին: Այդ բացը փյունիկցիները պետք է փորձեն լրացնել առաջիկա գավաթային մրցախաղում:

Հայաստանի գավաթի խաղարկությունների ամենատիտղոսակիր թիմը՝ պատվավոր մրցանակի ութակի դափնեկիր «Փյունիկը» 26-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել: Գավաթի նախորդ 6 խաղարկություններում «Փյունիկը» բավական հաջող է հանդես եկել: Թիմը 4 անգամ մտել է եզրափակիչ և 3 տարի անընդմեջ (2012/13-2014/15թթ.) նվաճել է պատվավոր մրցանակը:

Գավաթի մրցաշարում վերջին հաջողությանը «Փյունիկը» հասել է Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, ով ի դեպ պատվավոր մրցանակի խաղարկություններում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով (66) ռեկորդակիրն է:

Հանդիպմանը չի մասնակցի «Լոռիի» ֆուտբոլիստ Իբրահիմ Ֆուսեինին, ով 4-րդ զգուշացումն է ստացել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մ23 ԱԱ․ Սարգիս Հովսեփյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մ23 ԱԱ․ Անդրանիկ Գաբրիելյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Մ23 ԱԱ․Անդրանիկ Գաբրիելյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

«Փյունիկի» ֆուտբոլիստները 11-մետրանոցների մրցույթ են անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Խաչատուրովը չի մասնակցի Ջիբրալթար-Հայաստան խաղին

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 16-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Հայկական 3 թիմի դարպաս «կողպվել» է, իսկ Մուսոնդան այս օրը երբեք չի մոռանա

«Լոռին» պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը

«Փյունիկը» հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից

Բռնության և ռասիզմի մեղադրանքներ․ Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում՝ «Լոռի» – «Փյունիկ» հանդիպումից հետո

Բարձրագույն խումբ․ ավարտված 3 հանդիպումների արդյուքները

3 խաղ մեկ ժամի․ ԲԽ թիմերի մեկնարկային կազմերը և ուղիղ հեռարձակումներ

«Փյունիկը» վրեժխնդրությամբ լցված կժամանի Վանաձոր․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

3 առավելություն և թերություն Հայաստանում. Անդրեյ Տալալաևը խոսել է Հայաստանի մասին

«Ցտեսություն» գավաթին՝ անպարտելի 7 խաղից հետո, Կասպարովի և «Բանանցի» հոբելյանները

«Փյունիկը» Վանաձորում մաքառեց մինչև վերջ, բայց․․․ Հայտնի է կիսաեզրափակիչ երկրորդ զույգը (տեսանյութ)