fbpx

«Ցտեսություն» գավաթին՝ անպարտելի 7 խաղից հետո, Կասպարովի և «Բանանցի» հոբելյանները

Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության կիսաեզրափակչի մասնակիցները: Հաջորդ տարվա գարնանն այդ փուլում միմյանց հետ կմրցեն «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան», «Լոռին» ու «Բանանցը»:

Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Ինչպես ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները, պատասխան խաղերն էլ անցան հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Գավաթի մրցաշարում կայացած 16 հանդիպումներից 4-ում հաղթել են դաշտի տերերը, 5-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:

Իսկ ահա արդյունավետությամբ պատասխան հանդիպումները զիջեցին առաջին խաղերին: 4 խաղում խփվեց ընդամենը 5 գոլ առաջին հանդիպումների 11 գնդակի փոխարեն: Գավաթի մրցաշարում կայացած 16 հանդիպումներում 45 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,81 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտն» առաջինը կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց՝ պատասխան խաղում էլ հաղթելով «Արցախին»: Մասնակցելով գավաթի 7 խաղարկություններին, ալաշկերտցիները 4-րդ անգամ իրավունք ստացան հանդես գալու կիսաեզրափակչում:

Երկրորդ տարին անընդմեջ «Ալաշկերտը» գավաթի մրցաշարում հաղթահարում է «Արցախի» արգելքը, որի հետ անցկացրած գավաթային 4 խաղերն էլ շահել է 12-2 ընդհանուր հաշվով:

«Ալաշկերտը» գավաթի մրցաշարերում 7-րդ անպարտելի խաղն անցկացրեց՝ տոնելով 6-րդ հաղթանակը: Վերջին անգամ ալաշկերտցիները խաղադաշտից պարտված են հեռացել (հիմնական ժամանակի մասին է խոսքը) 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»:

3. «Բանանցը» հաղթանակով նշեց գավաթի մրցաշարերում 100-րդ խաղի հոբելյանը՝ պատասխան խաղում էլ պարտության մատնելով «Արարատին»: Հերթական հաղթանակը 54-րդն էր գավաթի խաղարկություններում: Պատվավոր մրցանակի մրցաշարերում 7-րդ անգամ մրցավեճի բռնվելով «Արարատի» հետ, «Բանանցը» 5-րդ անգամ երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաղթահարեց մրցակցի արգելքը: Գավաթի վերջին 6 մրցաշարերում «Բանանցի» ֆուտբոլիստները մշտապես հաղթահարել են առաջին փուլի արգելքը:

4. «Գանձասար-Կապանը» վայր դրեց գործող գավաթակրի իր լիազորությունները՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային», որով ընդհատվեց 7 անպարտելի խաղերի շարքը: Այդ հանդիպումներում գանձասարցիները տոնել էին 3 հաղթանակ, 4 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Գանձասար-Կապանը» կրել էր անցյալ տարվա ապրիլի 12-ին՝ կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջելով «Շիրակին»:

5. Բարձրագույն խմբի նորեկներ «Արարատ-Արմենիան» և «Լոռին» շարունակեցին գավաթի ընթացիկ խաղարկությունում անպարտելի խաղերի շարքը: «Արարատ-Արմենիան» 3-րդ հաղթանակը տոնեց՝ խփելով գավաթի մրցաշարում 11-րդ գոլը: Այդ ցուցանիշով «Արարատ-Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայտնի է՝ ո՞ր թիմերի հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» ՉԼ որակավորման 2-րդ փուլ անցնելու դեպքում

«Արցախն» անվանափոխվել է և նոր անվանմամբ կմասնակցի 2019/20թթ․ առաջնությանը

«Արարատ-Արմենիան» միայն «Փյունիկին» է զիջում հյուրընկալվելիս վաստակած միավորներով

«Լոռին» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իսպանիայից

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

«Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Պաշտոնական. «Արարատի» երեք ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները ՉԼ որակավորման 1-ին փուլում

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

ՀՖՖ մրցանակաբաշխություն 2019. «Լեոն», «Յունիոր Սևանն» ու «Արարատ-Արմենիան» ստացան չեմպիոնական գավաթները (տեսանյութ)

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»