fbpx

«Արցախն» ընդդեմ «Հայաստանի ամենաուժեղ թիմի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

11 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, 16-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-6

1-ին շրջան. 01.09.2018 «Ալաշկերտ» 6-0 «Արցախ»
Գոլերը՝ 1-0՝ Համլետ Ասոյան 2՛, ինքնագոլ, 2-0՝ Ղուկաս Պողոսյան 15՛, 3-0՝ Արտակ Եդիգարյան 49՛, 11մ, 4-0՝ Ուրոշ Նենադովիչ 65՛, 5-0, 6-0՝ Արտակ Եդիգարյան 79՛, 81՛:

Չեմպիոնն «Արցախի» ամենաանհարմար մրցակիցն է դարձել

Վերջին 4 օրերի ընթացքում մրցակիցները երկրորդ անգամ մրցավեճի կբռնվեն: Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում էլ զիջելով «Ալաշկերտին»՝ «Արցախը» դուրս մնաց պատվավոր մրցանակի խաղարկությունից: Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում էլ «Արցախին» չէր հաջողվել հաղթահարել «Ալաշկերտի» արգելքը:

Հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Արցախը» շատ անհաջող է խաղացել չեմպիոնի դեմ՝ սեփական դարպասը 6 անպատասխան գնդակ ընդունելով՝ կարելի է վստահ ասել, որ «Ալաշկերտն» արցախցիների ամենաանհարմար մրցակիցն է: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի կարծիքով էլ «Ալաշկերտը» ներկայումս Հայաստանի ամենաուժեղ թիմն է:

Եթե գավաթի մրցաշարում «Արցախը» ձախողվեց, ապա առաջնության նախորդ տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակով թիմի ֆուտբոլիստներն ուրախացրին իրենց երկրպագուներին: Այդ հաջողությանը թիմի երկրպագուները երկար էին սպասել: «Արցախին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 11 խաղերի շարքը: Այդ հաղթանակը նաև առաջինն էր առաջնությունում մրցակցի հարկի տակ, որի շնորհիվ «Արցախը» շրջանցեց «Գանձասար-Կապանին» և 11 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Արամ Ոսկանյանի տպավորիչ ցուցանիշները

«Ալաշկերտը» շարունակում է հաջող ելույթներն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Չեմպիոնը, նույնիսկ փոփոխված կազմով երկու հանդիպումներում էլ առավելության հասնելով «Արցախի» նկատմամբ, հաջողությամբ լուծեց կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման հարցը:

Առաջնությունում էլ չեմպիոնի գործերը լավ են ընթանում: Նախորդ տուրում առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ, ինչն արդեն 4-րդ անընդմեջ հաղթանակն էր նվազագույն հաշվով՝ «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Անշուշտ, ալաշկերտցիներն առաջիկա խաղում էլ ամեն ինչ կանեն հաղթելու և առաջատարի դիրքն ամրապնդելու համար: «Ալաշկերտը» շահել է «Արցախի» հետ կայացած պաշտոնական բոլոր 5 հանդիպումները գնդակների 18-2 ընդհանուր տարբերությամբ:

Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտի» ցույց տված արդյունքներն իրոք տպավորիչ են: Ընթացիկ մրցաշրջանում նրա օրոք անցկացրած պաշտոնական 7 հանդիպումներում էլ «Ալաշկերտը» հաղթել է, որից 5-ը՝ նվազագույն հաշվով: Այդ հանդիպումներում չեմպիոնը 9 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել ընդամենը 2 գնդակ (մեկական՝ «Արարատից» և «Արցախից»):

Եթե նշված փաստերին ավելացնենք նաև այն, որ 2016/17թթ. առաջնությունում էլ Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 3 խաղերում ևս «Ալաշկերտը» հաղթել էր, ապա գրանցված ցուցանիշներն էլ ավելի կտպավորեն:

«Ալաշկերտն» առաջնության ամենահուսալի պաշտպանություն ունեցող թիմն է, որը 13 խաղում ընդամենը 8 գոլ է բաց թողել: Թիմի պաշտպանների հետ միասին այդ գործում իր մեծ ներդրումն ունի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը: Վերջինս, «Շիրակի» հետ նախորդ տուրի խաղում դարպասն անառիկ պահելով, տարիքային ռեկորդ էր սահմանել: Նա կարող է նաև ընդգրկվել դարպասապահների խորհրդանշական «500-ի ակումբում»: Չանչարևիչն իր դարպասն ամուր փակի տակ է պահում արդեն 383 րոպե շարունակ:

Դիմակայության լավագույն ռմբարկուն առաջնությունում՝

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան՝ 3 գոլ:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արցախ»․ Արման Մելիքսեթյան – Ալեքսանդր Տուպչիենկո, Արգիշտի Պետրոսյան, Հովհաննես Նազարյան, Վահագն Մինասյան, Հակոբ Համբարձումյան – Արթուր Գրիգորյան, Իրակլի Բիջինաշվիլի – Ակմալ Բախտիյարով, Էմիլ Եղիազարյան – Գրիգոր Աղեկյան։

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ – Գագիկ Դաղբաշյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Մլադեն Զելկովիչ – Արտակ Գրիգորյան, Դանիլո Սեկուլիչ, Արտակ Դաշյան – Արտակ Եդիգարյան, Գուստավո Մարմենտինի – Ուրոշ Նենադովիչ։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)

«Արցախ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»

Վարդան Բիչախչյան․ «Ափսոսանքի զգացում կա․ ունենք գոլ խփելու խնդիր և պետք է գտնենք այն ֆուտբոլիստին, որը կդառնա հարձակման գծի առաջատարը» (տեսանյութ)