fbpx

Նրանցից մեկն արդեն 402 րոպե է՝ գոլ չի խփում․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Բանանց» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԲԱՆԱՆՑ»

11 նոյեմբերիժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտ, 16-րդ տուր

55 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 20 անգամ, «Բանանցը»՝ 17, գրանցվել է 18 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 59-66

1-ին շրջան. 01.09.2018 «Բանանց» 1-0 «Գանձասար-Կապան»
Գոլը՝ Արամ Բարեղամյան 33՛:

Խաղային ճգնաժամ՝ գոլային երաշտի ուղեկցությամբ

«Գանձասար-Կապանը» շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Բավական չէ, որ կապանցիներն անփառունակ ելույթներ են ունենում առաջնությունում, դրան գումարվեց նաև անհաջողությունը գավաթի մրցաշարում:

Գանձասարցիները, որ նախորդ մրցաշրջանում իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճել էին Հայաստանի գավաթը, շատ շուտ վայր դրեցին գավաթակրի իրենց լիազորությունները՝ չկարողանալով հաղթահարել Բարձրագույն խմբի նորեկ «Արարատ-Արմենիայի» դիմադրությունը:

Առաջնության հերթական խաղում էլ «Գանձասար-Կապանին» լուրջ փորձություն է սպասում: Վերջին հանդիպումներում թիմը հայտնվել է խաղային ճգնաժամի մեջ, որը գնալով ավելի է խորանում: Նախորդ տուրում սեփական հարկի տակ «Արցախին» պարտվելուց հետո «Գանձասար-Կապանը» 10 միավորով հայտնվեց աղյուսակի նախավերջին հորիզոնականում՝ արդեն զգալով հետնապահ «Արարատի» «շունչը»:

Գանձասարցիների գլխավոր հիմնախնդիրը գոլային պահերի ստեղծման և դրանց իրացման ցածր տոկոսն է: Իսկ առաջնության վերջին 4 հանդիպումներում կապանցիներին ընդհանրապես չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին: Թիմում արդեն 402 րոպե շարունակ գոլային երաշտ է:

Անսպասելի «սայթաքումը» չի ազդել «Բանանցի» մարտունակության վրա

Ի տարբերություն «Գանձասար-Կապանի», «Բանանցը» հաջողությամբ հաղթահարեց գավաթի քառորդ եզրափակչի արգելքը: «Արարատի» հետ պատասխան խաղում էլ «Բանանցը» խնդիրներ չունեցավ և, կրկին հաղթելով, մտավ հաջորդ փուլ:

Առաջնությունում էլ «Բանանցը» հիանալի է հանդես գալիս՝ հանդիսանալով չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը: Ճիշտ է, «Փյունիկի» հետ նախորդ տուրում կայացած սկզբունքային խաղում «Բանանցը» «սայթաքեց»՝ ընդհատելով առաջնությունում անպարտելի 9 խաղերի տպավորիչ շարքը, որոնցից 8-ում հաղթել էր: Այդ պարտությունը թանկ նստեց «Բանանցի» վրա, որն առաջատարի իր տեղը զիջեց «Ալաշկերտին»:

Սակայն այդ «սայթաքումը» բնավ էլ չի ազդել «Բանանցի» ֆուտբոլիստների մարտունակության վրա, ինչը նրանք ապացուցեցին «Արարատի» հետ կայացած գավաթային մրցավեճում: Ուստի կապանցիների հետ խաղում «Բանանցը» կրկին խաղադաշտ է դուրս գալու հաղթելու վճռականությամբ:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 հանդիպումներն անցել են «Բանանցի» առավելությամբ, որը տոնել է 2 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի:
  • 2016/17թթ. առաջնության 2-րդ շրջանից մինչև 2017/18թթ. առաջնության 4-րդ շրջանը ներառյալ մրցակիցների միջև կայացած առաջնության 9 խաղերում «Բանանցին» չի հաջողվել հաղթել գանձասարցիներին՝ կրելով 4 պարտություն, 5-ն ավարտելով ոչ-ոքի:
  • Վերջին 7 մրցաշրջաններում «Բանանցը» շատ անհաջող է խաղացել «Գանձասար-Կապանի»  հետ՝  անցկացրած 35 հանդիպումներից շահելով միայն 6-ը, կրելով 15 պարտություն:

  • Հանդիպմանը մասնակցելու դեպքում Լուբամբո Մուսոնդան կդառնա «Գանձասար-Կապանի» առաջին լեգեոնականը, որը կընդգրկվի թիմի կազմում ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակում: 23-ամյա Մուսոնդան թիմի կազմում 95-րդ խաղը կանցկացնի և կգերազանցի «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Ալեն Համբարձումյանի տարիքային ռեկորդը:
  • Ընթացիկ առաջնությունում գանձասարցիներից առավել արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը՝ խփելով 3 գոլ: «Բանանցում» ամենաարդյունավետը թիմի ավագ Վահագն Այվազյանն է, որի հաշվին 4 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 9 գոլ:

«Բանանց»՝ Սամվել Մելքոնյան՝ 9 գոլ:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Գանձասար-Կապան»․ Գրիգոր Մելիքսեթյան – Բակար Բալդե, Հայկ Իշխանյան, Ալեքսանդր Օգանիսյան, Դավիթ Տերտերյան – Վբեյմար Անգուլո, Գևորգ Նռանյան – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Դրիսա Դիարասուբա, Լուբամբո Մուսոնդա – Միհրան Մանասյան։

«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Արթուր Ավագյան, Էդվարդ Կպոդո, Իլյա Գուլտիաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան – Իգոր Ստանոևիչ, Վալմերսոն Գարսիա Պրայա – Էրիկ Պետրոսյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Խաշմանյանն ու իր թիմը վերջ դրեցին «Ալաշկերտի» անպարտելիությանը, «Գանձասար-Կապանը» փայլատակում է (տեսանյութ)

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան», «Արարատ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«Փյունիկը» «կկռվի» 2-րդ տեղը վերադարձնելու համար․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Ոչ ոք չէր կանխատեսում, բայց եղավ գոլային հրավառություն․ VNews.am-ի ֆոտոշարքը «Բանանց» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում ապացուցել են, որ կարող են մեծ հաջողությունների հասնել» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը խոսել է «Բանանցից» կրած պարտության մասին, ամփոփել աշնանային հատվածը և անդրադարձել Վահան Բիչախչյանին (տեսանյութ)

«Բանանցը» ջախջախեց «Շիրակին», «Լոռիի» ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում (տեսանյութ)

«Բանանց» – «Շիրակ», «Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մեր առաջնության «ամենաբարեհամբույր» մրցակիցները․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«Բանանցի» պաշտպանի սահանկումը, որը հավանել է նաև Օբամեյանգը (տեսանյութ)