Մարկոսի կախարդանքը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը վնասվածք ունի (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մարկոսի կախարդանքը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը վնասվածք ունի (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Արսենալ» 1-1 «Վուլվերհեմփթոն»․ Հենրիխ Մխիթարյանը, հայտավորված լինելով պահեստայինների նստարանին, փոխարինման է մտել 76-րդ րոպեին և դրանից 10 րոպե անց դարձել գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։ Սա Հայաստանի հավաքականի ավագի 2-րդ գոլն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում։ «Արսենալը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 13-րդ տուր․ «Մագդեբուրգ» 2-3 «Յան Ռեգենսբուրգ»Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 5-7-րդ տեղերն է կիսում «Հայդենհեյմի» ու «Գրոյտեր Ֆյուրտի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր․ «Ակտոբե» 0-2 «Կայսար»․ Մարկոս Պիզելին, ով շարքից դուրս է մնացել լուրջ վնասվածքի պատճառով, հայտավորված չի եղել այս մրցավեճին։ Սա Ղազախստանի այս առաջնության վերջին տուրն էր։ Մարկոսը 18 գոլով ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ «Ակտոբեն» 12 թիմի պայքարում հանգրվանել է 7-րդ հորիզոնականում։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր․ «Ժետիսու» 3-1 «Ակժայիկ»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, իսկ Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 89-րդ րոպեին։ «Ժետիսուն» առաջնությունն ավարտել է 6-րդ հորիզոնականում։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր․ «Կայրաթ» 0-0 «Շախտյոր Կարագանդա»Գեղամ Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Գևորգ Նաջարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին։ «Շախտյորն» ի վերջո կարողացել է խուսափել Պրեմիեր լիգան լքելուց և, բարձրանալով վտանգավոր գոտուց, զբաղեցրել է 8-րդ տեղը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր․ «Կրասնոդար» 3-0 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում ու վնասվածք ստանալու պատճառով փոխարինվել 29-րդ րոպեին, իսկ Դավիդ Յուրչենկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ենիսեյը» վերջին՝ 16-րդ հորիզոնականում է։

Հավաքականի անդամներից ընդամենը 1 ֆուտբոլիստ խաղաժամանակ ստացավ․ Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում․ Նոյեմբերի 10

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Պեդրոն կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Ալեքսանդր Տարխանովը հեռացել է «Փյունիկից»

«Օբամեյանգը չափազանց լավն է «Արսենալի» համար». Կարագեր

Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները