fbpx

Հայկական 3 թիմի դարպաս «կողպվել» է, իսկ Մուսոնդան այս օրը երբեք չի մոռանա

ԲԽ-ի 16-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 16-րդ տուրի արդյունքները շատ նպաստավոր էին «Փյունիկի» համար, որը հաղթելով «Լոռիին» և օգտվելով «Բանանցի» հերթական «սայթաքումից», 27 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» թեև Արամ Ոսկանյանի օրոք առաջին միավորները կորցրեց, սակայն պահպանեց առաջատարի իր դիրքը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, մեկում պարտվեցին: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Փյունիկին»: Առաջնությունում անցկացված 64 հանդիպումներում դաշտի տերերը 24 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 22 անգամ, 18 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում ընդամենը 5 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 64 հանդիպումներում 141 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,2 գոլ մեկ խաղում:

2. «Արցախն» ընդհատեց «Ալաշկերտի» 6 անընդմեջ հաղթանակների շարքը, որոնցից 5-ը չեմպիոնը տարել էր Արամ Ոսկանյանի օրոք: Մինչ այդ, Ոսկանյանի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական 7 խաղերում էլ «Ալաշկերտը» հաղթել էր:

«Ալաշկերտին» առաջին անգամ չհաջողվեց հաղթել «Արցախին»: Մինչ այդ մրցակիցների միջև անցկացված պաշտոնական 5 հանդիպումներում էլ առավելության էին հասել ալաշկերտցիները գնդակների 18-2 ընդհանուր տարբերությամբ:

3. «Գանձասար-Կապանը» ոչ միայն ընդհատեց 417 րոպե տևած գոլային երաշտը, այլև ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց՝ ընդհատելով առանց հաղթանակների 4 խաղերի շարքը: Խոշոր հաշվով առաջին հաղթանակը գանձասարցիները տոնել էին «Արարատի» նկատմամբ՝ 4-0:

«Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց հաղթել «Բանանցին», որի հետ անցկացրած առաջնության նախորդ 5 հանդիպումներում կրել էր 2 պարտություն, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի:

4. «Փյունիկը» ռևանշի հասավ առաջին շրջանում «Լոռիից» կրած պարտության դիմաց՝ տոնելով առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն ու անպարտելի խաղերի թիվը հասցնելով 5-ի: Վերջին 3 խաղերում «Փյունիկի» դարպասն անառիկ է մնացել:

5. «Լոռին» առաջնության վերջին 3 խաղերում չի կարողանում հաղթանակ տոնել՝ կրելով 2 պարտություն: Ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ վանաձորցիները դաշտից հեռացան առանց գոլ խփելու:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարական տվեց

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Ալեքսանդր Կոնովը նոր պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Փյունիկը» և «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արցախի» հարձակվողը տեղափոխվեց ռուսական «Սոչի»

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ