fbpx

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 16-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից առաջ կայացել է Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը։ «Փյունիկը» և «Շիրակը» նվազագույն հաշվով հաղթել են համապատասխանաբար «Լոռիին» ու «Արարատ-Արմենիային», «Արցախը» և «Ալաշկերտը» միմյանց գոլ չեն խփել, իսկ «Գանձասար-Կապանը» վերջապես ուրախացրել է իր երկրպագուներին՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Բանանցի» դարպասը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Լուբամբո Մուսոնդա («Գանձասար-Կապան»)

Արդեն մոռացել էինք՝ երբ է վերջին անգամ հաղթել կամ առհասարակ գոլ խփել կապանյան թիմը, քանի որ այդ երևույթները տեղի էին ունեցել բավականին ժամանակահատված առաջ։ Սակայն, թե՛ Աշոտ Բարսեղյանի թիմի վստահ ելույթը, թե՛ «Բանանցի» սխալները պաշտպանությունում ու գոլային պահերի չիրացումը նպաստել են «Գանձասար-Կապանի» հաղթանակին։ Մուսոնդան գլխավոր դերակատարներից մեկն էր։

Հենց նա է դիպուկ հարվածով երկրորդ գնդակն ուղարկել Արամ Հայրապետյանի դարպասը։ Ընդ որում, գրոհը փայլուն էր կազմակերպված, Մուսոնդան մինչ ճշգրիտ հարվածը հմտորեն պատ էր խաղարկել Գևորգ Նռանյանի հետ։ «Մուսոն» ևս մեկ անգամ վրիպել է անչափ նպաստավոր դիրքից։ Մուսոնդան հարձակման աջ եզրում այնքան է «տանջել» մրցակցի ձախ պաշտպան Նարեկ Պետրոսյանին, որ վերջինիս ստիպված էին փոխարինել արդեն 60-րդ րոպեին։

3․ Կաբանգու Կադիմա Ջոնս («Շիրակ»)

«Շիրակը» սեփական հարկի տակ, ընդհանուր առմամբ, վերահսկում էր «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման ընթացքը, սակայն հյուրերն էլ աչքի ընկնելու իրական պահեր ունեին։ Գյումրեցիների կազմում 63-րդ րոպեին փոխարինման է մտել Կաբանգու Կադիմա Ջոնսը, որը հատկապես օդային պայքարների ժամանակ իրեն գերազանց է դրսևորում։

Գյումրեցիները 15 րոպե անց օգտագործել են հակագրոհելու հնարավորությունը, և Բուգուհի-Բակայոկո-Ջոնս եռաքայլ կոմբինացիան վերջինս եզրափակել է դիպուկ հարվածով՝ հաղթանակ պարգևելով «Շիրակին»։ Հատկապես կարևոր էր Բուգուհիի դերակատարությունը․ երբ Բակայոկոն գնդակով սլանում էր առաջ, Բուգուհին գրավել է պաշտպանների ուշադրությունը, տարածություն բացել Ջոնսի համար, որն անկասելի հարված է կատարել։

Հայկական 3 թիմի դարպաս «կողպվել» է, իսկ Մուսոնդան այս օրը երբեք չի մոռանա

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Արցախ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)