fbpx
Բաժիններ

Արդեն 2 Հենո հավաքականում․ Ինչն էր անսպասելի/սպասելի Հայաստանի ընտրանու հայտացուցակում

Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին 2 հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի գավաթի խաղարկությունում, 2-ն էլ՝ արտագնա։ Նոյեմբերի 16-ին կհյուրընկալվենք մեզ այդքան տհաճություն պատճառած Ջիբրալթարի հավաքականին, իսկ 3 օր անց կավարտենք խմբային փուլը՝ մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

Հավաքականի հայտացուցակը, ինչպես միշտ, քննարկումների տեղիք է տվել։ Անդրադառնանք, թե ինչ անակնկալներ կան ու ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ այս ֆուտբոլիստներից։

Հրաժեշտ երիտասարդականին, ողջույն ազգայինին

Ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվել է «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Ավագյանը։ Սա տրամաբանական լուծում է։ 22-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է դրսևորել երիտասարդական հավաքականի ավարտված շրջափուլում և հիմա համապատասխան փորձ կհավաքի՝ մարզվելով Արամ Հայրապետյանի ու Արսեն Բեգլարյանի կողքին, զգալով ընտրանու մթնոլորտը։

Սա ավելի նպատակային է, քան կլիներ Անատոլի Այվազովին հրավիրելը, որը «տաքացնում» է «Բանանցի» պահեստայինների նստարանը և հետընթաց է գրանցում իր կարիերայում։ Ճիշտ է, Ավագյանն էլ պահեստային ֆուտբոլիստ է «Ալաշկերտում» և խաղաժամանակ առայժմ ստանում է միայն գավաթային հանդիպումներում։ Սակայն, այս դարպասապահն աշխատասիրության և խաղային որակները զարգացնելու դեպքում արդեն շուտով բառիս բուն իմաստով դարպասապահական ձեռնոց կնետի Հայրապետյանին ու Բեգլարյանին։

«Հավաքականի պաշտպանները միշտ ավելի շատ են քննադատվում, քան հարձակվողները»

Այս միտքը պատկանում է ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին։ Եվ, իրոք, սա ճշմարտություն է։ Կրկին հրավիրվել է Արթուր Քարտաշյանը, բայց բարդ է ասել՝ վերջապես կնշի՞ նորամուտն ընտրանու կազմում, թե՞ ոչ։ Վերջին 1-2 մրցավեճում իրեն վստահ էր զգում «Փյունիկի» կազմում։

Արմեն Գյուլբուդաղյանցը Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում անսպասելի լուծում էր մշակել, որն իրեն արդարացրել է։ Հովհաննես Համբարձումյանը մնացել էր պահեստայինների նստարանին, փոխարենն աջ եզրում էր Կամո Հովհաննիսյանը։ Հաշվի առնելով, որ վերջինս լավագույններից մեկը կամ նույնիսկ լավագույնն էր մեր հավաքականի կազմում այդ խաղում, մարզչական շտաբը միգուցե փորձի նույն քայլին գնալ։

Հայաստանի հավաքականը մեկնել է Ջիբրալթար (տեսանյութ)

Չի բացառվում, որ ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստը, ամեն դեպքում, տեղ զբաղեցնի պաշտպանության ձախ թևում, իսկ Հովհաննեսը «վերադառնա աշխատանքի»։ Կարելի է դիտարկել նաև Գագիկ Դաղբաշյանի թեկնածությունը, որը հիանալի տեսք ուներ վերոնշյալ մրցավեճում։ Ոչ ոք չի կասկածում, որ մեկնարկային կազմում է լինելու Վարազդատ Հարոյանը։ Նրան կընկերակցեր Անդրե Չալըշըրը, սակայն նա վնասվածք ունի ու չի միացել հավաքականին։

«Լոռիի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը մեզ շատ է օգնել մակեդոնացիների հետ խաղում՝ Ջիբրալթարի ընտրանուց կրած պարտությունից հետո փոխարինելով միշտ ռիսկային Հրայր Մկոյանին։ Թեև Արտյոմը տակտիկապես գրագետ ու խելացի պաշտպան է, երկրորդ հարկում համարյա անորսալի է, բայց դանդաղաշարժ է, և երբ գա ավելի հզոր հավաքականների հետ մրցելու ժամանակը, մենք կրկին խնդիրներ կունենանք։ Հարկավոր է լուծում գտնել, առավել ևս, որ Տարոն Ոսկանյանն էլ հուսալիությամբ չի փայլում։

Ինչ-որ տեղ անսպասելի էր նաև այն, որ Արտակ Եդիգարյանի փոխարեն հավաքականում է Նարեկ Պետրոսյանը, իսկ Կառլեն Մկրտչյանի փոխարեն՝ Լևոն Հայրապետյանը։ Նարեկը վերջին ամսում շատ քիչ խաղաժամանակ է ստացել «Բանանցում» և լավ մարզավիճակում չէ, նույնը վերաբերում է նաև Հայրապետյանին։ Նա վնասվածքների պատճառով արդեն վաղուց այն Լևոնը չէ, որին սովոր էինք տեսնել հավաքականում։

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Ստեղծված իրավիճակում կարելի էր հնարավորություն տալ «Շիրակի» պաշտպան Ժիրայր Մարգարյանին, որը մշտական պրակտիկա ունի իր թիմում և կայուն լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Ունիվերսալ այս խաղացողը կարող է հանդես գալ պաշտպանության և կիսապաշտպանության եզրերում։ 21-ամյա Մարգարյանը տեմպերը չթուլացնելու պարագայում չի կարող չարժանանալ հավաքականի մարզիչների ուշադրությանը։ Կառլենի փոխարեն գուցե հրավիրվեր երիտասարդականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Փյունիկի» հենակետային Վահագն Հայրապետյանը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Նոր երգ Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բավարիայի» հետ խաղին՝ ըստ Football London-ի

Մխիթարյանը, Օբամեյանգն ու Լակազետը խաղացել են «ո՞վ է ավելի հավանական, որ…» խաղը (տեսանյութ)

Մխիթարյանն ու «Արսենալի» մյուս ֆուտբոլիստները ստորագրում են երկրպագուի դեմքին (տեսանյութ)

Մխիթարյանը, Լակազետն ու Օբամեյանգը միասին ջենգա են խաղում ու զրուցում հետաքրքիր թեմաների շուրջ (տեսանյութ)

Ունայ Էմերի. «Բավարիայի» դեմ շանս կստանան Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական ու Նելսոնը»

Մխիթարյանը հանդիպել է ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի Մ19 հավաքականին իսպանացիների դեմ խաղից առաջ

Մխիթարյանը՝ վերջին 5 տարիներին ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

«Սոչին» պարտվեց մեկնարկային խաղում, Կարապետյանի պաշտոնական նորամուտը (տեսանյութ)

«Արսենալի» մինչմրցաշրջանային հանդիպումների ժամանակացույցը

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Օբամեյանգը՝ Մխիթարյանի մասին. «Կախարդական տղան»

Մխիթարյանն իր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել «Արսենալի» մարզումից