fbpx

Անհավանական զավեշտ․ Կեյտա Բալդեն ծիծաղելի պատճառով չի միանա Սենեգալի հավաքականին

«Ինտերի» հարձակվող Կեյտա Բալդեն բաց կթողնի Աֆրիկայի Ազգերի գավաթի 2019թ․ խաղարկության ընտրական փուլի առաջիկա հանդիպումները։ Նա տեղ է գտել Սենեգալի հավաքականի հայտացուցակում, բայց ակումբը պաշտոնական հրավեր չի ստացել։

Ինչպես հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ն՝ հղում կատարելով սենեգալյան անանուն լրատվամիջոցին, Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան սխալմամբ նամակ է ուղարկել «Ինտերի» հին էլեկտրոնային փոստին։ Միլանյան ակումբը Բալդեին չի թողնի միանալ հավաքականին, քանի որ սահմանված ժամկետում հրավեր չի ստացել։ Ֆուտբոլիստը կմնա «ներաձուրիների» մարզաբազայում ու կնախապատրաստվի Ա Սերիայի հաջորդ հանդիպումներին։

BeIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին հավելել է, որ սխալի խոստովանությամբ արդեն հանդես է եկել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աբդուլայե Սոուն։

Բալդեի բացակայությունը ծայրահեղ կացության մեջ չի դնում Սենեգալի ընտրանուն։ Վերջինս նոյեմբերի 17-ին ընտրական փուլի 5-րդ տուրում ուժերը կչափի Հասարակածային Գվինեայի հավաքականի հետ։ Բանն այն է, որ սենեգալցիներն արդեն ապահովել են իրենց տեղն Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում։

Բալդեն «Ինտերի» կազմում Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է ընտրանուն, ապա սենեգալցին այնտեղ անցկացրած 21 մրցավեճում հաջողության է հասել 4 անգամ։

«Ոսկե արծաթները». Արտերկրում հաջողության հասած արգենտինացիների խորհրդանշական հավաքականը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Մենք կարող ենք տեսնել Մեսիին Իտալիայի առաջնությունում». Գործակալ

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները

ԲԿՄԱ-ի պաշտպանն առաջարկ է ստացել Ա Սերիայի 3 թոփ ակումբներից

Աղմկահարույց տեղափոխություն Իտալիայում

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

#Ապրող_ֆոտոներ_6. «Միլանյան դժոխքն ու հազարից մեկ ընկերասեր Մատերացին»

Դաժան պայքար էր 2-րդ տեղի համար․ «Բարսելոնան» և «Տոտենհեմը» հանդես կգան փլեյ-օֆֆում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

5 ֆուտբոլիստ, որ պետք է ունենալ ՉԼ 6-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

Ռոնալդուն՝ «Յուվենտուսի» ու «Ռեալի», Չեմպիոնների լիգայի, Լեո Մեսիի, Ալեգրիի ու որդու մասին. Պորտուգալացու ծավալուն հարցազրույցը

Օզիլի գործակալը կմեկնի Իտալիա՝ բանակցելու 25 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը

1 գոլը բավարար եղավ. «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Գոլային_օրացույց_#6. Էմրեի շքեղ գոլերն ու Կլաուդիո Լոպեսի թրենդային պարը (տեսանյութ)

Ալեգրի. «Յուվենտուսի» համար «Յանգ Բոյզի» հետ հանդիպումը «Ինտերի» դեմ խաղից կարևոր է

Quiz. Կրե՞լ է «Յուվենտուսի» և «Ինտերի» մարզաշապիկը, թե՞ ոչ