fbpx

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստն ավարտեց մարզական կարիերան

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլն ավարտել է մարզական կարիերան։ Նրա վերջին ակումբն ամերիկյան «Տամպա Բեյ Ռոուդիսն» էր։

Քոուլը ֆուտբոլային լայն շրջանակներին հայտնի է «Չելսիում» իր տպավորիչ ելույթներով, որի կազմում անցկացրել է 7 մրցաշրջան։ Անգլիացին հանդիսանում է լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Վեստ Հեմի» սան։ Նա նաև հանդես է եկել «Լիվերպուլում», «Լիլում», «Աստոն Վիլայում» և «Քովենթրիում»։

«Այս ամբողջը կարող եմ անվանել իրականություն դարձած երազանք։ Հուսով եմ՝ կյանքիս հաջորդ 20 տարիները կլինեն այնքան առանձնահատուկ, որքան ֆուտբոլային կարիերային նվիրած ժամանակահատվածը։ «Չելսիում» նվաճած տիտղոսները յուրահատուկ տեղ են գրավում իմ սրտում, այդ հիշողություններն ինձ հետ կմնան ընդմիշտ։

Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում էլ կան առանցքային պահեր։ Դրանցից մեկը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «Վեստ Հեմի» երիտասարդ ֆուտբոլիստ էի։ Փորձառու խաղացողներից մեկը, որն արդեն ավարտել է կարիերան, ասաց ինձ․ «Վայելի՛ր յուրաքանչյուր խաղը։ Հաճույք ստանալը փայլ է հաղորդում քո աչքերին, իսկ երբ այն անհետանում է, շատ ես կարոտում նրան»։

Նա ճիշտ էր։ Հիմա այդ խոսքերն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն են գործում, քան այն ժամանակ։ Փորձել եմ ապրել ու խաղալ՝ հետևելով այդ խորհրդին, քանի որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելը մեծ պատիվ է»,- Քոուլի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Քոուլը, 2003-2010թթ․ հանդես գալով «Չելսիում», 3 անգամ հռչակվել է Պրեմիեր լիգայի հաղթող։ Նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել է 56 խաղի ու խփել 10 գոլ։

Ինչու են Ազար եղբայրները գրազ գալիս յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անակնկալներ Իսպանիայում և Գերմանիայում, «Չելսին» ու «Ինտերն» իրենց բարձրության վրա էին (տեսանյութ)

Վան Դեյկ. «Լիվերպուլի» լեգենդն եմ դառնալու»

«Չելսին» հետաքրքրված է, բայց Զիդանը այլ ակումբի առաջարկի է սպասում

Սարիին արդեն նոր աշխատանքի առաջարկ են արել

«Բավարիայի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել «Էնֆիլդում» (լուսանկար)

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Սարիին մեկ պարտություն է բաժանում պաշտոնանկությունից. 2 ճանաչված մասնագետ հավակնում է նրա պաշտոնին

Դարպասները «կողպված» էին․ «Լիվերպուլը» և «Բավարիան» 2-րդ սերիան «կթողարկեն» Մյունխենում (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Բավարիա»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Forbes․ 2 ֆուտբոլիստներ՝ ամենաազդեցիկ եվրոպացիների ցուցակում

Կլոպ. «Եթե «Լիվերպուլի» մարզիչը չլինեի, կգնեի այս խաղի տոմսը»

Ինչ տեսք կունենար «Սաութհեմփթոնը», եթե չվաճառեր իր աստղային ֆուտբոլիստներին

«Չելսիի» ճգնաժամը խորանում է․ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

«Բավարիայի» «աչքը լույս»․ «Լիվերպուլի» հարձակվողը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը

Լևանդովսկու անկեղծ խոստովանությունը. «Նա է ինձ հասցրել այնտեղ, որտեղ հիմա եմ»