fbpx

Երևանյան մրցաշար․ Գերմանիա – Պորտուգալիա խաղում գրանցվեց նվազագույն հաշիվ (տեսանյութ)

«Հանրապետական» ստադիոնում տեղի է ունեցել Երևանում ընթացող ընկերական մրցաշարի 1-ին տուրի 2-րդ հանդիպումը Գերմանիայի և Պորտուգալիայի Մ19 տարեկանների հավաքականների միջև։

Պորտուգալացիները հաղթանակ են տոնել 1-0 հաշվով։ Հաղթական գոլն իր անվան դիմաց է գրանցել Պեդրու Նետուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ19 հավաքականը 0-4 հաշվով պարտություն էր կրել Հոլանդիայի հասակակից ընտրանուց։ Հոլանդացիները և պորտուգալացիները մեկնարկային տուրից հետո վաստակել են 3-ական միավոր։

2-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 17-ին։ Կհանդիպեն Հայաստան – Պորտուգալիա (Ֆուտբոլի ակադեմիա, ժամը 14։00) և Հոլանդիա – Գերմանիա («Հանրապետական» ստադիոն, ժամը 17։00) զույգերը։

Անզոր գտնվեցինք ահարկու մրցակցի դեմ խաղում․ VNews.am-ի ֆոտոշարքը Հայաստան Մ19 – Հոլանդիա Մ19 հանդիպումից

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: