fbpx
Բաժիններ

Հայաստանի հավաքականը ևս մեկ շարժառիթ ունի այսօր հաղթանակի հասնելու համար

Ջիբրալթարի հավաքականի հետ Ազգերի լիգայի մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականի համար հոբելյանական է՝ 200-րդը մեր ընտրանու 26-ամյա կենսագրության ընթացքում: Մինչ օրս Հայաստանի հավաքականը մրցել է տարբեր աշխարհամասերը ներկայացնող 62 երկրների ազգային հավաքականների հետ:

Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 1992թ. հոկտեմբերի 14-ին «Հրազդան» մարզադաշտում՝ Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով ընկերական մրցավեճը Մոլդովայի ընտրանու հետ: Հավաքականից 15 տարի պահանջվեց 100-րդ խաղի հոբելյանը նշելու համար:

Հոբելյանական խաղը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: 2007թ. հունիսի 2-ին Ալմա Աթիում մեր հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթեց Ղազախստանի հավաքականին: Մինչ այդ ընտրական մրցաշարի մեկնարկային 5 հանդիպումներում ՀՀ հավաքականն ընդամենը մեկ միավոր էր վաստակել:

62 մրցակիցներից մեր հավաքականը դրական հաշվեկշիռ ունի միայն 14 ընտրանիների` Սլովակիայի, Ուզբեկստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Կանադայի, ԱՄԷ-ի, Սալվադորի, Սենթ Քիթս և Նևիսի, Լիխտենշտեյնի, Անդորրայի, Հս. Իռլանդիայի, Ղազախստանի, Մալթայի և Գվատեմալայի նկատմամբ: Ընդ որում ցանկում նշված առաջին 9 հավաքականների հետ հանդիպումներում մեր ընտրանին 100 տոկոսանոց արդյունքի է հասել:

Առավել հաճախ` 7 անգամ Հայաստանի ընտրանին հաղթել է Անդորրայի հավաքականին: Իսկ ահա իսպանացիներից և դանիացիներից մեր ֆուտբոլիստներն առավել հաճախ են պարտվել՝ 6-ական անգամ:

Ամենաանհարմար մրցակիցն Իսպանիայի հավաքականն է, որի հետ անցկացրած բոլոր 6 խաղերում էլ Հայաստանի ընտրանին պարտվել է ընդհանուր 1-16 հաշվով: 33 հավաքականների հետ խաղերում մեր ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվել հաղթանակ տոնել:

Անցկացրած 199 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տոնել է ընդամենը 48 հաղթանակ, 41 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 110 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 192 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 338-ը:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի ցուցանիշները 62 երկրների ընտրանիների հետ հանդիպումներում:

Հավաքականներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Անդորրա 8 7 1 0 20-2 22 91,6
2.Մակեդոնիա 8 3 2 3 15-13 11 45,8
3.Դանիա 8 1 1 6 7-13 4 16,6
4.Ուկրաինա 8 0 3 5 8-17 3 12,5
5.Ղազախստան 7 4 2 1 12-6 14 66,6
6.Բելառուս 7 2 2 3 9-9 8 38
7.Լեհաստան 7 1 1 5 4-15 4 19
8.Մալթա 6 4 1 1 5-2 13 72,2
9.Կիպրոս 6 1 1 4 6-12 4 22,2
10.Բելգիա 6 1 0 5 2-11 3 16,6
11.Պորտուգալիա 6 0 2 4 4-9 2 11,1
12.Իսպանիա 6 0 0 6 1-16 0 0
13.Մոլդովա 5 1 3 1 5-7 6 40
14.Էստոնիա 5 1 2 2 4-6 5 33,3
15.Ալբանիա 5 1 1 3 5-8 4 26,6
16.Վրաստան 5 1 1 3 4-11 4 26,6
17.Չեխիա 5 1 0 4 3-14 3 20
18.Սերբիա 5 0 2 3 1-8 2 13,3
19.Ռուսաստան 5 0 1 4 1-10 1 6,6
20.Ռումինիա 5 0 1 4 1-12 1 6,6
21.Ֆրանսիա 5 0 0 5 2-14 0 0
22.Հս.Իռլանդիա 4 2 2 0 3-1 8 66,6
23.Լիտվա 4 2 0 2 6-7 6 50
24.Հունաստան 4 0 1 3 0-4 1 8,3
25.Ֆինլանդիա 4 0 1 3 1-6 1 8,3
26.Իսլանդիա 3 0 1 2 0-4 1 11,1
27.Գերմանիա 3 0 0 3 2-15 0 0
28.Սլովակիա 2 2 0 0 7-1 6 100
29.Ուզբեկստան 2 2 0 0 5-1 6 100
30.Գվատեմալա 2 1 1 0 8-2 4 66,6
31.Բուլղարիա 2 1 0 1 2-2 3 50
32.Պարագվայ 2 1 0 1 2-3 3 50
33.Չեռնոգորիա 2 1 0 1 4-6 3 50
34.Ուելս 2 0 2 0 2-2 2 33,3
35.Իտալիա 2 0 1 1 3-5 1 16,6
36.Լատվիա 2 0 1 1 0-2 1 16,6
37.Նորվեգիա 2 0 1 1 1-4 1 16,6
38.Իռլանդիա 2 0 0 2 1-3 0 0
39.Հոլանդիա 2 0 0 2 0-3 0 0
40.Թուրքիա 2 0 0 2 0-4 0 0
41.Բոսնիա 2 0 0 2 1-6 0 0
42.Սենթ Քիթս և Նևիս 1 1 0 0 5-0 3 100
43.Սալվադոր 1 1 0 0 4-0 3 100
44.Կանադա 1 1 0 0 3-1 3 100
45.ԱՄԷ 1 1 0 0 4-3 3 100
46.Լիխտենշտեյն 1 1 0 0 2-1 3 100
47.Լիբանան 1 1 0 0 1-0 3 100
48.Թուրքմենստան 1 1 0 0 1-0 3 100
49.Պանամա 1 0 1 0 1-1 1 33,3
50.Լյուքսեմբուրգ 1 0 1 0 1-1 1 33,3
51.Հորդանան 1 0 1 0 0-0 1 33,3
52.ԱՄՆ 1 0 0 1 0-1 0 0
53.Ջիբրալթար 1 0 0 1 0-1 0 0
54.Իսրայել 1 0 0 1 0-2 0 0
55.Հունգարիա 1 0 0 1 0-2 0 0
56.Քուվեյթ 1 0 0 1 1-3 0 0
57.Իրան 1 0 0 1 1-3 0 0
58.Ալժիր 1 0 0 1 1-3 0 0
59.Էկվադոր 1 0 0 1 0-3 0 0
60.Պերու 1 0 0 1 0-4 0 0
61.Մարոկկո 1 0 0 1 0-6 0 0
62.Չիլի 1 0 0 1 0-7 0 0

Աշոտ Հայրապետյան

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղերի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՀՖՖ նախագահը հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի երրորդ մարզումը Հունաստանի ընտրանու դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչ արդյունքներ են գրանցվել հավաքականի նախորդ գլխավոր մարզիչների նորամուտի խաղերում

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևոր կորուստ ունի առաջիկա խաղերից առաջ

Գևորգ Ղազարյանը նշել է հավաքականի 4 ֆուտբոլիստի, որոնց հետ խաղալն ամենահեշտն է եղել (տեսանյութ)

Աստղերը բացակայում են, 39-ամյա Կասպարովի վերադարձը․ Խաշմանյանի հրապարակած հայտացուցակի հետքերով

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Հայտնի է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

Հայաստանի հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (տեսանյութ, ֆոտոշարք)

Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի և Իտալիայի հավաքականների մարզաշապիկները՝ ԵՎՐՈ 2020-ի համար (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի հավաքը՝ Հունաստանի դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Էրիկ Վարդանյանը՝ «Սոչի» տեղափոխության, որակազրկման և «Լոկոմոտիվ» ձախողված տեղափոխության մասին

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Հունաստանի և Իտալիայի ընտրանիների դեմ խաղերի համար