fbpx

Ավելի քան 2 տարի պահանջվեց պաշտոնական խաղում կրկին կամային հաղթանակ տոնելու համար

Ջիբրալթար - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեց՝ 6-2 խոշոր հաշվով պարտության մատնելով Ջիբրալթարի հավաքականին: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով տոնած հաղթանակով նշեց 200-րդ խաղի հոբելյանը՝ ռևանշի հասնելով Ջիբրալթարի հավաքականից Երևանում կրած պարտության դիմաց: Այդ հաղթանակը 49-րդն էր մեր ընտրանու կենսագրությունում: Մյուս հանդիպումներից 41-ում գրանցվել է ոչ-ոքի, 110-ում մեր հավաքականը պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են 198 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 340 գոլ: Այնպես որ Լիխտենշտեյնի հավաքականի հետ կայանալիք խաղում ՀՀ հավաքականը կարող է երկու հաճելի հոբելյան նշել՝ 50-րդ հաղթանակն ու խփած 200-րդ գոլը:

2․ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ մեր ընտրանին Երևանում 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Մակեդոնիայի հավաքականի դարպասը: ՀՀ հավաքականն իր պատմության մեջ խոշոր հաշվով 15-րդ հաղթանակը տոնեց: Դրանցից 6-ը գրանցվել է մրցակցի հարկի տակ, 2-ը՝ չեզոք դաշտում (Գվատեմալա՝ 7-1, Սալվադոր՝ 4-0):

Հյուրընկալվելիս ՀՀ հավաքականը միևնույն 3-0 հաշվով 3 անգամ (1999, 2005, 2011թթ.) հաղթել է Անդորրայի ընտրանուն, 4 անպատասխան գնդակ է խփել Սլովակիայի (2011թ.) և Դանիայի (2013թ.) հավաքականների դարպասը:

3․ Ջիբրալթար Հայաստան հանդիպումն ամենագոլառատն էր մեր հավաքականի պաշտոնական մրցումներում, որում 8 գոլ խփվեց: Գոլերի նման առատությամբ նախկինում աչքի է ընկել միայն 2016թ. մայիսի 28-ին Գվատեմալայի հավաքականի հետ ԱՄՆ-ում կայացած ընկերական հանդիպումը, որում մեր ընտրանին հաղթել էր 7-1 հաշվով:

Ընդամենը 1 ֆուտբոլիստ է գերազանցում Յուրա Մովսիսյանին միջին արդյունավետության այդ ցուցանիշով

Հայաստանի հավաքականին առաջին անգամ հաջողվեց մեկ խաղում 6 գոլ խփել: 6-2 հաշիվն էլ առաջին անգամ գրանցվեց ՀՀ հավաքականի հանդիպումներում:

4․ Խոշոր հաշվով շահած հանդիպումներում Հայաստանի հավաքականը մրցակիցների դարպասն ընդհանուր առմամբ 61 գնդակ է խփել, սեփականը բաց է թողել 5-ը: Ընդ որում առաջին անգամ այդ խաղերում մեր հավաքականը 2 գոլ բաց թողեց:

Այդ հանդիպումներում առավել արդյունավետ է գործել Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով 12 գնդակ: Յուրա Մովսիսյանն աչքի է ընկել 10 անգամ, 7 գնդակ էլ իր հաշվին է գրանցել Գևորգ Ղազարյանը:

Մխիթարյանի երկրպագու ջիբրալթարցիները և Հայաստանի հավաքականի երկրպագուները. ինչ էր կատարվում Ջիբրալթար – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

5․ Հայաստանի հավաքականը կամային 6-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր 1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպյեում Մակեդոնիայի հավաքականի հետ անցկացրած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (2-1), որում ՀՀ հավաքականին հաղթանակ պարգևեցին Ռազմիկ Գրիգորյանի և Արմեն Շահգելդյանի խփած գոլերը:

Հետագայում մեր ֆուտբոլիստները կամային հաղթանակներ են տոնել Բելառուսի (2008թ.՝ 2-1), Կանադայի (2012թ.՝ 3-1), Գվատեմալայի (2016թ.՝ 7-1) և Չեռնոգորիայի (2016թ.՝ 3-2) հավաքականների նկատմամբ: Այդ հանդիպումներից միայն Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղն է ընտրական բնույթ կրել: Ընդ որում այդ խաղում մեր հավաքականը պարտվում էր 0-2 հաշվով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Շավիշը» ոչ-ոքի է խաղացել, Գևորգ Ղազարյանը մասնակցել է հանդիպմանը

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ․ «Արսենալը» հիասթափություն է ապրել կապված Մխիթարյանի հետ»

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

«Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո, այս խաղը հիասթափություն էր». Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

«Մխիթարյանը «Յունայթեդում» իր առաջին տարում ավելի շատ բան արեց, քան Ալեքսիս Սանչեսը». M.E.N-ի լրագրող

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

«Արսենալի» լեգենդը ասել է Ռեմսիի հեռանալու իրական պատճառը

«Մխիթարյանն առավել քան տպավորիչ էր մոտ 2 ամիս բացակայելուց հետո»․ «Արսենալի» ֆուտբոլիստի խաղի գնահատականները

Մխիթարյանն իր վերադարձի առթիվ հրապարակում է արել Facebook-ում

Մխիթարյան․ «Հիմա յուրաքանչյուր միավոր շատ կարևոր է»

Էմերին կարող է հրաժարվել Մխիթարյանից Օզիլից ու ևս 2 ֆուտբոլիստից հանուն նոր ձեռքբերումների

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմն՝ ըստ բրիտանական լրատվամիջոցների

6/10․ Football London-ը գնահատել է Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ»

«Մխիթարյանն ասաց՝ ճիշտ սնվելը շատ կարևոր է»․ Գերման Կուրբաշյանը պատմում է Գերմանիայում իր գործերի մասին

Էմերի. «Կարծում եմ՝ Մխիթարյանը կմասնակցի հաջորդ խաղին»