fbpx
Բաժիններ

Հայաստանը և Գերմանիան՝ հավասար պայմաններում․ Հոլանդիան հաղթեց գերմանացիներին (տեսանյութ)

Երևանում ընթացքի մեջ է մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական մրցաշարը։

2-րդ տուրի վերջին խաղում Հոլանդիայի հավաքականը 1-0 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ընտրանու նկատմամբ։ Միակ գոլն իր անվան դիմաց է գրանցել Դեյշոն Ռեդանը, որը «Չելսիի» ֆուտբոլիստ է։

Այսպիսով, Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները 6-ական միավորով կիսում են մրցաշարի առաջատարի դերը։ Հայաստանի և Գերմանիայի ընտրանիները միավոր առայժմ չեն վաստակել։

Նշենք, որ Արթուր Ոսկանյանի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականը մեկնարկային տուրում 0-4 հաշվով պարտվել էր Հոլանդիայի ընտրանուն, իսկ այսօր 1-5 հաշվով զիջել էր պորտուգալացիներին։

Վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 19-ին և 20-ին։ Առաջին օրը Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ (Ֆուտբոլի ակադեմիա, 14։00), իսկ հաջորդ օրն ուժերը կչափեն հոլանդացիները և պորտուգալացիները («Հանրապետական» ստադիոն, 17։00)։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերթական 4 գնդակը մեր թիմի դարպասում. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ19-Պորտուգալիա Մ19 խաղից

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը պարտվեց նաև պորտուգալացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է պորտուգալացիներին (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Պորտուգալիա – Հայաստան խաղի մեկնարկային կազմերը

Արսեն Եղիազարյան. «Առաջին խաղի համեմատ վստահություն ավելի շատ կար» (տեսանյութ)

Հերթական դասընթացը Հայաստանի Մ19 հավաքականին այս անգամ իտալացիներից. VNews-ի ֆոտոշարքը

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի ընտրանին իտալացիներին պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գնդակ ընդունեց իտալացիներից (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իտալիա. Մեկնարկային կազմեր

Պարտություն, բայց դասեր քաղելու լավ առիթ. Հայաստան Մ19 – Իսպանիա Մ19 խաղի լավագույն լուսանկարները (ֆոտոշարք)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իսպանիա խաղի տեսությունը (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստան – Իսպանիա՝ 1-4 (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը երրորդ գնդակն ընդունեց (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը նորից առաջ է անցնում հաշվի մեջ (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Հայաստանի հավաքականը գրավում է իսպանացիների դարպասը (տեսանյութ)

ԵՎՐՈ Մ19. Իսպանիայի հավաքականը բացում է հաշիվը Հայաստանի ընտրանու հետ խաղում (տեսանյութ)