fbpx
Բաժիններ

«Ռեալը» հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Ok Diario-ն։

Ըստ «Արքայական» ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի՝ նա կարող է զգալիորեն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, առավել ևս, որ ցանկություն ունի լքելու Փարիզը։ Նա դեռևս լարված հարաբերություններ ունի բրազիլացի Նեյմարի հետ։

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հանդես է գալիս 2013 թվականից։ 31-ամյա հարձակվողը Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 մրցավեճում դարձել է նույնքան գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանիին վերադարձնելու ցանկություն ունի «Նապոլին», որի գույները ֆուտբոլիստը պաշտպանել է 2010-2013թթ․։

ՊՍԺ-ն, իր ակտիվում ունենալով 39 միավոր, գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիայի գործող չեմպիոններն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 24-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Թուլուզի» հետ։

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Սանտիագո Սոլարիի գլխավորած թիմը Լա Լիգայի 6-րդ տեղում է։ Մադրիդյան թիմի հաշվեկշռին 20 միավոր է։ «Սերուցքայինները» 13-րդ տուրում հյուրընկալվելու են «Էյբարին»։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Ռեալի» դիտակետում են գտնվում ՊՍԺ-ի հարձակման եռյակի մյուս անդամները՝ Նեյմարը և Կիլիան Մբապեն ևս։

«Ռեալը» սրում է սրերը. ՊՍԺ-ն կարող է հարկադրված լինել վաճառել իր աստղային ֆուտբոլիստներին


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Մալյորկային» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

Զիդան-Պոգբա «սիրավեպը» շարունակվում է. ի՞նչ զարգացում կունենա հավանական տրանսֆերը

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղին

Դի Մարիայի դուբլը, Մբապեի ու Իկարդիի գոլերը ՊՍԺ-ին պարգևեցին հերթական 3 միավորը (տեսանյութ)

«Ավելի լավ է՝ լռեմ»․ Զիդանը՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումը հետաձգելու մասին

«Ռեալի» կիսապաշտպան․ «Մեսին միշտ եղել է իմ կուռքը»

«Ռեալը» համաձայնել է «Բարսելոնայի» հետ՝ Կլասիկոյի անցկացման վերաբերյալ, բայց Լա լիգան դեմ է

«Բարսելոնան» հայտնել է, թե որ օրն է ցանկանում անցկացնել Կլասիկոն

Զիդանը խոսել է Պոգբայի հետ ունեցած հանդիպման մասին

Պաշտոնական. Կլասիկոն հետաձգվեց

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (լուսանկար)

Մբապեն ու Կավանին հայտավորված են ՊՍԺ-ի առաջիկա խաղին

Աղբյուր. «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը հետաձգվել է

Նեյմարը Ռոնալդոյին ասել է, թե ինչու է հաճախ սիմուլյացիայի դիմում

Օրվա ամենահետաքրքիր տրանսֆերային շշուկները