fbpx

Մտավ հավաքականի պատմության մեջ․ Ալեքսանդր Կարապետյանի գոլը կհիշվի նաև այս առիթով

Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման 85-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանի գլխի հարվածով խփած գնդակը ոչ միայն մեր ընտրանուն փրկեց պարտությունից, այլև դարձավ Հայաստանի հավաքականի հոբելյանական՝ 200-րդ գոլն անցկացրած 201 հանդիպումներում:

ՀՀ հավաքականը գոլերի հաշիվը բացել է անցկացրած 3-րդ խաղում: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել Արսեն Ավետիսյանը, ով 1994թ. հուլիսի 16-ին «Հրազդանում» կայացած ընկերական հանդիպման 64-րդ րոպեին գրավել է Մալթայի հավաքականի դարպասապահ Դավիթ Քլուեթի պաշտպանած դարպասը:

Հայաստանի հավաքականից 133 խաղ պահանջվեց 100-րդ գոլի հոբելյանը նշելու համար: Դա տեղի ունեցավ 2010թ. հոկտեմբերի 12-ին Երևանում Անդորրայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ընտրանին հաղթեց 4-0 հաշվով: Հանդիպման 5-րդ րոպեին բացելով հաշիվը՝ Գևորգ Ղազարյանը դարձավ հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակը:

«Լավ խաղ, վատ արդյունք, բարոյական հաղթանակ». Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Լիխտենշտեյնի հետ խաղում

Իսկ ահա հաջորդ 100 գոլերը խփելու համար մեր ֆուտբոլիստներին բավարար եղավ 68 խաղը:

ՀՀ հավաքականի խփած 200 գոլերից 52-ը գրանցվել է աշխարհի, 51-ը՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցախաղերում, 14-ն՝ Ազգերի լիգայի մրցաշարում, 83 անգամ էլ մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են ընկերական հանդիպումներում:

Ընտրական մրցաշարերում ՀՀ հավաքականի առաջին գոլը խփել է Ռազմիկ Գրիգորյանը, ով 1995թ. մայիսի 10-ին «Հրազդանում» կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման 22-րդ րոպեին գրավել է մակեդոնացի դարպասապահ Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասը:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային ասուլիսին ներկա է եղել մեկ լրագրող և ուղղվել է մեկ հարց

Հենրիխ Մխիթարյանը ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկուն է ինչպես աշխարհի (6 գոլ) և Եվրոպայի (7) առաջնությունների ընտրական մրցախաղերում, այնպես էլ ընկերական հանդիպումներում (12): Իսկ ահա Ազգերի լիգայում առավել արդյունավետ է գործել Յուրա Մովսիսյանը՝ խփելով 5 գնդակ:

ՀՀ հավաքականի խփած 200 գոլերի հեղինակներ են դարձել մեր ընտրանու 64 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակցի 4 խաղացողներ՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականում գոլ խփած ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ Գոլ Առաջին գոլը
1.Հենրիխ Մխիթարյան 26 28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ)
2.Յուրա Մովսիսյան 14 07.09.2010 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
3.Արթուր Պետրոսյան 11 15.11.1995 Դանիա՝ 1-3 (ԵԱ)
4.Մարկոս Պիզելի 11 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 (Ը)
5.Գևորգ Ղազարյան 11 28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ)
6.Էդգար Մանուչարյան 9 04.06.2005 Մակեդոնիա՝ 1-2 (ԱԱ)
7.Արա Հակոբյան 7 28.04.2004 Թուրքմենստան՝ 1-0 (Ը)
8.Արմեն Շահգելդյան 6 10.05.1995 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
9.Արթուր Սարկիսով 6 06.09.2011 Սլովակիա՝ 4-0 (ԵԱ)
10.Արաս Օզբիլիս 6 29.02.2012 Կանադա՝ 3-1 (Ը)
11.Արման Քարամյան 5 04.02.2000 Կիպրոս՝ 2-3 (Ը)
12.Ռոբերտ Արզումանյան 5 02.06.2007 Ղազախստան՝ 2-1 (ԵԱ)
13.Տիգրան Եսայան 4 25.06.1996 Պարագվայ՝ 2-1 (Ը)
14.Էրիկ Ասադուրյան 3 05.10.1996 Հս. Իռլանդիա՝ 1-1 (ԱԱ)
15.Ալբերտ Սարգսյան 3 07.09.2002 Ուկրաինա՝ 2-2 (ԵԱ)
16.Ռուսլան Կորյան 3 04.06.2017 Սենթ Քիթս և Նևիս՝ 5-0 (Ը)
17.Ռազմիկ Գրիգորյան 2 10.05.1995 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ)
18.Կարապետ Միքայելյան 2 09.10.1996 Գերմանիա՝  1-5 (ԱԱ)
19.Գառնիկ Ավալյան 2 06.09.1997 Ալբանիա՝  3-0 (ԱԱ)
20.Կարեն Դոխոյան 2 02.02.2000 Մոլդովա՝ 2-1 (Ը)
21.Անդրեյ Մովսիսյան 2 03.06.2000 Լիտվա՝ 2-1 (Ը)
22.Արտակ Մինասյան 2 12.02.2001 Ուզբեկստան՝ 2-0 (Ը)
23.Արտավազդ Քարամյան 2 19.02.2004 Ղազախստան՝ 3-3 (Ը)
24.Համլետ Վ. Մխիթարյան 2 18.03.2005 Քուվեյթ՝ 1-3 (Ը)
25.Սարգիս Հովսեփյան 2 02.06.2007 Ղազախստան՝ 2-1 (ԵԱ)
26.Արարատ Առաքելյան 2 04.02.2008 Բելառուս՝ 2-1 (Ը)
27.Լևոն Փաչաջյան 2 28.05.2008 Մոլդովա՝ 2-2 (Ը)
28.Կառլեն Մկրտչյան 2 14.11.2012 Լիտվա՝ 4-2 (Ը)
29.Ռումյան Հովսեփյան 2 27.05.2014 ԱՄԷ՝ 4-3 (Ը)
30.Գեղամ Կադիմյան 2 28.05.2016 Գվատեմալա՝ 7-1 (Ը)
31.Հովհաննես Համբարձումյան 2 01.06.2016 Սալվադոր՝ 4-0 (Ը)
32.Տիգրան Բարսեղյան 2 01.06.2016 Սալվադոր՝ 4-0 (Ը)
33.Վարազդատ Հարոյան 2 11.11.2016 Չեռնոգորիա՝ 3-2 (ԱԱ)
34.Ալեքսանդր Կարապետյան 2 16.11.2018 Ջիբրալթար՝  6-2 (ԱԼ)
35.Արսեն Ավետիսյան 1 16.07.94 Մալթա՝ 1-0 (Ը)
36.Վարազդատ Ավետիսյան 1 25.06.96 Պարագվայ՝ 2-1 (Ը)
37.Հակոբ Տեր-Պետրոսյան 1 09.11.96 Ալբանիա՝ 1-1 (ԱԱ)
38.Հարություն Վարդանյան 1 06.09.97 Ալբանիա՝ 3-0 (ԱԱ)
39.Արմեն Ադամյան 1 18.08.98 Լիբանան՝ 1-0 (Ը)
40.Կարեն Բարսեղյան 1 21.11.98 Էստոնիա՝ 2-1 (Ը)
41.Կարեն Սիմոնյան 1 21.11.98 Էստոնիա՝ 2-1 (Ը)
42.Գագիկ Մանուկյան 1 09.01.00 Գվատեմալա՝ 1-1 (Ը)
43.Ռաֆայել Նազարյան 1 02.02.00 Մոլդովա՝ 2-1 (Ը)
44.Վարդան Խաչատրյան 1 06.02.00 Վրաստան՝ 1-2 (Ը)
45.Ֆելիքս Խոջոյան 1 11.10.00 Բելառուս՝ 1-2 (ԱԱ)
46.Արթուր Ս. Մինասյան 1 12.02.01 Ուզբեկստան՝ 2-0 (Ը)
47.Հայկ Հակոբյան 1 06.10.01 Նորվեգիա՝ 1-4 (ԱԱ)
48.Գալուստ Պետրոսյան 1 19.02.04 Ղազախստան՝ 3-3 (Ը)
49.Ռոմիկ Խաչատրյան 1 26.03.05 Անդորրա՝ 2-1 (ԱԱ)
50.Արամ Հակոբյան 1 12.10.05 Անդորրա՝ 3-0 (ԱԱ)
51.Արթուր Ոսկանյան 1 12.09.07 Մալթա՝ 1-0 (Ը)
52.Վահագն Մինասյան 1 15.10.08 Բոսնիա՝ 1-4 (ԱԱ)
53.Հովհաննես Գոհարյան 1 09.09.09 Բելգիա՝ 2-1 (ԱԱ)
54.Աղվան Մկրտչյան 1 11.08.10 Իրան՝ 1-3 (Ը)
55.Լևոն Հայրապետյան 1 27.05.14 ԱՄԷ՝ 4-3 (Ը)
56.Հրայր Մկոյան 1 13.06.15 Պորտուգալիա՝ 2-3 (ԵԱ)
57.Զավեն Բադոյան 1 28.05.2016 Գվատեմալա՝ 7-1 (Ը)
58.Արտակ Գրիգորյան 1 11.11.2016 Չեռնոգորիա՝  3-2 (ԱԱ)
59.Արտակ Եդիգարյան 1 04.06.2017 Սենթ Քիթս և Նևիս՝  5-0 (Ը)
60.Էրիկ Վարդանյան 1 09.11.2017 Բելառուս՝  4-1 (Ը)
61.Հայկ Իշխանյան 1 13.11.2017 Կիպրոս՝ 3-2 (Ը)
62.Իվան Յագան 1 29.05.2018 Մալթա՝ 1-1 (Ը)
63.Արթուր Քարտաշյան 1 16.11.2018 Ջիբրալթար՝  6-2 (ԱԼ)
64.Սարգիս Ադամյան 1 19.11.2018 Լիխտենշտեյն՝  2-2 (ԱԼ)

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Հիմա Մխիթարյանին ոչինչ չի խանգարի. «Արսենալի» մարզումը «Քարաբախի» դեմ խաղից առաջ (լուսանկարներ)

Նվերնե՞ր են պետք. Մխիթարյանը՝ «Արսենալի» գովազդում (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանն ուղիղ 2 տարի առաջ իր առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում (տեսանյութ)

Խորեն Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

«Մխիթարյանն «Արսենալի» երբևէ ունեցած ամենավատ ֆուտբոլիստն է». երկրպագուների արձագանքը Մխիթարյանի խաղին

Բալեկյանը խաղաժամանակ է ստանում Արգենտինայում, Կարապետյանի հերթական գոլը

Ինչպես Մխիթարյանը հանդիպեց նախկին թիմակիցներին (տեսանյութ)

«Ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան Օբամեյանգը»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

Արաս Օզբիլիսը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Հերենվենի» դեմ խաղում (տեսանյութ)

«Արսենալի» ծանրագույն հաղթանակը, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Մոուրինյոն սեղմել է Մխիթարյանի ձեռքը, բայց չի նայել աչքերի մեջ (լուսանկար)

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ ըստ VNews-ի

Առջևում «Հադերսֆիլդի» դեմ խաղն է. ինչպես է Մխիթարյանը վերջին անգամ խաղացել այդ թիմի դեմ (տեանյութ)