-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայի մրցաշարում և մրցաշրջան-2018-ում: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի հավաքականին չհաջողվեց երկրորդ անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին ու տոնել հոբելյանական՝ 50-րդ հաղթանակը: Ազգերի լիգայի մրցաշարի D դիվիզիոնի 4-րդ խմբում ՀՀ հավաքականը 10 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ տոնելով 3 հաղթանակ, 1 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 2 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփեցին 14 գնդակ, սեփական դարպասն ընդունեցին 8 գոլ:
2. Հայաստանի հավաքականը մրցաշրջան-2018-ը սկսել էր Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով և ոչ-ոքիով էլ ավարտեց մրցաշրջանը: Անցկացրած 10 հանդիպումներում ՀՀ հավաքականը տոնեց 3 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն, խփեց 15 գնդակ, սեփական դարպասը բաց թողեց 10 գոլ: Ընկերական 4 խաղերում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց հաղթանակ տոնել (3 ոչ-ոքի, 1 պարտություն):
Մրցաշրջան-2018-ում անցկացրած հանդիպումներում ՀՀ հավաքականը վաստակեց հնարավոր միավորների 43,3 տոկոսը: Այդ ցուցանիշը լավագույնն է վերջին 6 մրցաշրջաններում: Համեմատության համար նշենք, որ նախորդ մրցաշրջանում մեր ընտրանին 7 հանդիպումներում նույնքան միավոր էր վաստակել, ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն էր:
3. Ընթացիկ մրցաշրջանում ՀՀ հավաքականը հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Էստոնիայի (0-0) և Լիտվայի (0-1) հավաքականների հետ ընկերական մրցախաղերում Հայաստանի հավաքականի ղեկին Արթուր Պետրոսյանն էր: Մալթայի (1-1) և Մոլդովայի (0-0) հավաքականների հետ ընկերական հանդիպումները, ինչպես նաև Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկային երկու խաղերը Լիխտենշտեյնի (2-1) և Մակեդոնիայի (0-2) ընտրանիների հետ ՀՀ հավաքականն անցկացրեց Վարդան Մինասյանի գլխավորությամբ:
Առավել հաջող էին Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք մրցաշրջանի վերջին 4 հանդիպումներում ՀՀ հավաքականի ելույթները (Ջիբրալթար՝ 0-1, 6-2, Մակեդոնիա՝ 4-0, Լիխտենշտեյն՝ 2-2):
Մտավ հավաքականի պատմության մեջ․ Ալեքսանդր Կարապետյանի գոլը կհիշվի նաև այս առիթով
4. Նոյեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականի հաղթարշավն ընդհատվեց: Այն սկսվել էր 2016թ. Չեռնոգորիայի (3-2) հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակով ու շարունակվել Բելառուսի (4-1), Կիպրոսի (3-2) և Ջիբրալթարի (6-2) հավաքականների հետ հանդիպումներում:
5. Սարգիս Ադամյանը բացեց գոլերի հաշիվը ՀՀ հավաքականում: Դրա համար նրանից 13 խաղ պահանջվեց: Ընթացիկ մրցաշրջանում ՀՀ հավաքականում առաջին գոլերը խփեցին նաև Իվան Յագանը, Արթուր Քարտաշյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, ով 2-րդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ:
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո