fbpx

Հոլանդիան զավեշտալի գոլի շնորհիվ հաղթել է ու երևանյան մրցաշարում ճանաչվել լավագույնը (տեսանյութ)

Երևանում ավարտվել է Մ19 տարեկանների հավաքականների միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Պորտուգալիայի, Հոլանդիայի և Գերմանիայի ընտրանիները։

Այսօր տեղի է ունեցել 3-րդ տուրի 2-րդ հանդիպումը։ Հոլանդիայի հավաքականը 2-1 հաշվով առավելության է հասել Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ։ Հոլանդացիներից աչքի են ընկել Լուտշարել Գերտրուդան և Թհիյս Դալինգան, իսկ Եվրոպայի գործող չեմպիոններից՝ Տիագո Դանտաշը։

Այսպիսով, «նարնջագույնները» 100%-անոց արդյունք են ցույց տվել և 3 խաղի արդյունքում վաստակած 9 միավորով հռչակվել մրցաշարի հաղթող։ Պորտուգալացիներն իրենց ակտիվում գրանցել են 6 միավոր, գերմանացիները՝ 3, իսկ Հայաստանի հավաքականը մնացել է առանց միավորի։

Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը 3 խաղում կրել է նույնքան պարտություն՝ հոլանդացիներին զիջելով 0-4 հաշվով, պորտուգալացիներին՝ 1-5, գերմանացիներին՝ 0-7։

Հիշեցնենք, որ Երևանում 2019 թվականին տեղի է ունենալու Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը։

Արթուր Ոսկանյանն ամփոփում է ընկերական մրցաշարում Հայաստանի Մ19 հավաքականի ելույթները (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: