Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գոհ է «Արքայական» ակումբում իր կարիերայի մեկնարկից։
«Ո՛չ ես, ո՛չ էլ ընտանիքս երբեք չէինք կարող պատկերացնել, որ կարիերաս այսպես կսկսեմ «Ռեալում»։ Բոլորը գիտակցում էին, որ առաջին տարում ես պետք է հարմարվեմ նոր ակումբին, բայց ինձ հաջողվեց հաղթահարել բոլոր խնդիրները։
Երբ ինձ չէին հրավիրում առաջին թիմ, մտածում էի, որ կշարունակեմ ելույթներս «Կաստիլյայի» կազմում։ Ես անձամբ խնդրեցի, որ ինձ երկրորդ թիմում հանդես գալու հնարավորություն տան, որպեսզի շարունակեմ հարմարվելու գործընթացը։
Արագորեն ինտեգրվեցի հատկապես Կասեմիրոյի և Մարսելոյի շնորհիվ։ Այժմ ավելի շատ խաղաժամանակ եմ ստանում գլխավոր թիմի կազմում։ Գոհ եմ «Ռեալում» իմ մեկնարկից, ես պահեր եմ ստեղծում թիմի համար։ Ցանկանում եմ շարունակել կատարելագործվել, բայց միաժամանակ չկորցնել առանձնահատկություններս»,- ասել է Վինիսիուսը SporTV-ի եթերում։
18-ամյա Վինիսիուսը մադրիդյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը «Ֆլամենգոյից» ընդհանուր 61 մլն եվրոյի դիմաց։ Նա Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
«Ռեալը» հրաժարվում է Վինիսիուսին բաց թողնել Բրազիլիայի Մ20 հավաքական
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո