fbpx

«Նեյմարը սարսափելի սխալ է թույլ տվել՝ հեռանալով «Բարսելոնայից»․ Կլարենս Զեդորֆ

Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը վստահ է, որ հարձակվող Նեյմարը մեծ սխալ է գործել՝ 2017 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվելով ՊՍԺ։ Բրազիլացին կատալոնական ակումբում ելույթ էր ունենում 2013 թվականից։

«Նեյմարի՝ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ լինելը չի քննարկվում, բայց նրան թիմ է պետք, որը վերջինիս կօգնի աճել։ Դա կնպաստի, որ նա ցուցադրի իր լավագույն որակները, քանի որ դա մենակ չի կարող անել։

Ես վստահ եմ, որ Նեյմարը սարսափելի սխալ է թույլ տվել՝ այդքան արագորեն հեռանալով «Բարսելոնայից»։ Եթե նա ակումբում մնար ևս 2 մրցաշրջան, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ Բայց նա հիմա ՊՍԺ-ում է, և դա ճանապարհ է, որով պետք է ընթանա։

Բացի այդ, Նեյմարին պետք է մարզիչ, որը նրան կկարողանա տալ այն, ինչն անհրաժեշտ է։ Նեյմարը դեռ երիտասարդ է, և երկար ժամանակ չէ, ինչ գտնվում է Եվրոպայում։

Նեյմարը նաև պետք է խաղա այնպիսի ֆուտբոլիստների կողքին, որոնք գերազանցում են իրեն։ Ես նկատի չունեմ այն խաղացողներին, որոնք մրցակցում են նրա հետ ֆուտբոլային որակներով։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք նրանից շատ տիտղոսներ են նվաճել։ Նմանատիպ ֆուտբոլիստները կարող են կոնկրետ փորձ փոխանցել Նեյմարին և օգնել վաստակելու ավելի մեծ հարգանք»,- Զեդորֆի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», ըստ ասեկոսեների, դիտարկում են Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։

Նեյմարի արձագանքը, երբ լսել է «Բարսելոնա» վերադառնալու հավանականության մասին հարցը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Մբապեի զայրութի պատճառը ՊՍԺ-ում պարզվել է

«Մբապեն ցանկանում էր հեռանալ «Ռեալ», բայց ստիպեցինք նրան մնալ». Էմերի

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

Մբապե․ «Խաղադաշտում է պետք ցույց տալ, պատրաստ ես «Ոսկե գնդակին», թե ոչ»

Հայտնի է Ֆրանսիայի առաջնության լավագույն և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

«Այաքսի» աստղերից մեկն ընտրություն է կատարում «Արսենալի» ու «Բարսելոնայի» միջև

Անգլիական գրանդը «ներխուժում» է դե Լիգտի տրանսֆերային մրցավազք

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է

Մբապեն ակնարկել է, որ կհեռանա ՊՍԺ-ից

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը

Մեսիի դուբլը բավարար չեղավ «Բարսելոնային» «Էյբարին» հաղթելու համար (տեսանյութ)