-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԲԱՆԱՆՑ»
24 նոյեմբերի, ժ.14:30, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 17-րդ տուր
25 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 10 անգամ, «Բանանցը»` 7, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 41-36
1-ին շրջան. 16.09.2018 «Բանանց» 1-0 «Ալաշկերտ»
Գոլը՝ Ադամու Աբդուլահի 68՛:
Երկշաբաթյա ընդմիջումից հետո այս հանդիպումով վերսկսվում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը, որում սուր մրցակցություն է ծավալվել չեմպիոնի տիտղոսի համար: 17-րդ տուրի կենտրոնական այս խաղում հաղթանակի գինը չափազանց բարձր է և կարելի է ասել, որ 6 միավորի արժեք ունի:
«Ալաշկերտը» 29 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով 3-րդ տեղում ընթացող «Բանանցին»: Այդ առավելությունն ավելի մեծ կլիներ, եթե նախորդ տուրում չընդհատվեր «Ալաշկերտի» 6 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը, որից 5-ը գրանցվել էր Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
Նախորդ տուրում «Ալաշկերտին» չհաջողվեց առավելության հասնել «Արցախի» նկատմամբ, որին առաջին շրջանում հաղթել էր խոշոր՝ 6-0 հաշվով: Վերջին 7 հանդիպումներում առաջին անգամ ալաշկերտցիներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Անշուշտ, կարևորագույն այս խաղում չեմպիոնը ներդնելու է իր ողջ կարողությունները հաղթանակի հասնելու համար: Այն լավ նախադրյալներ կստեղծի առաջնության աշնանային հատվածն առաջին հորիզոնականում ավարտելու համար:
«Բանանցը», որ իր տպավորիչ ելույթներով ուրախացնում էր թիմի երկրպագուներին, վերջին երկու հանդիպումներում անսպասելիորեն կտրուկ «արգելակեց»՝ պարտվելով «Փյունիկին» (0-2) և «Գանձասար-Կապանին» (0-3): Առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկը, որ նախորդ 12 հանդիպումներում 20 գոլ էր խփել, վերջին երկու խաղերում այդպես էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին՝ սեփականն ընդունելով 5 գոլ:
Այդ պարտությունները թանկ նստեցին «Բանանցի» վրա, որը կորցրեց մրցակիցների նկատմամբ ունեցած առավելությունն ու առաջատարի իր դիրքը և նահանջեց 3–րդ հորիզոնական: Այնպես որ չեմպիոնի հետ մրցավեճում «Բանանցին» հաղթանակն օդ ու ջրի պես է անհրաժեշտ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան՝ 9-ական գոլ:
«Բանանց»՝ Վահագն Այվազյան՝ 4 գոլ:
Ալաշկերտցիներից այս հանդիպումն էլ բաց կթողնի 4 խաղով որակազրկված Ջեֆերսոն Ռեիսը, ինչպես նաև նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Տարոն Ոսկանյանը:
«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ – Գագիկ Դաղբաշյան, Դանիել Ստոյկովիչ, Գորան Անտոնիչ, Մլադեն Զելկովիչ – Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան – Արտակ Եդիգարյան, Գուստավո Մարմենտինի – Ուրոշ Նենադովիչ։
«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Նարեկ Պետրոսյան, Էդվարդ Կպոդո, Իլյա Գուլտյաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան – Իգոր Ստանոևիչ, Ադամու Աբդուլահի – Նաթանիել Ասամոա։
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո