fbpx

Վերջին 4 խաղում գոլ չխփած թիմ VS դարպասն անառիկ պահած թիմ․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԱՐՑԱԽ»

24 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 17-րդ տուր

1-ին շրջան. 15.09.2018 «Արցախ» 1-1 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 0-1՝ Իվայլո Դիմիտրով 44՛, 1-1՝ Հովհաննես Պողոսյան 68՛:

Մինասյանի օրոք արդյունավետությունը կտրուկ նվազել է

Վերջին շրջանում «Արարատ-Արմենիայի» համար լուրջ հիմնախնդիր է դարձել մրցակցի դարպասի գրավումը: Առաջնության վերջին 4 հանդիպումներում Բարձրագույն խմբի նորեկին ոչ մի կերպ չհաջողվեց գոլ խփել, ինչի հետևանքով «Արարատ-Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքիների շնորհիվ ընդամենը 2 միավոր վաստակեց:

Ընդհանրապես, Վարդան Մինասյանի օրոք «Արարատ-Արմենիայի» արդյունավետությունը կտրուկ անկում է ունեցել: Նրա գլխավորությամբ անցկացրած առաջնության 5 հանդիպումներում թիմի ֆուտբոլիստներն ընդամենը մեկ գոլ են խփել, որի շնորհիվ հաղթել են «Արարատին»: Այդ հաղթանակը միակն է առաջնության վերջին 8 հանդիպումներում:

Ճիշտ է, վերջին 5 խաղերում թիմն ընդամենը 2 գոլ է բաց թողել (մեկական՝ «Ալաշկերտի» և «Շիրակի» հետ), սակայն դրանց պատճառով «Արարատ-Արմենիան» 6 միավորի կորուստ ունեցավ:

Եթե առաջնության մեկնարկային հանդիպումներում Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ ունեցած հաջող ելույթների շնորհիվ «Արարատ-Արմենիան» չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում էր, ապա ներկայումս Վարդան Մինասյանի սաներին շատ դժվար կլինի նույնիսկ մրցանակային տեղերի համար պայքարելը: «Արարատ-Արմենիան» 14 հանդիպումներում վաստակած 17 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում՝ 9 միավորով զիջելով առաջատար եռյակը եզրափակող «Բանանցին»:

Հանդիպմանը չի մասնակցի 4 դեղին քարտի արժանացած Վլադիմիր Խոզինը:

Առջևի գծում հիմնախնդիրները պահպանվում են

«Արցախն» էլ առայժմ աչքի չի ընկնում արդյունավետ գրոհներով՝ առաջնության 14 հանդիպումներում խփելով ընդամենը 12 գնդակ: Սակայն, ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»«Արցախը» վերջին 4 հանդիպումներում սեփական դարպասն անառիկ է պահել և իր հաշվին 6 միավոր է գրանցել:

Նախորդ տուրում հենց «Արցախին» հաջողվեց ընդհատել «Ալաշկերտի» 6 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Ներկայումս «Արցախը» 14 հանդիպումներում վաստակած 12 միավորով նախավերջին տեղում է: Հաղթանակի դեպքում արցախցիներն ընդհուպ կմոտենան «Արարատ-Արմենիային»: Իսկ դրա համար հարկավոր է արդյունավետ գործել գրոհների եզրափակիչ փուլում, ինչն առայժմ արցախցիների մոտ այնքան էլ հաջող չի ստացվում:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով – Սերխի Գոնսալես, Արթուր Դանիելյան, Դմիտրի Գուզ, Գեորգի Պաշով – Ալեքսեյ Պուստոզյորով, Գոռ Մալաքյան – Ջիովանի Մարտինես, Չարլզ Մոնսալվո, Արմեն Նահապետյան – Իվայլո Դիմիտրով։

«Արցախ»․ Արման Մելիքսեթյան – Ալեքսանդր Տուպչիենկո, Արգիշտի Պետրոսյան, Հովհաննես Նազարյան, Վահագն Մինասյան, Հակոբ Համբարձումյան – Արթուր Գրիգորյան, Հովհաննես Պողոսյան – Ակմալ Բախտիյարով, Էմիլ Եղիազարյան – Գրիգոր Աղեկյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

Պաշտոնական. Գրիգոր Աղեկյանը նոր ակումբ ունի

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանցի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար

Հայ 2 ֆուտբոլիստներ համալրել են «Արցախը»

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ (տեսանյութ)

«Բանանցը» և «Արցախն» արդյունավետ ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումը (տեսանյութ)

Արթուր Սահակյան․ «Լեգեոներների մասով կտրուկ որոշում կայացնելը կազդի առաջնության մակարդակի վրա»

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

«Արարատ-Արմենիան» մեկ օրում հաղթել է Կիպրոսի 2-րդ դիվիզիոնի 2 թիմերի

Երևանի «Արարատը» և «Արցախը» համալրվել են աֆրիկացի 2-ական ֆուտբոլիստներով

«Արցախը» և «Շիրակը» գոլառատ ընկերական հանդիպում անցկացրին

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Ռուս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»