fbpx

Մոուրինյո․ «Կասիլյասը ստում է՝ ասելով, թե ինձ հետ կոնֆլիկտ չի ունեցել»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը ներկայումս մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը», մեկնաբանել է «Արքայական» ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի խոսքերը։

Իսպանացի ֆուտբոլիստը նախօրեին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կոնֆլիկտ չի ունեցել Մոուրինյոյի հետ այն ժամանակաշրջանում, երբ պորտուգալացին աշխատում էր մադրիդյան ակումբում։ Դարպասապահը նաև հավելել էր, որ միգուցե սխալ է վարվել՝ լռելով և մասնագետին իր դժգոհությունը չհայտնելով կապված թիմում կադրային փոփոխությունների հետ։

«Սա տիպիկ հարցազրույց է այն ֆուտբոլիստի կողմից, որի կարիերան մոտենում է ավարտին։ Կասիլյասն ասել է, որ երբեք կոնֆլիկտ չի ունեցել ինձ հետ, բայց դա սուտ է։ Նա կոնֆլիկտ է ստեղծել ինձ հետ, ընդ որում՝ իր համար լավագույն եղանակով՝ գաղտնի կերպով»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015թթ․, ինչից հետո տեղափոխվել է «Պորտու»։ Իսկ ահա Մոուրինյոն «բլանկոսների» ճամբարում աշխատել է 2010-2013թթ․։

«Եթե մնայի «Ռեալում», ամեն ինչ ավելի վատ կավարտվեր». Կասիլյասի հիշողությունները «Ռեալում» լարված իրավիճակի մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ֆանտաստիկ ֆուտբոլային շաբաթ. Հանդիպումներ, որոնք բաց թողնելու իրավունք չունեք

Դե Խեան ռեկորդային պայմանագիր կարող է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Սուլշերը Ալեքսիսին համեմատել է կետչուպի շշի հետ

Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ

Մոուրինյո. «Դժվարանում եմ դիտել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերը»

Ալեքսիսը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ու վերադառնալ «Արսենալ»

Պոլ Սքոուլզ․ «Սուլշերն արդեն արժանի է երկարաժամկետ պայմանագիր ստանալուն»

Ինչպես է փոխվել Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային արժեքը տարիների ընթացքում (վիճակագրություն)

Սոլարի․ «Մենք շարունակում ենք պայքարել 3 գավաթների համար»

Կուրտուան հայտնել է, թե ինչու Բեյլն ու Կրոսը չեն մասնակցել թիմի ընթրիքին

«Ռեալը» 7-րդ պարտությունը կրեց Լա Լիգայում․ Ռոնալդուի հետ նման բան չէր եղել

Ռամոսն առաջին ֆուտբոլիստն է, որ 20 անգամ կարմիր քարտ է ստացել Լա Լիգայում (տեսանյութ)

Անակնկալ․ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ժիրոնայից» (տեսանյութ)

«Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա»․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Ալեքսիսն անկեղծանում է․ «Մոուրինյոյի օրոք թիմում անառողջ մթնոլորտ էր ստեղծվել»