fbpx

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

«Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգեւատրվել է ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսեւորած բարձր պատաս­խա­նատվության եւ նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լեւոն Մինասյանը:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձեւով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»»,- հաղորդում է President.am-ը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Գոռ Մինասյանը՝ 2018 թվականի Գյումրու լավագույն մարզիկ

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

Սիմոն Մարտիրոսյան. «Մինչև հիմա չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ»

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում. Փաշիկ Ալավերդյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Երևանում դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին և մյուս ծանրորդներին (տեսանյութ)

8 տարի անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ծանրամարտում. Աշխաբադ-2018-ի ամփոփումը

Գոռ Մինասան. «Շնորհակալ եմ, որ երկրպագում եք ծանրամարտ մարզաձևը» (տեսանյութ)

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն (տեսանյութ)

Փոքր արծաթե մեդալ. Գոռ Մինասյանի ելույթը պոկում վարժությունում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Գոռ Մինասյանը պայքարը կսկսի 200 կգ-ով (ուղիղ հեռարձակում)

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնությանը

Ինչպես հարազատներն արձագանքեցին Սիմոն Մարտիրոսյանի փայլուն ելույթին (տեսանյութ)

Վերնաշապիկի փոխարեն՝ իսկական նվեր. Սիմոն Մարտիրոսյանը հաղթանակը նվիրեց գլխավոր մարզչին (տեսանյութ)