fbpx

«Բարսելոնան» կարճաժամկետ տարբերակ է գտել պաշտպանությունն ուժեղացնելու համար

«Բարսելոնան» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Զենիթի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Goal պարբերականը։

Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը սերբ 34-ամյա ֆուտբոլիստին համարում է պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու կարճաժամկետ տարբերակ և ցանկանում է ստորագրել պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Իսկ ամռանը «Բարսելոնայի» առաջնային նպատակը կլինի «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերային իրավունքները գնելը։ Երիտասարդ ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև անգլիական մի շարք ակումբներ։

Mundo Deportivo պարբերականը հոկտեմբերին հաղորդել էր, որ «Բարսելոնան» մտադիր է վարձակալել Իվանովիչին, քանի որ պաշտպանությունում կադրային լուրջ խնդիրներ ունի։

Փորձառու խաղացողը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 մրցավեճի։ Նա «Զենիթի» մարզական պատիվը պաշտպանում է 2017 թվականից, իսկ 2008-2017թթ․ խաղացել է «Չելսիում»։

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (նոյեմբերի 24-25)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը կարող է ստիպված լինել ընտրել 2 գրանդի միջև

«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

«Չելսիում» ստեղծված բարդ իրավիճակը աշխատում է «Ռեալի» օգտին

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

Աղբյուր․ «Միլանը» համաձայնեցրել է պայմանագիրը «Արսենալի» պաշտպանի հետ

«Արսենալը» «Ռոմայի» առաջատար պաշտպանի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդն է

«Բավարիան» մտադիր է աղմկոտ տրանսֆեր իրականացնել

«Այաքսի» աստղերից մեկն ընտրություն է կատարում «Արսենալի» ու «Բարսելոնայի» միջև

Անգլիական գրանդը «ներխուժում» է դե Լիգտի տրանսֆերային մրցավազք

Կարասկոն «Արսենալի» համար հաղորդագրություն ունի

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է