fbpx

Football Leaks-ի սկանդալային բացահայտումը Սերխիո Ռամոսի մասին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ձախողել է դոպինգ-թեստը, որ տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի գավաթի 2016/17թթ․ խաղարկության եզրափակչից հետո։ Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը՝ հիմնվելով Football Leaks-ի հրապարակած փաստաթղթերի վրա։

Մադրիդյան թիմը 4-1 հաշվով հաղթանակ էր տոնել «Յուվենտուսի» նկատմամբ, և Ռամոսը պատահականության սկզբունքով ընտրվել էր դոպինգ-թեստ հանձնելու համար։ Նրա հետազոտության արդյունքներում հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց՝ դեքսամեթազոն։ Այն կարելի է օգտագործել միայն ՈՒԵՖԱ-ի հետ նախնական պայմանավորվածության հասնելուց հետո։

«Ռեալը» չի տեղեկացրել Ռամոսի կողմից այդ դեղամիջոցի օգտագործման մասին: Ակումբի բժշկական անձնակազմի ղեկավարը հետագայում պատասխանատվությունն իր վրա է վերցրել և պատահածն անվանել «անզգույշ սխալ», իսկ «Արքայական» ակումբի ղեկավարությունը հաղորդագրություն է ուղարկել ՈՒԵՖԱ և ներողություն խնդրել։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, սա առաջին անգամը չէր, որ Ռամոսը ձախողել է դոպինգ-թեստը։ Այդուհանդերձ, պաշտպանը չի պատժվել ո՛չ «Յուվենտուսի» հետ հանդիպումից հետո, ո՛չ էլ նմանատիպ այլ դեպքերի ժամանակ։

Նաև տեղեկացվում է, որ դոպինգ-մասնագետները մինչ այդ միջադեպն այցելել են «Ռեալի» մարզումներին, բայց համագործակցության առաջարկ ներկայացնելուց հետո մերժում են ստացել։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի ֆուտբոլիստները ՈՒԵՖԱ-ի հակադոպինգային ծառայության աշխատակիցներին անվանել են «ոչ բավականաչափ պրոֆեսիոնալներ» և համաձայնել են թեստեր հանձնել միայն ակումբի բժշկական անձնակազմին։ ՈՒԵՖԱ-ն տեղյակ է եղել այս իրավիճակին և ընդունել ստացված արդյունքները՝ անտեսելով կանոնների ակնհայտ խախտումները։

Մոուրինյո․ «Կասիլյասը ստում է՝ ասելով, թե ինձ հետ կոնֆլիկտ չի ունեցել»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աղբյուր․ Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» նոր առաջարկ կանի Ազարի համար

Ովքե՞ր են ամենաշատ հաղթական գոլերը խփել Լա Լիգայի այս մրցաշրջանում․ Մեսին 4-րդն է

Աղբյուր․ «Նապոլին» մերժել է «Ռեալի» «յուղոտ» առաջարկը Կուլիբալիի տրանսֆերի համար

«Տոտենհեմը» ցանկանում է գնել Ասենսիոյին, «Ռեալը» աստղաբաշխական գումար է պահանջում

Ռոնալդուի ավտոտնակը համալրվել է նոր սուպերմեքենայով (տեսանյութ)

«Ռեալը» զարմանք է արտահայտել Պոչետինոյի խոսքերի վերաբերյալ

Ալեգրին՝ երկրպագուին․ «Նոր մարզիչը կլինի Մանչեսթերից»

Ալվեշ. «Ուրախ եմ, որ խուսափեցի «Ռեալ» տեղափոխվելու մղձավանջից ու ընտրեցի «Բարսելոնան»

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

El Chiringuito. Սերխիո Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

Ալվեսը պատրաստ է գրազ գալ Էյֆելյան աշտարակի վրա, որ Նեյմարը չի հեռանա ՊՍԺ-ից

Ռոնալդուն կողմ է, Մոուրինյոն՝ ոչ. «Յուվենտուսի» փնտրտուքները շարունակվում են

Ռոբենը պատմել է, թե իրականում ինչն է դարձել «Ռեալից» հեռանալու պատճառը

Մոդրիչը նույնպես մնում է «Ռեալում»

Աղբյուր․ Պոչետինոն ընդունել է «Յուվենտուսի» առաջարկը

Rai Sport. Հայտնի է Գվարդիոլայի «Յուվենտուսի» հետ պայմանագրի կնքման օրը