fbpx

Մարզային թեժ դերբին կկայանա Երևանում․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԼՈՌԻ»

25 նոյեմբերի, ժ.14:00, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 17-րդ տուր

1-ին շրջան. 15.09.2018 «Լոռի» 3-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Ստեֆան Ադջումանի 7՛, 2-0՝ Սանդի Ինուսա Ումարու 67՛, 3-0՝ Իսահ Ալիյու 85՛:

Գանձասարցիները վերջապես ուրախացրին արդյունավետ խաղով

Առաջնության նախորդ տուրում «Գանձասար-Կապանը» ոչ միայն ընդհատեց 417 րոպե տևած գոլային երաշտը, այլև շատերի համար անսպասելի խոշոր՝ 3-0 հաշվով պարտության մատնեց առաջատարներից մեկին՝ «Բանանցին»:

Դա առաջնությունում գանձասարցիների տոնած ընդամենը 3-րդ հաղթանակն էր և երկրորդը՝ խոշոր հաշվով: Դժվար է ասել, թե արդյոք այդ հաղթանակը բեկումնային կլինի կապանցիների համար, որոնք ընթացիկ մրցաշրջանում առայժմ իրենց հնարավորություններից ցածր են հանդես գալիս:

Ամեն դեպքում այդ հաջողությունը պետք է ոգևորի գանձասարցիներին և նրանց համար լավ խթան դառնա առաջիկա խաղում «Լոռիից» էլ ռևանշ վերցնելու համար:

«Լոռիի» հետ առաջին շրջանի հանդիպումն անհաջող դասավորվեց «Գանձասար-Կապանի» համար, որը խոշոր հաշվով պարտություն կրեց: Այնպես որ կապանցիները չէին ցանկանա վերհիշել այդ խաղը: Սակայն թիմի մի քանի ֆուտբոլիստների համար այդ հանդիպումը հիշարժան էր:

Գևորգ Նռանյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց «300-ի ակումբում»: 29-ամյա Արթուր Յուսպաշյանը, ով ներկայումս ընտանեկան խնդիրներով արտերկրում է, Բարձրագույն խմբում 262-րդ խաղն անցկացրեց և գերազանցեց Արսեն Բալաբեկյանի տարիքային ռեկորդը: Լուբամբո Մուսոնդայի համար էլ «Լոռիի» հետ հանդիպումը 100-րդն էր ՀՀ առաջնություններում:

«Լոռիի» մոտ խաղային անկում է նկատվում

Առաջնության իսկական հայտնությունը դարձած «Լոռին» վերջին 3 հանդիպումներում չափազանց անհաջող հանդես եկավ՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Թիմի գործողություններում որոշակի խաղային անկում է նկատվում: Դրանում «մեղքի» իրենց որոշակի բաժինն ունեն նաև մրցակից թիմերը, որոնք լավ ուսումնասիրելով «Լոռիի» խաղաոճը, կարողացել են հակախաղ գտնել արագաշարժ լեգեոնականների դեմ:

Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանին ներկայումս անհանգստացնում է պաշտպանական օղակի ոչ հուսալի խաղը: Վերջին 3 հանդիպումներում «Լոռին» սեփական դարպասը 6 գնդակ է ընդունել:

Ընդհանրապես, «Լոռին» հուսալի չի գործում պաշտպանությունում: Անցկացրած 14 հանդիպումներում թիմն արդեն 17 գոլ է բաց թողել: Սակայն, եթե նախկինում վանաձորցիներն այդ բացը լրացնում էին գրոհների բարձր արդյունավետությամբ, ապա վերջին 3 խաղերում նրանք ընդամենը 3 գոլի հեղինակ են դարձել:

«Լոռին» ներկայումս էլ առաջնության ամենաարդյունավետ թիմն է, որը 14 հանդիպումներում 24 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Վերջին 3 խաղերում միավորների զգալի կորուստ ունենալով՝ «Լոռին» նահանջել և 24 միավորով հանգրվանել է 4-րդ հորիզոնականում:

Առաջիկա հանդիպումներում «Լոռին» պետք է ձգտի վերադարձնել կորցրածը, այլապես հետագայում բավական դժվար կլինի պայքարել մրցանակային տեղերի համար: Իսկ այս խաղում հաղթանակը «Լոռիին» հնարավորություն կընձեռի շրջանցելու «Բանանցին» և եզրափակելու առաջատար եռյակը:

Հանդիպումը բաց կթողնի 2 խաղով որակազրկված Ուդոհ Եթոպ Դեյվիդը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Գանձասար-Կապան»․ Գրիգոր Մելիքսեթյան – Բակար Բալդե, Ալեքսանդր Օգանիսյան, Դավիթ Տերտերյան, Վասպուրակ Մինասյան – Վբեյմար Անգուլո, Գևորգ Օհանյան – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Գևորգ Նռանյան, Լուբամբո Մուսոնդա – Միհրան Մանասյան։

«Լոռի»․ Ալեքսանդր Կոնով – Դեու Դոսա Օլատունջի, Աննան Մենսահ, Արտյոմ Խաչատուրով, Նանա Կվամե Անտվի – Ուգոչուկվու Իվու, Իբրահիմ Ֆուսեինի – Սանդի Ինուսա Ումարու, Իսահ Ալիյու, Վիգեն Ավետիսյան – Ջոնել Դեսիրե։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Լոռին» հաղթել է ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմին

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Հայկ Իշխանյանը պայմանագիր կնքեց «Լոռիի» հետ

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

Գյումրեցի մարզիչների դիմակայությունը․ «Շիրակը» և «Լոռին» ոչ-ոքի են խաղացել

«Արմավիրի» 2 գոլերը «Լոռիի» հետ ընկերական մրցավեճում (տեսանյութ)

Ինչպես «Լոռին» գերվստահ հաղթանակ տոնեց «Լոկոմոտիվի» նկատմամբ (տեսանյութ)

Ռուսական «Արմավիրն» առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (տեսանյութ)

Պերուացի պաշտպանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

«Լոռին», հետևելով «Գանձասար-Կապանի» օրինակին, ջախջախեց «Լոկոմոտիվին»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մուսոնդայի հաջորդ թիմի անունը հայտնի է

«Գանձասար-Կապանը» գերխոշոր հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին» (տեսանյութ)