fbpx

Անդրեյ Տալալաև VS․ Աբրահամ Խաշմանյան․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Արարատ» խաղին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ»«ԱՐԱՐԱՏ»

25 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 17-րդ տուր

76 խաղ, «Փյունիկը» հաղթել է 41 անգամ, «Արարատը»՝ 16, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 133-62

1-ին շրջան. 16.09.2018 «Արարատ» 1-3 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1` Պետրոս Ավետիսյան 7՛, 0-2` Մաքսիմ Տրուսևիչ 34՛, 1-2` Դմիտրի Մալյակա 38՛, 11մ, 1-3` Դենիս Վոյնով 51՛:

«Փյունիկը» կրկին վերագտնում է իր խաղը

«Փյունիկի» մոտ խաղային անկումը կարծես թե մնացել է անցյալում, և թիմը կրկին սկսել է հաջող մրցելույթներ ունենալ առաջնությունում: Համենայն դեպս, առաջնության վերջին երկու սկզբունքային հանդիպումներում «Բանանցի» և «Լոռիի» նկատմամբ «չոր» հաշվով տոնած հաղթանակներն այդ են վկայում:

Իսկ մինչ այդ Անդրեյ Տալալաևի սաներին 5 խաղ շարունակ չէր հաջողվում հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Միավորների այդ կորուստը թանկ նստեց «Փյունիկի» վրա, որը կորցրեց առաջատարի իր դիրքը:

Ճիշտ է, վերջին երկու խաղերում ունեցած հաջողությունների շնորհիվ «Փյունիկը» կարգավորեց մրցաշարային գործերը և ներկայումս 27 միավորով 2-րդ հորիզոնականում է:

Առաջնության հետնապահի հետ մրցավեճում «Փյունիկը», իհարկե, ֆավորիտն է, սակայն հաղթանակի հասնելու համար փյունիկցիները պետք է շատ ջանքեր գործադրեն: Փյունիկցիներին հաղթանակն անչափ անհրաժեշտ է «Ալաշկերտից» միավորների տարբերությունը կրկին 2-ի հասցնելու և 2-րդ հորիզոնականում ամրապնդվելու համար:

Հանդիպմանը չի մասնակցի 4-րդ զգուշացումը ստացած Արթուր Քարտաշյանը: Տեխնիկական գոտում չի գտնվի «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցևը, ով «Լոռիի» հետ խաղից հետո Ուդոհ Եթոպ Դեյվիդի նկատմամբ անվայել պահվածքի համար մեկ խաղով որակազրկվել է:

Կադրային խնդիրներ «Արարատում»

«Փյունիկի» հետ խաղում Աբրահամ Խաշմանյանը կազմի ընտրության հետ կապված լուրջ հիմնախնդիրներ ունի: Որակազրկման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի թիմի պաշտպաններ Վահե Չոփուրյանն ու Գոռ Պողոսյանը: Վերջինս նախորդ տուրում «Լոռիի» հետ հանդիպման ավելացված ժամանակում «Արարատին» փրկել էր պարտությունից:

«Արարատին» միավորները դժվարությամբ են տրվում: Առայժմ արարատցիներին ոչ մի կերպ չի հաջողվում լքել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Մինչև առաջնության աշնանային հատվածի ավարտը մնացած հանդիպումներում արարատցիները պետք է ձգտեն հնարավորինս լավ հանդես գալ, որպեսզի կարողանան կրճատել միավորների տարբերությունն աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող թիմերից:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Նախորդ առաջնության 6-րդ շրջանի խաղում 3-1 հաշվով հաղթելով «Փյունիկին»՝ «Արարատն» ընդհատել էր ՀՀ առաջնություններում փյունիկցիների հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որում կրել էր 3 պարտություն, նույնքան խաղ ավարտել էր ոչ-ոքի:
  • 2009թ. հոկտեմբերից մինչև 2013թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջնություններում «Փյունիկի» հետ անցկացրած 11 հանդիպումներում էլ «Արարատը» պարտվել է, որից 3-ը՝ խոշոր հաշվով: Այդ խաղերից 8-ում արարատցիներին չի հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասը:
  • Արդեն 12 խաղ է, ինչ «Արարատը» չի վայելել հաղթանակի բերկրանքը՝ կրելով 8 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Միակ հաղթանակն արարատցիները տոնել են օգոստոսի 11-ին՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:

  • «Փյունիկի» դարպասապահ Անդրիա Դրագոևիչն արդեն 298 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահում: Վերջին գոլը նա բաց է թողել հոկտեմբերի 7-ին «Ալաշկերտի» հետ հանդիպման 62-րդ րոպեին:
  • Երկու թիմերում էլ ցածր են լավագույն ռմբարկուների ցուցանիշները: «Փյունիկում» 3-ական գոլի հեղինակ են դարձել Էրիկ Վարդանյանը, Մոհամեդ Կոնատեն և Մաքսիմ Ժեստոկովը: «Արարատում» առավել արդյունավետ են գործել Զավեն Բադոյանն ու Անդրանիկ Քոչարյանը, որոնք 2-ական գնդակ են խփել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան՝ 9 գոլ

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան՝ 5 գոլ

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Փյունիկ»․ Անդրիա Դրագոևիչ – Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Ժեստոկով, Մաքսիմ Տրուսևիչ, Արմեն Մանուչարյան – Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան – Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Ռոբերտ Հակոբյան – Ռուսլան Կորյան։

«Արարատ»․ Միխաիլ Պետրուշչենկով – Գարեգին Կիրակոսյան, Վարդան Արզոյան, Ռաֆայել Սաֆարյան, Վոլոդյա Սամսոնյան, Օրբելի Համբարձումյան – Դավիթ Ազին, Էնտոնի Տրայկոսկի, Ռուսլան Ավագյան – Զավեն Բադոյան, Անդրանիկ Քոչարյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» փոքրիկ ֆուտբոլիստները ներկա են «Ատլետիկո»-«Յուվենտուս» խաղին (տեսանյութ)

Թոփ-10. Հայաստանի առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստները

«Արարատը» զիջեց չինական թիմին, «Շիրակը» 8 գնդակ ընդունեց, «Ալաշկերտի» առաջին պարտությունն այս փուլում

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Դենիս Տալալայը՝ Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկում»

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

FNL գավաթ. «Փյունիկ»-«Մուրոմ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել (տեսանյութ)