fbpx

Սարկիսովի թիմն «անդունդից» բարձրանալու ճիգեր է գործադրում, Ասլանյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր․ «Դինամո Մոսկվա» 1-2 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, ինչպես և նրա թիմակից Դավիդ Յուրչենկոն։ «Ենիսեյը» շարունակում է զբաղեցնել վերջին՝ 16-րդ հորիզոնականը և 13-15-րդ տեղերը կիսող «Կռիլյա Սովետովից», «Ուֆայից» ու «Անժիից» հետ է մնում 5-ական միավոր։

Բելգիայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր․ «Ստանդարդ» 3-0 «Էուպեն»Իվան Յագանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 62-րդ րոպեին։ Նա իր թիմի կազմում մինչ այս խաղը վերջին անգամ հանդիպման էր մասնակցել հոկտեմբերի 6-ին։ «Էուպենը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։

Դանիայի Սուպերլիգա, 17-րդ տուր․ «Հոբրո» 0-1 «Ռանդերս»․ Էդգար Բաբայանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկել 82-րդ րոպեին։ «Հոբրոն» 14 թիմի պայքարում 13-14-րդ տեղերն է բաժանում «Վենդսիսելի» հետ։

Խորվաթիայի Բարձրագույն խումբ, 15-րդ տուր․ «Գորիցա» 0-2 «Իստրա»․ Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Գորիցան» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Հոլանդիայի 3-րդ դիվիզիոն, 13-րդ տուր․ «Լինդեն» 1-3 «Կատվեյկ»Նորայր Ասլանյանը 41-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ ու 3-րդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Սա 27-ամյա ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։ Նա հիմնական կազմում էր և խաղադաշտը լքել է 90-րդ րոպեին։ «Կատվեյկը» 18 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 20-րդ տուր․ «Սանդեցյա» 1-0 «Խրոբրի Գլոգով»․ Դավիթ Մանոյանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 89-րդ րոպեին։ «Սանդեցյան» 18 թիմի պայքարում 3-րդ հորիզոնականում է և 2-րդ տեղում ընթացող «Լոձին» զիջում է 1 միավոր, առաջատար «Ռակովին»՝ 11։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արթուր Սարկիսովի «Ենիսեյը» դուրս է մնացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայից

«Ալաշկերտի» 3 ֆուտբոլիստ՝ Հայաստանի քառակի գավաթակիր

Հերթական բեղմնավոր շաբաթը մերոնց կողմից․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Ձախ եզրի տիրակալը․ Էդգար Բաբայանի գոլային փոխանցումն «Ալբորգի» հետ խաղում (տեսանյութ)

Էդգար Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Վարազդատ Հարոյանն ընդդեմ Խորեն Բայրամյանի․ «Ուրալը» հաղթեց «Ռուբինին»

Էդգար Բաբայանի «Հոբրոյին» լուրջ պայքար է սպասվում Սուպերլիգայում գրանցումը պահելու համար

Հավաքականի 3 անդամ գոլ խփեց, Հարոյանն էլ հիշեցրեց իր մասին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Էդգար Բաբայանը գրավել է իր նախկին թիմի՝ «Ռանդերսի» դարպասը

Սարգիս «Ադամանդի» 8-րդ «ասիստը», Ղազարյանը վերջապես խաղաց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանն ամբողջական հանդիպումներ անցկացրին իրենց թիմերում

«Ուրալ» 3։2 «Ենիսեյ»․ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին, Սարկիսովը մասնակցեց աբողջ խաղին (տեսանյութ)

Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռուբինի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հավաքականի անդամների մի մասը խաղում է, մյուս մասը՝ «նստում»․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

«Հոբրոն» գոլառատ խաղը ոչ-ոքի է ավարտել, Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը