fbpx

Խելագարություն․ Հերթական անգամ հետաձգվել է «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպումը (տեսանյութ)

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» պատասխան հանդիպումը կրկին հետաձգվել է։ Այս մասին հաղորդում են հարավամերիկյան լրատվամիջոցները։

Մրցավեճը պետք է տեղի ունենար այսօր վաղ առավոտյան, սակայն «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները հարձակում են գործել մրցակցի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով հանդիպումը չի կայացել։

Թիմերը, այդուհանդերձ, Բուենոս Այրեսում կմրցեն այսօր՝ նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան։ Խաղը տեղի կունենա «Մոնումենտալ» ստադիոնում։

Պատահարի հետևանքով տուժել են «Բոկա Խունիորսի» մի քանի ֆուտբոլիստներ, մասնավորապես՝ Պաբլո Պերեսը, Լեոնարդո Խարան, Մաուրո Սարատեն, Կառլոս Տևեսը և Ագուստին Ալմենդրան։

Դիմակայության առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին, ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Իսկ օրը հիանալի էր սկսվել։ «Բոկա Խունիորսի» երկրպագուները փողոցում կառնավալ էին կազմակերպել։

  • 5

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռիվեր Փլեյթի» երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով (լուսանկարներ)

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

«Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հազարավոր երկրպագուներ հեռացվել են աշխատանքից` եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու համար

Թեժ Սուպերկլասիկոն Մադրիդում․ «Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր (տեսանյութ)

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

«Բոկա Խունիորսի» երկրպագուները խելահեղ կերպով են ճանապարհում իրենց թիմին (տեսանյութ)

Ֆլորենտինո Պերեսը կողք կողքի տոմսեր է պատվիրել Ռոնալդուի ու Մեսիի համար

Դանի Ալվես․ «Սա տեսածս ամենամեծ խայտառակությունն է»

«Բոկա Խունիորսը» դեմ է արտահայտվել Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելուն

«Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Բոկայում» ու «Ռիվերում», թե՞ ոչ». Նոր Quiz՝ Սուպերկլասիկոյին ընդառաջ

Մարադոնան խստորեն քննադատել է Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելու գաղափարը

Պաշտոնական. Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը

«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը Արգենտինայում չի կայանա

Արգենտինական Սուպերկլասիկոն տեղի կունենա Արգենտինայի սահմաններից դուրս

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին