fbpx

«Միկի մաուսը շուտով կհայտնվի թակարդում»․ Սուր քննադատություն՝ Մխիթարյանի հասցեին

Ինչպես հայտնի է, «Արսենալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ է տոնել «Բորնմութի» նկատմամբ, իսկ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Football365.com-ը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի հավաքականի ավագին։

«Եթե Մխիթարյանը ճիշտ է՝ ասելով, որ «Արսենալում» մշակույթ է փոխվել, նա պետք է սկսի ինչ-որ բան մտածել։ Արսեն Վենգերն այստեղ սխալներ է թույլ տվել, բայց նրա հաջորդը ցույց է տվել, որ անտեսում է հեղինակություններին։ Ոչ ոքի տեղն ապահովագրված չէ, քանի դեռ մարզիչն Էմերին է։

«Մարդիկ հիմա մեզ ավելի շատ են հավատում, քանի որ մի փոքր այլ կերպ ենք խաղում։ Մենք երկրպագուներին վստահություն ենք փոխանցում և ցուցադրում այն խաղաոճը, որ նրանք են ցանկանում։ Գոլեր ենք խփում, հաղթում, և դրանք լավագույն զգացողություններն են երկրպագուների համար»,- մեկ ամիս առաջ ասել էր Մխիթարյանը։

Դա ցածր վարկանիշ ունեցող բոսսի տարեվերջյան ելույթ էր, որը փորձում է պատասխանատվություն վերցնել իր անձնակազմի աշխատանքի համար, ներկավաճառի գործողություն, որն իրեն տեսնում է Պաբլո Պիկասոյի վերջին գլուխգործոցի ակունքներում։ «Արսենալի» 17-խաղյա անպարտելի շարքն անժխտելիորեն եղել է թիմային ջանքի արդյունք, սակայն Մխիթարյանն ավելի շատ խոչընդոտ է եղել, քան օգնություն։

Մխիթարյանը «Բորնմութի» դեմ այնպես էր խաղում, կարծես զարթնել էր հանդիպման մեկնարկից ընդամենը 1 րոպե առաջ։ Նրա ցուցադրած ֆուտբոլը լավ դաս էր, թե ինչպես կարելի է խաղալ հնարավորինս ոչ օգտակար։ Մխիթարյանը գործնականում ոչինչ չարեց թիմին օգնելու համար։

Նույնիսկ այն ժամանակ, երբ «Արսենալը» գերիշխում էր խաղադաշտում, Մխիթարյանի լռությունն ընդգծվում էր։ Նա 7 հարված է կատարել, որոնցից ընդամենը 1-ն է ուղղվել դարպասին։ Նա հասցրեց նաև տարօրինակ հպումով աչքի ընկնել Օբամեյանգի փայլուն գործողությունից հետո։

Մխիթարյանը նման էր տղայի, որի մեծ եղբայրը ստիպված էր անընդհատ բռնել նրա ձեռքից։ Նա չէր համակերպվում մրցավեճի ռիթմին, ինչպես նաև պահանջներին, որ դրված էր իր վրա «Արսենալի» խաղային համակարգում։ Նա չի կարողացել գոլ խփել կամ արդյունավետ փոխանցում կատարել իր վերջին 20 խաղից 16-ում, և ակումբային մակարդակում վերջին 9 մրցավեճում 1 գոլ է խփել, չի կատարել գոլային փոխանցում։ Մի ֆուտբոլիստի համար, որի թիմը չի պարտվել սկսած օգոստոսից, նման խաղը, իրոք, զարմացնում է։

Այս Միկի մաուսը շուտով անպայման կհայտնվի թակարդում»,- գրել է կայքը։

Արաս Օզբիլիսը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

«Արսենալի» ֆուտբոլիստները ցանկանում են ի աջակցություն Մխիթարյանի ակցիա իրականացնել, սակայն ռիսկը մեծ է

10 գոլ հավակնում է դառնալ «Արսենալի» մրցաշրջանի լավագույնը

Վենգեր. «Մխիթարյանի հետ տեղի ունեցածը չպետք է լինի ֆուտբոլում»

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

CNN-ի սենսացիոն անդրադարձը. «Սա խայտառակում է ՈւԵՖԱ-ն, «Արսենալն» ու «Չելսին» պետք է բոյկոտեն եզրափակիչը»

Մոնրեալ. «Ինձ Մխիթարյանի բացակայությունն ավելի է մտահոգում, քան տոմսերի թեման»

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս

Օբամեյանգն ու Լակազետը «Արսենալի» նոր ADIDAS մարզաշապիկներով (լուսանկար)

Օզիլը՝ ադրբեջանցի երկրպագուներին․ «Մնաց 7 օր, շուտով կհանդիպենք եղբայրներ ու քույրեր»

Ռուսական «Ենիսեյը» ծաղրել է ՈւԵՖԱ-ին և առաջարկել Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացնել իր մարզադաշտում

Պետր Չեխ․ «Կարող ենք ուրախացնել Մխիթարյանին, եթե հաղթենք եզրափակիչում»

Օբամեյանգը խոստացել է հաղթել Եվրոպա լիգան Մխիթարյանի համար