fbpx

Լիբերտադորեսի գավաթ․ Անհաշտ մրցակիցների հանդիպումը կրկին հետաձգվել է

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ պատասխան հանդիպումը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև կրկին հետաձգվել է և տեղի չի ունենա այսօր՝ նոյեմբերի 25-ին։

Մրցավեճը հետաձգվել է «Բոկա Խունիորսի» և ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավամերիկյան ֆուտբոլային ֆեդերացիա՝ խմբ․) խնդրանքով։ Խաղի անցկացման նոր ժամկետ առայժմ չի հրապարակվել։

««Բոկա Խունիորսի» ավտոբուսի վրա հարձակումից հետո հանդիպման անցկացման պայմանները նորմալ չես անվանի։ Մենք ցանկանում ենք, որ խաղն անցկացնելու վերաբերյալ որևէ խանգարող հանգամանք, կասկած չլինի։

ԿՈՆՄԵԲՈԼ-ը որոշում է ընդունել, որ թիմերը նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո չեն գտնվում հավասար պայմաններում հանդիպումն անցկացնելու համար։ Հետաձգում ենք մրցավեճը, իսկ ժամանակ անց կընտրենք այն անցկացնելու համապատասխան ժամկետ»,- ասել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը Fox Sports-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ արգենտինական 2 ակումբների միջև պատասխան խաղը նախապես պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին, սակայն այն հետաձգվել էր «Ռիվեր Փլեյթի» երկրպագուների՝ «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա կատարած հարձակման պատճառով։

Դիմակայության առաջին մրցավեճը, որը կայացել էր նոյեմբերի 11-ին, ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Խելագարություն․ Հերթական անգամ հետաձգվել է «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպումը (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռիվեր Փլեյթի» երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով (լուսանկարներ)

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

«Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հազարավոր երկրպագուներ հեռացվել են աշխատանքից` եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու համար

Թեժ Սուպերկլասիկոն Մադրիդում․ «Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր (տեսանյութ)

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

«Բոկա Խունիորսի» երկրպագուները խելահեղ կերպով են ճանապարհում իրենց թիմին (տեսանյութ)

Ֆլորենտինո Պերեսը կողք կողքի տոմսեր է պատվիրել Ռոնալդուի ու Մեսիի համար

Դանի Ալվես․ «Սա տեսածս ամենամեծ խայտառակությունն է»

«Բոկա Խունիորսը» դեմ է արտահայտվել Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելուն

«Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Բոկայում» ու «Ռիվերում», թե՞ ոչ». Նոր Quiz՝ Սուպերկլասիկոյին ընդառաջ

Մարադոնան խստորեն քննադատել է Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելու գաղափարը

Պաշտոնական. Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը

«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը Արգենտինայում չի կայանա

Արգենտինական Սուպերկլասիկոն տեղի կունենա Արգենտինայի սահմաններից դուրս

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին