fbpx

«Դժվարին ժամանակներ են հայ ֆուտբոլիստի համար»․ Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ այսօր կայացած մրցավեճի համար (2-1) ինչ գնահատականներ է ստացել միջազգային մամուլի կողմից։

Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

«Միկի մաուսը շուտով կհայտնվի թակարդում»․ Սուր քննադատություն՝ Մխիթարյանի հասցեին

Pain in the Arsenal-ը Մխիթարյանին տվել է 2,3 գնահատականը, ինչն ամենացածր ցուցանիշն է լոնդոնյան թիմի ֆուտբոլիստների շրջանում։

Պարբերականը հավելել է․ «Նա այս մրցաշրջանում շատ տհաճություններ է ունեցել, և այս հանդիպումն էլ բացառություն չէր։ Կատարեց 7 հարված, որոնցից միայն 1-ն ընթացավ դարպասին, նրա հպումը գնդակին սարսափելի էր։ Ազատ տարածության վրա ունեցավ մի քանի լավ արագացում, բայց յուրաքանչյուրն էլ կարող է վազել նման պայմաններում։ Գնդակը կորցրեց 9 անգամ, և այդ բոլորը՝ իր մեղքով․ չափազանց շատ է։ Դժվարին ժամանակներ են հայ ֆուտբոլիստի համար։ Գաղափար չունեմ, թե ինչպես 90 րոպե մնաց խաղադաշտում»։

Mirror-ը նույնպես ամենացածր բալը հատկացրել է Հայաստանի հավաքականի ավագին՝ 5։ «Խաղում էր, բայց խաղից դուրս էր»,- հավելել է պարբերականը։

Football London-ը համակարծիք է և հայ կիսապաշտպանին տվել է ամենացածր՝ 3 գնահատականը։ Լրատվամիջոցը նշել է․ «Մի քանի անգամ լավ դիրքերում ստացել էր գնդակը, բայց նրա գործողությունները եզրափակիչ հատվածում աղքատիկ էին։ Մի քանի դեպքում վատնեց թիմակցի հետ խաղալու հնարավորությունները և բաց թողեց հաշիվը 3-1 դարձնելու «ոսկե» շանսը։ Աղքատիկ էր»։

WhoScored-ը կարծում է, որ Հեկտոր Բելյերինը (6,3 բալ) և Ալեքս Իվոբին (6,5 բալ) ավելի վատ հանդիպում են անցկացրել, քան Մխիթարյանը (6,7 բալ)։ Հենրիխի չափ է գնահատվել նաև Ռոբ Հոլդինգը։

SofaScore-ն դիտարկել է, որ Մխիթարյանը վատ տպավորություն չի թողել և հայ խաղացողին տվել է 7,3 գնահատականը։ Հենրիխից բարձր են գնահատվել միայն Լուկաս Տորեյրան և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


SofaScore․ Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

«Այս տարի առաջին անգամ շատ լավ տեսք ուներ»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

«Արսենալի» «պայծառատես» երկրպագուն կանխատեսել էր, որ թիմն անպարտելի է լինելու 22 խաղ անընդմեջ (տեսանյութ)

WhoScored-ը Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է «Սաութհեմփթոն» – «Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Արսենալն» առաջին թիմն է, որն ԱՊԼ-ի այս խաղարկության արտագնա խաղերում 20 գոլ խփեց

«Արսենալի» անպարտելի խաղերի շարքն ավարտված է. Մխիթարյանի դուբլն էլ չօգնեց. «Չելսին» հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ)

3 ցուցանիշ, որոնք յուրահատուկ են դարձնում Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Դուբլ. Մխիթարյանը հավասարեցրեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

Մխիթարյանի գոլն առայժմ բավարար չէ. «Սաութհեմփթոնն» առաջին կեսից հետո հաղթում է «Արսենալին» (տեսանյութ)

Հիանալի է. Մխիթարյանը հավասարեցրեց «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սաութհեմփթոնը» հաշվի մեջ առաջ է անցնում «Արսենալի» դեմ խաղում (տեսանյութ)

Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ խաղում

Էմերի․ «Իրականությունն այն է, որ մենք դեռ չենք հասել անհրաժեշտ մակարդակին»

Ռետրո․ Թիերի Անրիի առաջին գնդակն «Արսենալի» կազմում` «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Սաութհեմփթոնի» դեմ ըստ VNews-ի

Ինչու է իրականում Մեսուտ Օզիլը հեռացել «Ռեալից»