fbpx

Տիգրան Բարսեղյանը «կորել» է տեսադաշտից, Արասի վերադարձը Հոլանդիայում

Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր․ «Բորնմութ» 1-2 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Արսենալը» 20 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։ «Զինագործներն» անպարտելի են անցկացրած պաշտոնական վերջին 17 մրցավեճում՝ տոնելով 13 հաղթանակ, գրանցելով 4 ոչ-ոքի։

Հոլանդիայի Էրեդեվիզե, 13-րդ տուր․ «Վիլլեմ II» 1-3 «Վիտես»․ Արաս Օզբիլիսը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո, 89-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ Հայ ֆուտբոլիստը մինչ այս հանդիպումը վերջին անգամ մրցավեճի էր մասնակցել հոկտեմբերի 7-ին, երբ «Ֆեյենորդի» հետ խաղում եղել էր մեկնարկային կազմում։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 13-14-րդ տեղերն է կիսում «Էմմենի» հետ։

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 14-րդ տուր․ «Յան Ռեգենսբուրգ» 1-1 «Սանկտ Պաուլի»․ Սարգիս Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Յան Ռեգենսբուրգը» 18 թիմի պայքարում 7-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Պադերբորնի», «Հոլշտայն Կիլի» և «Դինամո Դրեզդենի» հետ։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 10-րդ տուր․ «Պաֆոս» 1-0 «Ենոսիս Պարալիմնի»Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Ենոսիս Պարալիմնին» 12 թիմի պայքարում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր․ «Սիլեքս» 0-1 «Վարդար»Տիգրան Բարսեղյանը հերթական անգամ բացակայել է հայտացուցակից։ Նա իր թիմում վերջին անգամ հանդիպման է մասնակցել սեպտեմբերի 29-ին՝ խաղադաշտ դուրս գալով «Պոբեդայի» հետ մրցավեճում։ «Վարդարը» 10 թիմի պայքարում ընթանում է 2-րդ տեղով՝ առաջատար «Շկենդիային» զիջելով 6 միավոր։

Սարկիսովի թիմն «անդունդից» բարձրանալու ճիգեր է գործադրում, Ասլանյանը՝ գոլի հեղինակ․ Հայ ֆուտբոլիստները՝ արտասահմանում․ Նոյեմբերի 24 (տեսանյութ)

Պորտուգալիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ․ «Սանտա-Կլարա» 1-2 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը հայտավորված չի եղել այս մրցավեճին։ «Շավիշը» պայքարը կշարունակի հաջորդ փուլում։

Լյուքսեմբուրգի Բարձրագույն դիվիզիոն, 12-րդ տուր․ «Պրոգրես Նիդերկորն» 2-0 «Ռասինգ Լյուքսեմբուրգ»․ Ալեքսանդր Կարապետյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 83-րդ րոպեին։ «Պրոգրես Նիդերկորնը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը։

Գերմանիայի Մ-19 Բունդեսլիգա, Հյուսիսային գոտի, 12-րդ տուր․ «Վերդեր» Մ19 2-0 «Համբուրգ» Մ19Երջանիկ Ղուբասարյանը մասնակցել է ամբողջ խաղին։ «Համբուրգ» Մ19-ը 14 թիմի պայքարում 7-րդ հորիզոնականում է։

Ֆրանսիայի Լիգա-1, 14-րդ տուր․ «Մոնպելյե» 2-2 «Ռեն»․ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» 20 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Լիլի» հետ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Այաքսի» տաղանդի համար կռիվը շարունակվում է. Պայքարին միանում է «Արսենալը»

Ալեքսիսը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ու վերադառնալ «Արսենալ»

60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

«Արսենալը» ճշտում է՝ գիտե՞ք, թե որն է եղել Մխիթարյանի կարիերայի առաջին ակումբը

Արաս Օզբիլիսը 2019-ին առաջին անգամ ամբողջական խաղ է անցկացրել «Վիլլեմ II»-ում

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ․ «Արսենալը» հիասթափություն է ապրել կապված Մխիթարյանի հետ»

Լակազետը՝ կարմիր քարտի մասին․ «Թողնել թիմին այդ իրավիճակում՝ վատագույնն էր, որ կարող էր պատահել»

Օզիլը յուրահատուկ ցուցանիշի է հասել պահեստայինների նստարանին նստած

«Արսենալը» փոխարինող է գտել Օզիլին

Օզիլը ձմռանը մերժել է վարձավճարով ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը

Տիգրան Բարսեղյանն իր առաջին գոլն է խփել «Կայսարի» կազմում (տեսանյութ)

Մեսուտ Օզիլը խորհրդավոր կերպով մեջբերել է Դենիս Բերգկամպի խոսքերը

Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է CSI Talent Cup 2019 մրցաշարի մասնակիցներին (տեսանյութ)

ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են արագ սննդի ռեստորանում (լուսանկար)

Պետր Չեխը ԲԱՏԷ-ից կրած պարտության մասին. «Մենք ունեցանք այն արդյունքը, որը չէինք ուզում»

«Հադերսֆիլդի» դեմ տպավորիչ վերադարձից հետո, այս խաղը հիասթափություն էր». Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները