fbpx
Բաժիններ

Դարպասապահական նոր ռեկորդ, 2 «Արարատների» միաժամանակյա «պոռթկումը»

ԲԽ-ի 17-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 17-րդ տուրի արդյունքները շատ նպաստավոր էին «Ալաշկերտի» համար, որը հերթական հաղթանակը տոնելով, ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Իսկ ահա առաջատար քառյակում գտնվող մյուս թիմերը՝ «Փյունիկը», «Բանանցը» և «Լոռին» անհաջողության մատնվեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկում պարտվեցին: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատին»: Առաջնությունում անցկացված 68 հանդիպումներում դաշտի տերերը 27 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 23 անգամ, 18 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Արամ Ոսկանյանի ներկա և նախկին թիմերի դիմակայությունը․ VNews.am-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Բանանց» հանդիպումից

4 խաղում խփվեց 8 գոլ: Առաջնության մեկնարկից անցկացված 68 հանդիպումներում 149 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,19 գոլ մեկ խաղում:

2. «Ալաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ 1-0 հաշվով 5-րդ հաղթանակը տոնեց: Նրա օրոք չեմպիոնն անցկացրած 7 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

Մեկամյա ընդմիջումից հետո «Ալաշկերտին» վերջապես հաջողվեց առաջնությունում կրկին հաղթել «Բանանցին», որի հետ անցկացրած նախորդ 5 հանդիպումներում կրել էր 2 պարտություն, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել էր անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով:

Արամ Ոսկանյան․ «Հաղթանակ տոնեցինք, կարելի է ասել, 6-միավորանոց խաղում» (տեսանյութ)

3. «Բանանցին» այս անգամ էլ չհաջողվեց հյուրընկալվելիս հաղթել «Ալաշկերտին»՝ կրելով ընթացիկ առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը: «Ալաշկերտի» հետ առաջնության արտագնա 13 հանդիպումներից 8-ում «Բանանցը» պարտվել է, 5-ում գրանցվել է ոչ-ոքի:

Առաջնության վերջին 3 հանդիպումներում «Բանանցին» չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Արդեն 348 րոպե «Բանանցում» գոլային երաշտ է:

4. «Արարատ-Արմենիան» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի շարքն ու 408 րոպե տևած գոլային երաշտը: Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 6 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» ընդամենը 2-րդ հաղթանակը տոնեց:

Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտի» հաղթանակի և Հայաստանի հավաքականի վերջին ելույթների մասին (տեսանյութ)

5. «Արարատն» ընդհատեց առանց հաղթանակների 12 խաղերի շարքը, որի ընթացքում կրել էր 8 պարտություն, 4 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Միակ հաղթանակն արարատցիները տոնել էին օգոստոսի 11-ին՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: «Փյունիկի» նկատմամբ տոնած հաղթանակն ընթացիկ առաջնությունում առաջինն էր Աբրահամ Խաշմանյանի օրոք անցկացրած 6 հանդիպումներում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)