fbpx

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 17-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը, որը լի էր հետաքրքիր իրադարձություններով։ Պարտություններ են կրել առաջատար քառյակի թիմերից 3-ը՝ «Փյունիկը», «Բանանցը» և «Լոռին»՝ զիջելով համապատասխանաբար «Արարատին» (0-1), «Ալաշկերտին» (0-1) և «Գանձասար-Կապանին» (0-2)։ «Արարատ-Արմենիան» 3-1 հաշվով առավելության է հասել «Արցախի» նկատմամբ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Չեմպիոնի փորձառու հենակետայինն այս մրցաշրջանում հրաշալի մարզավիճակ է ձեռք բերել, և պատահական չէ, որ առանցքային խաղացող է նաև ազգային հավաքականում։ Եթե Արտակն ունենար նաև փոխանցումների բարձր կուլտուրա, ապա վաղուց արդեն հանդես կգար արտասահմանյան որևէ ակումբում։ Գրիգորյանը «Բանանցի» հետ հաղթական խաղում նույնպես մեծապես օգնել է իր թիմին։

Բազմաթիվ դեպքերում արգելապատնեշ է հանդիսացել մրցակցի հարձակումների ժամանակ, գնդակը խլելուց հետո էլ համարյա միշտ համապատասխան շարունակություն էր ընտրում։ Արամ Ոսկանյանի թիմին կրկին «դավաճանել» է գոլային պահերը վատնելու սովորությունը։ «Բանանցի» հետ հանդիպման միակ ու վճռորոշ գոլի հեղինակ Ուրոշ Նենադովիչը համարյա ամեն խաղում հեթ-տրիք ձևակերպելու հնարավորություն է ստանում, բայց․․․

3․ Անդրանիկ Քոչարյան («Արարատ»)

Աբրահամ Խաշմանյանին հաջողվել է «Արարատի» ֆուտբոլիստներին մի քանի շաբաթում հասցնել ֆունկցիոնալ լավ մակարդակի։ Եթե «Փյունիկը» ծանր էր տեղաշարժվում խաղադաշտում, ապա արարատցիները մոռացել էին՝ ինչ է նշանակում հոգնել։ Կազմակերպված ֆուտբոլ, ինչի շնորհիվ «Արարատը» օգոստոսի 11-ից հետո առաջին անգամ առաջնությունում վայելել է հաղթելու բերկրանքը։

Դե իսկ Անդրանիկ Քոչարյանը նշանառու և գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի ամենալեգենդար ակումբի հաղթական գոլը։ Բայց դա նրա միակ արժանիքը չէ։ Անդրանիկն առանց գնդակի հիանալի էր աշխատում և, ինչպես վայել է ժամանակակից հարձակվողին, թիմային ֆուտբոլ էր խաղում, նաև տարածություններ բացում թիմակիցների համար։ Պաշտպանությունում էլ փայլատակում էր Ռաֆայել Սաֆարյանը, որը խափանում էր «Փյունիկի» համարյա բոլոր գրոհները։

Դարպասապահական նոր ռեկորդ, 2 «Արարատների» միաժամանակյա «պոռթկումը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Ես գոհ եմ մեր տարեց ֆուտբոլիստներից, բայց մեզ նաև երիտասարդներ են պետք» (տեսանյութ)

Դենիս Թումասյանի գոլն «Ալաշկերտին» փրկեց պարտությունից «Արցախի» հետ խաղում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Արցախ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»

«Գանձասար-Կապանն» ապահովեց «Բանանցի» «մղձավանջը»․ VNews-ի ֆոտոշարքը

Իլշատ Ֆայզուլին․ «Սա իմ պարտությունն էր, ոչ թե տղաների» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյանը՝ գերվստահ հաղթանակի, նպատակների և «հայի բնավորություն ունեցող» Վբեյմարի մասին (տեսանյութ)

«Գանձասար-Կապանի» ջախջախիչ հաղթանակը «Բանանցի» նկատմամբ (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 33-րդ տուրը

«Արարատ-Արմենիայի» ռեկորդներից մեկը մնաց «անսասան», իսկ մյուսը գերազանցեց «Բանանցը»