fbpx

Խաղին մոտեցել են տոնական տրամադրությամբ․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

28 նոյեմբերիժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 18-րդ տուր

51 խաղ, «Արարատը» հաղթել է 15 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 31, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 48-81

1-ին շրջան. 22.09.2018 «Գանձասար-Կապան» 40 «Արարատ»
Գոլերը՝ 1-0՝ Լուբամբո Մուսոնդա 24՛, 2-0՝ Դրիսա Դիարասուբա 30՛, 3-0՝ Լուբամբո Մուսոնդա 38՛, 4-0՝ Միհրան Մանասյան 78՛:

Առաջին հաղթանակն Աբրահամ Խաշմանյանի օրոք

Նախորդ տուրում «Արարատին» վերջապես հաջողվեց ուրախացնել իր հավատարիմ երկրպագուներին՝ Անդրանիկ Քոչարյանի տպավորիչ գոլի շնորհիվ հաղթելով «Փյունիկին»: Դա Աբրահամ Խաշմանյանի օրոք առաջնությունում անցկացրած 6 հանդիպումներում «Արարատի» տարած առաջին հաղթանակն էր:

Այդ հաջողության շնորհիվ «Արարատն» ընդհատեց առանց հաղթանակների 12 խաղերի շարքը՝ տոնելով առաջնությունում 2-րդ հաղթանակը:

Ընդհանրապես վերջին հանդիպումներում արարատցիների խաղը լավ տպավորություն է թողնում: «Փյունիկի» հետ հանդիպմանը նախորդած «Լոռիի» հետ մրցավեճում էլ արարատցիները մեկ միավոր էին վաստակել ավելացված ժամանակում Գոռ Պողոսյանի խփած գոլի շնորհիվ:

Անշուշտ, «Արարատը» կփորձի առաջնության աշնանային հատվածի ավարտական երկու հանդիպումներում էլ հաջող հանդես գալ և վերջապես լքել աղյուսակի վերջին հորիզոնականը: Արարատցիներն ընդամենը 2 միավորով են հետ մնում «Արցախից», որն այս տուրում «Շիրակի» հետ հանդիպումով ավարտելու է առաջնության աշնանային հատվածը:

Գանձասարցիները վերագտել են իրենց խաղը

17-րդ տուրը հաջող էր նաև «Գանձասար-Կապանի» համար, որը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ: Նախորդ խաղում էլ կապանցիները 3 անպատասխան գնդակ էին ուղարկել «Բանանցի»  դարպասը:

Այնպես որ գանձասարցիները վերջապես վերագտել են իրենց խաղը ու կրկին սկսել են արդյունավետ գործել: Իր տարերքի մեջ է մտել Լուբամբո Մուսոնդան, ով Միհրան Մանասյանի հետ 4  գնդակով գլխավորում է թիմի լավագույն ռմբարկուների ցանկը:

Ներկայումս «Գանձասար-Կապանը» 15 հանդիպումներում վաստակած 16 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: Թեև գանձասարցիները վերջին երկու հանդիպումներում 5 անպատասխան գնդակ են խփել, սակայն առայժմ ցածր է թիմի արդյունավետությունը: Կապանցիներին առայժմ ընդամենը 14 անգամ է հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Կասկած չկա, որ առաջնության աշնանային հատվածի ավարտական երկու հանդիպումներում էլ գանձասարցիները գործելու են հաջողությունը զարգացնելու վճռականությամբ, ինչը հնարավորություն կընձեռի որոշ չափով բարելավելու մրցաշարային վիճակը:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 հանդիպումներն էլ ավարտվել են «Գանձասար-Կապանի» հաղթանակով: Այդ հանդիպումներում կապանցիները 13 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել ընդամենը 2 գնդակ: Վերջին հաղթանակը գանձասարցիների նկատմամբ «Արարատը» տոնել է այս տարվա մարտի 1-ին Դավիթ Մինասյանի խփած միակ գոլի շնորհիվ, ով ներկայումս խաղում է «Գանձասար-Կապանում»:
  • Ընթացիկ առաջնության առաջին շրջանում խոշոր հաշվով տոնած հաղթանակը կապանցիների համար 4-րդն էր «Արարատի» հետ հանդիպումներում: Այդ հաղթանակներից ամենախոշորները գրանցվել են 2011 (5-0) և 2017/18թթ. (6-1) առաջնություններում: «Արարատն» այդ կարգի ընդամենը մեկ հաղթանակ է տոնել:

  • «Ալաշկերտում» «Արարատի» ահ ու սարսափը դարձած Միհրան Մանասյանը, ով չեմպիոնի կազմում խաղալիս 17 անգամ գրավել է արարատցիների դարպասը, «Գանձասար-Կապանի» մարզաշապիկով էլ արդեն հասցրել է տհաճություն պատճառել նրանց՝ աչքի ընկնելով առաջին շրջանի խաղում:
  • Մայիսի 1-ին մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության խաղում Գեղամ Հարությունյանը ֆուտբոլային պոկերի հեղինակ է դարձել: Նախորդ մրցաշրջանում նա 6 անգամ գրավել է «Արարատի» դարպասը:
  • Սեպտեմբերի 22-ին մրցակիցների միջև կայացած առաջին շրջանի հանդիպումը գանձասարցի Գևորգ Նռանյանի հոբելյանական՝ 250-րդ խաղն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Գևորգ Նռանյան՝ 5 գոլ

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 12 գոլ

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի գանձասարցի Գևորգ Նռանյանը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ»․ Միխաիլ Պետրուշչենկով – Գարեգին Կիրակոսյան, Վարդան Արզոյան, Դավիթ Ազին, Ռաֆայել Սաֆարյան, Օրբելի Համբարձումյան – Էնտոնի Տրայկոսկի, Ռուսլան Ավագյան, Դմիտրի Օստրովսկի – Զավեն Բադոյան, Անդրանիկ Քոչարյան։

«Գանձասար-Կապան»․ Գևորգ Կասպարով – Բակար Բալդե, Ալեքսանդր Օգանիսյան, Դավիթ Տերտերյան, Վասպուրակ Մինասյան – Հայկ Իշխանյան, Վբեյմար Անգուլո – Վարդան Պողոսյան, Գևորգ Օհանյան, Լուբամբո Մուսոնդա – Միհրան Մանասյան։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկը» և «Բանանցը» պարտվել են այլ երկրների չեմպիոնների, «Գանձասար-Կապանը» հաղթել է ուկրաինական թիմի (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

Աբրահամ Խաշմանյան․ «Ունենք ևս 4-5 որակյալ ֆուտբոլիստների կարիք» (տեսանյութ)

«Արարատը» Սոչիում ոչ-ոքի է խաղացել «Սոչիի» հետ

Աբրահամ Խաշմանյան. «Facebook-ում գրառումներին հետևելու ժամանակ չունեմ և այն ծախսում եմ հայկական ֆուտբոլը զարգացնելու համար»

Էդգար Մանուչարյան. «Չեմ կարծում, որ Խաշմանյանը անհանգստացած է հայկական ֆուտբոլի ապագայով»

Գոռն էլ է միանում. «Մեզ հայտնի է, թե որն է Խաշմանյանի նման հայտարարության պատճառը»

Լեգեոներների լիմիտ. Էդգար Մալաքյանը կոշտ պատասխան է տվել Աբրահամ Խաշմանյանին

Երևանի «Արարատը» կորեացի նորեկ ունի

«Արարատը» 3-ական գնդակ է փոխանակել Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի թիմի հետ խաղում (տեսանյութ)