fbpx

«Բանանցը» կփորձի անել այն, ինչ չի արել վերջին 3 խաղում․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

28 նոյեմբերիժ.14:00, Երևան, «Բանանց-4» մարզադաշտ, 18-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Բանանցը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-1

1-ին շրջան. 23.09.2018 «Արարատ-Արմենիա» 1-3 «Բանանց»
Գոլերը՝ 0-1՝ Վահագն Այվազյան 9՛, 0-2՝ Իգոր Ստանոևիչ 32՛, 1-2՝ Չարլզ Մոնսալվո Պերալտա 84՛, 1-3՝ Էրիկ Պետրոսյան 90+3՛:

Նահա՞նջ, թե՞ ժամանակավոր դադար

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը յուրահատուկ է նաև նրանով, որ գրեթե յուրաքանչյուր տուրից հետո մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ են տեղի ունենում: «Բանանցի» օրինակը ևս ասվածի վկայությունն է:

Առաջնության 14-րդ տուրից հետո «Բանանցն» անպարտելի 9 խաղերի տպավորիչ շարքի շնորհիվ, որոնցում 8 հաղթանակ էր տոնել, 26 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով «Ալաշկերտին»:

Բայց ահա վերջին 3 խաղերում կրած պարտությունների պատճառով «Բանանցը» նահանջեց 3-րդ հորիզոնական և ներկայումս 6 միավորով զիջում է առաջատար «Ալաշկերտին»: Դեռ լավ է, որ նախորդ տուրում առաջատար քառյակում գտնվող «Փյունիկն» ու «Լոռին» էլ պարտվեցին, այլապես «Բանանցը» կհայտնվեր 4-րդ տեղում:

«Բանանցը», որ աչքի էր ընկնում արդյունավետ գրոհներով, վերջին 3 խաղերում այդպես էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին՝ փոխարենը սեփականն ընդունելով 6 գնդակ: Դժվար է ասել, թե ի՞նչ է կատարվում թիմի ֆուտբոլիստների հետ:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը վերջին անհաջողությունները բացատրում է մարզական բախտի բացակայությամբ: «Ալաշկերտի» հետ կայացած 17-րդ տուրի խաղում մարզական բախտից ավելի շատ կարող էր բողոքել Արամ Ոսկանյանը, որի սաները հնարավորություն ունեին նույնիսկ խոշոր հաշվով հաղթանակ տոնել:

Ինչևէ, չեմպիոնության համար պայքարող «Բանանցը» պետք է շտապ կարգով սթափվի, այլապես ևս մեկ անհաջողությունը կարող է էլ ավելի վատթարացնել թիմի մրցաշարային գործերը:

«Սառույցը» վերջապես կոտրվեց

Ի տարբերություն «Բանանցի», «Արարատ-Արմենիայի» համար նախորդ տուրը բավական հաջող ստացվեց: «Արցախի» նկատմամբ տարած հաղթանակով Վարդան Մինասյանի սաներն ընդհատեցին առանց հաղթանակների 4 խաղերի շարքն ու 408 րոպե տևած գոլային երաշտը:

7 խաղ շարունակ խաղադաշտում պարապուրդ տալուց հետո վերջապես իր նշանառությունը վերականգնեց առաջնության մեկնարկում արդյունավետությամբ աչքի ընկած Իվայլո Դիմիտրովը՝ դառնալով հեթ-տրիքի հեղինակ, ինչը նրան հնարավորություն ընձեռեց 10 գնդակով կրկին գլխավորելու առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

«Արցախի» նկատմամբ տարած հաղթանակը 2-րդն էր առաջնությունում Վարդան Մինասյանի գլխավորությամբ անցկացրած 6 հանդիպումներում: Նախորդ 5 խաղերում թիմն ընդամենը մեկ գոլ էր խփել: Իսկ ընդհանրապես, անցկացրած 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 16 գոլ է խփել, որից 10-ը բաժին է ընկնում Իվայլո Դիմիտրովին:

Անշուշտ, առաջիկա խաղում «Արարատ-Արմենիան» կձգտի զարգացնել հաջողությունը և ռևանշի հասնել «Բանանցի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց, ինչը հնարավորություն կտա կրճատելու միավորների տարբերությունն առաջատար քառյակից:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Արթուր Ավագյան, Բորիսլավ Յովանովիչ, Իլյա Գուլտյաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Պապե Աբդու Կամարա, Արամ Բարեղամյան – Վալմերսոն Գարսիա Պրայա, Ադամու Աբդուլահի – Նաթանիել Ասամոա։

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով – Սերխի Գոնսալես, Դմիտրի Գուզ, Վլադիմիր Խոզին, Գեորգի Պաշով – Ալեքսեյ Պուստոզյորով, Գոռ Մալաքյան – Ջիովանի Մարտինես, Արմեն Նահապետյան – Չարլզ Մոնսալվո, Իվայլո Դիմիտրով։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» նախկին պաշտպանի հետ

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանցի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ (տեսանյութ)

«Բանանցը» և «Արցախն» արդյունավետ ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանից Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխված լեգեոներ Սիբոն վարձավճարով կխաղա Ալբանիայում

«Բանանցն» ու «Լոկոմոտիվը» համատեղ 8 գոլ են խփել ընկերական մրցավեճում (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Արամ Բարեղամյանը վերջերս նոր՝ հետաքրքիր մասնագիտություն է ձեռք բերել (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» մեկ օրում հաղթել է Կիպրոսի 2-րդ դիվիզիոնի 2 թիմերի

«Բանանցի» 2-րդ ընկերական խաղը և 2-րդ գոլազուրկ ոչ-ոքին

«Բանանցի» բրազիլացի հարձակվողը հեռանում է ճապոնական ակումբ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ