fbpx

Արգենտինական Սուպերկլասիկոն տեղի կունենա Արգենտինայի սահմաններից դուրս

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ պատասխան հանդիպումը տեղի կունենա Արգենտինայի սահմաններից դուրս։ Այդպիսի որոշում է կայացրել Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ), փոխանցում է AP News պարբերականը։

Ըստ գործակալության հաղորդման՝ «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» մրցավեճը, որը հետաձգվել էր դաշտի տերերի երկրպագուների՝ «Բոկայի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ գործած հարձակման պատճառով, կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-ին կամ 9-ին։ Անցկացման կոնկրետ վայրն առայժմ հայտնի չէ։

Տեղեկացվում է, որ Պարագվայը, Բրազիլիան և Իտալիան պատրաստակամություն են հայտնել ընդունելու մրցաշարի եզրափակիչ պատասխան խաղը։ ԿՈՆՄԵԲՈԼ-ը հաշվի է առել, որ «Բոկա Խունիորսի» տուժած ֆուտբոլիստները 2 շաբաթվա ընթացքում կհասցնեն վերականգնվել և դուրս գալ խաղադաշտ։

Հիշեցնենք, որ դիմակայության՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով։ Լիբերտադորեսի գավաթը հարավամերիկյան ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարն է, ինչպիսին Չեմպիոնների լիգան հանդիսանում է Եվրոպայում։

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռիվեր Փլեյթի» երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով (լուսանկարներ)

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները

«Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» հազարավոր երկրպագուներ հեռացվել են աշխատանքից` եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու համար

Թեժ Սուպերկլասիկոն Մադրիդում․ «Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր (տեսանյութ)

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

«Բոկա Խունիորսի» երկրպագուները խելահեղ կերպով են ճանապարհում իրենց թիմին (տեսանյութ)

Ֆլորենտինո Պերեսը կողք կողքի տոմսեր է պատվիրել Ռոնալդուի ու Մեսիի համար

Դանի Ալվես․ «Սա տեսածս ամենամեծ խայտառակությունն է»

«Բոկա Խունիորսը» դեմ է արտահայտվել Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելուն

«Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Բոկայում» ու «Ռիվերում», թե՞ ոչ». Նոր Quiz՝ Սուպերկլասիկոյին ընդառաջ

Մարադոնան խստորեն քննադատել է Սուպերկլասիկոն Մադրիդում անցկացնելու գաղափարը

Պաշտոնական. Հայտնի է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչի անցկացման վայրը

«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը Արգենտինայում չի կայանա

«Դժոխային գեղեցկություն». 5 փաստ իսկական Սուպերկլասիկոյի մասին

Լիբերտադորեսի գավաթ․ Անհաշտ մրցակիցների հանդիպումը կրկին հետաձգվել է