Շախմատի պատանեկան օլիմպիադա. 3 անընդմեջ հաղթանակ անհաջող մեկնարկից հետո - VNews
Բաժիններ

Շախմատի պատանեկան օլիմպիադա. 3 անընդմեջ հաղթանակ անհաջող մեկնարկից հետո

Թուրքիայի Կոնյա քաղաքում մեկնարկել է մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են 39 երկրների 46 հավաքականներ:

Հայաստանի հավաքականը գլխավորում է վերջերս Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մինչև 16 տարեկանների մրցաշարում աշխարհի չեմպիոն հռչակված միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Նրա թիմակիցներն են ՖԻԴԵ-ի վարպետներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, ինչպես նաև Արմեն Բարսեղյանն ու Աննա Խաչատրյանը:

Հայաստանի հավաքականն անհաջող մեկնարկեց օլիմպիադայում՝ 1,5-2,5 հաշվով պարտվելով շվեյցարացիներին: Այդ պարտությունը բնավ էլ չընկճեց հայ շախմատիստներին, որոնք հաջորդ 3 տուրերում հաղթեցին:

2-րդ տուրում մեր հավաքականը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանի ընտրանուն, իսկ հաջորդ մրցախաղում առավելության հասավ դանիացիների նկատմամբ՝ 2,5-1,5: Իսկ ահա 4-րդ տուրում մեր պատանի շախմատիստները պարզապես ջախջախեցին պորտուգալացիներին՝ շահելով բոլոր չորս պարտիաները:

Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա խաղացող Շանթ Սարգսյանը 3 անընդմեջ ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակը տոնեց: Առայժմ առավել հաջող է հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, ով շահել է անցկացրած 3 հանդիպումներն էլ: Մեր թիմին 3 միավոր է պարգևել նաև Արթուր Դավթյանը, սակայն 4 հնարավորից:

4 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 6 միավորով ընթանում է 6-րդ տեղում: 8-ական միավորով աղյուսակը գլխավորում են Բելառուսի և ԱՄՆ-ի հավաքականները:

Աշխարհի վետերանների առաջնություն. Կարեն Մովսիսյանը միանձնյա առաջատարն է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը բավարարվեց 12-րդ տեղով

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մեդալների հավակնորդների թվում է

Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիները հաղթեցին թուրքերին

Մ16 օլիմպիադա. Հայ պատանիներն առայժմ 12-րդ տեղում են

Մ16 օլիմպիադա. Պատանի հայ շախմատիստները 14-րդ տեղում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին