fbpx

Մանե․ «Նա երդվել էր չհրապարակել այդ տեսանյութը, սակայն արեց դա» (տեսանյութ)

«Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն բացատրել է, թե ինչպես է համացանցում հայտնվել այն տեսանյութը, որում նա մասնակցում է մզկիթի զուգարանի մաքրման աշխատանքներին։

«Ես մուսուլման եմ, աղոթում եմ օրը 5 անգամ, փորձում եմ դա անել հենց մզկիթում։ Մի օր գնացի այնտեղ և հանդիպեցի գանացի լավ ընկերոջս։ Նրան առաջարկեցի աղոթքից հետո թեյ խմել իմ տանը, բայց նա ասաց․ «Ո՛չ, ես պետք է աշխատեմ, հարկավոր է մաքրել մզկիթի զուգարանը»։

Նրան պատասխանեցի, որ դա կարող ենք միասին անել։ Այդ պահին ինչ-որ մեկը նկարահանում էր մեզ։ Ես խնդրեցի, որ նա այդ տեսանյութը չհրապարակի համացանցում։ Այդ անձնավորությունը երդվեց, որ դա չի անի, սակայն տեսանյութը հաջորդ օրը հայտնվեց համացանցում։ Տարօրինակ է։

Իմ քայլը շատ նորմալ էր։ Ես ծնվել եմ Սենեգալի փոքրիկ Բամբալի գյուղում։ Հայրս մահացավ, երբ 11 տարեկան էի, ինձ մեծացրել են մայրս, հորեղբայրս և տատիկս։ Պատանեկության ժամանակ աշխատում էի դաշտերում, որտեղ աճում էին բրինձ և գետնանուշ։ Շարունակում եմ այնտեղ աշխատանքով զբաղվել, երբ ամեն ամառ վերադառնում եմ տուն․․․ Գյուղում խոնարհությունը և համեստությունը կարևոր արժեքներ են․ մենք աղոթում ենք և լսում երեցներին, երբ նրանք խոսում են»,- Մանեի խոսքերը մեջբերում է L’Equipe-ն։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վան Դեյկ. «Լիվերպուլի» լեգենդն եմ դառնալու»

«Բավարիայի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել «Էնֆիլդում» (լուսանկար)

Գնդակին տիրող Նոյերը, «անբախտ» «Լիոնը», «Բարսայի» հակառեկորդը. ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Դարպասները «կողպված» էին․ «Լիվերպուլը» և «Բավարիան» 2-րդ սերիան «կթողարկեն» Մյունխենում (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Բավարիա»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

Կլոպ. «Եթե «Լիվերպուլի» մարզիչը չլինեի, կգնեի այս խաղի տոմսը»

Ինչ տեսք կունենար «Սաութհեմփթոնը», եթե չվաճառեր իր աստղային ֆուտբոլիստներին

«Բավարիայի» «աչքը լույս»․ «Լիվերպուլի» հարձակվողը բաց է թողել թիմի այսօրվա մարզումը

Լևանդովսկու անկեղծ խոստովանությունը. «Նա է ինձ հասցրել այնտեղ, որտեղ հիմա եմ»

Ֆանտաստիկ ֆուտբոլային շաբաթ. Հանդիպումներ, որոնք բաց թողնելու իրավունք չունեք

«Լիվերպուլ»-«Բավարիա». Երկու թիմերն ունեն լուրջ կորուստներ

«Բավարիայի» նախագահը պատմել է, թե ինչու տարիներ առաջ թիմը չի գլխավորել Կլոպը

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

PEPSI-ի նոր գովազդը․ Մեսին և Սալահը պայքարում են վերջին PEPSI-ի համար (տեսանյութ)

#Ապրող_ֆոտոներ_11. Ռոբի Ֆաուլերն ու կոկայինը