Առաջին թիմը, որ կավարտի առաջնության աշնանային հատվածը․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» - «Շիրակ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Առաջին թիմը, որ կավարտի առաջնության աշնանային հատվածը․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԱՐՑԱԽ» – «ՇԻՐԱԿ»

28 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, 18-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Շիրակը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-3 

1-ին շրջան23.09.2018 «Շիրակ» 3-0 «Արցախ»
Գոլերը՝ 1-0՝ Պաբլո Կրուզ 18՛, 2-0՝ Հենրի Նդոնգ 20՛, 3-0՝ Կաբանգու Ջոնս 30՛:

Վերջին հանդիպումներում «Շիրակի» առաջընթացը տեսանելի է

Հանգամանքների բերումով «Շիրակը» 17-օրյա ընդմիջումից հետո է վերսկսում ելույթներն առաջնությունում՝ հյուրընկալվելով մի թիմի, որի նկատմամբ սեփական հարկի տակ տոնած հաղթանակն առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում: Իսկ մինչ այդ շիրակցիները մեկնարկային 7 հանդիպումներում ոչ մի կերպ չէին կարողանում առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:

«Արցախի» նկատմամբ տոնած հաղթանակը կարծես բեկումնային եղավ գյումրեցիների համար: Եթե մեկնարկային 7 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 5 միավոր էր վաստակել, ապա հաջորդ 8 խաղերում թիմն իր օգտին 14 միավոր գրանցեց՝ տոնելով 4 հաղթանակ:

Ներկայումս «Շիրակը» 19 միավորով ընթանում է 6-րդ տեղում՝ ընդամենը մեկ միավորով հետ մնալով «Արարատ-Արմենիայից»:  Շիրակցիները զգալիորեն կարգավորել են իրենց խաղը, ֆուտբոլիստները բարելավել են ֆունկցիոնալ վիճակն ու խաղային որակները: Դա վերաբերում է նաև «Շիրակին» ավելի ուշ միացած Կարեն Մուրադյանին, Մուսա Փոլ Բակայոկոյին և Ժան-Ժակ Բուգուհիին:

«Շիրակի» խաղային առաջընթացը հատկապես տեսանելի դարձավ առաջնության վերջին 5 հանդիպումներում, որոնցում գյումրեցիները վաստակեցին 10 միավոր՝ հաղթելով «Արարատին», «Գանձասար-Կապանին» և «Արարատ-Արմենիային», նվազագույն հաշվով զիջելով միայն «Ալաշկերտին»:

Վարդան Բիչախչյանն իր սաների առջև խնդիր է դրել առաջնության աշնանային հատվածում հնարավորինս կրճատել միավորների տարբերությունն առաջատար քառյակից, որպեսզի գարնանը լավ նախադրյալներ ստեղծվեն պայքարելու մրցանակային տեղերի համար: Այդ առումով առաջիկա խաղում հաղթանակն անչափ կարևոր կլինի «Շիրակի» համար:

«Արցախն» արդեն զգում է «Արարատի» «շնչառությունը»

Թեև «Արցախն» առաջին շրջանում Գյումրիում պարտվել էր խոշոր հաշվով, սակայն ընթացիկ մրցաշրջանում շիրակցիների հետ գավաթային մրցավեճում հաջողության հասավ: 1/8 եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիից հետո արցախցիները շատերի համար անսպասելի Գյումրիում 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:

Մինչև առաջնության նախորդ տուրը, «Արցախը» վերջին 4 հանդիպումներում բավական հաջող էր հանդես եկել՝ վաստակելով 6 միավոր, սեփական դարպասը պահելով անառիկ: Սակայն 17-րդ տուրում «Արցախն» անհաջողության մատնվեց՝ զիջելով «Արարատ-Արմենիային»:

Նախորդ 4 հանդիպումներում դարպասն անառիկ պահած Արման Մելիքսեթյանին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում փոխարինել էր ազգանվանակիցը՝ Էրիկ Մելիքսեթյանը, ով նորամուտը նշեց Բարձրագույն խմբում: 18-ամյա դարպասապահի համար խաղն այնքան էլ հաջող չդասավորվեց: Նա 3 գոլ բաց թողեց, ընդ որում արդեն 32-րդ վայրկյանին առաջին գնդակը հանեց ցանցից:

Այս հանդիպումով «Արցախն» ավարտում է իր ելույթներն առաջնության աշնանային հատվածում: «Արցախը» 12 միավորով նախավերջին տեղում է և արդեն զգում է «Արարատի» «շնչառությունը»: Պարտության դեպքում արցախցիները կարող են հայտնվել հետնապահի դերում, ուստի ամեն ինչ պետք է անեն խաղադաշտից ձեռնունայն չհեռանալու համար:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի արցախցի Հովհաննես Պողոսյանը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արցախ»․ Էրիկ Մելիքսեթյան – Ալեքսանդր Տուպչիենկո, Արգիշտի Պետրոսյան, Գևորգ Պողոսյան, Վահագն Մինասյան, Կարեն Հարությունյան – Արթուր Գրիգորյան, Յուրի Գարեգինյան – Ակմալ Բախտիյարով, Էմիլ Եղիազարյան – Նորայր Գյոզալյան։

«Շիրակ»․ Վսևոլոդ Երմակով – Աղվան Դավոյան, Արամ Շախնազարյան, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան – Խորեն Վերանյան, Կարեն Մուրադյան – Մուսա Փոլ Բակայոկո, Ժան-Ժակ Բուգուհի, Բունջամին Շաբանի – Կաբանգու Կադիմա Ջոնս։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Վիրաբյան. «Շիրակի»՝ բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել»

«Շիրակ» ակումբը նոր նախագահ ունի

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Շիրակի» 3 հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

Վարդան Բիչախչյան․ «Լավ գիտենք, թե ուր ենք եկել և ինչի համար»

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»