fbpx
Բաժիններ

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 18-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Բարձրագույն խմբի առաջնությունում շաբաթվա միջնամասում տեղի է ունեցել 18-րդ տուրը։ Բոլոր թիմերի մոտ էլ նկատելի էին որոշակի խնդիրներ, որոնք ի հայտ էին եկել խաղային խիտ գրաֆիկից։ «Լոռին» և «Ալաշկերտը» փոխանակել են 1-ական գնդակ, «Գանձասար-Կապանը» 2-0 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, «Արարատ-Արմենիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Բանանցի» դարպասը, իսկ «Շիրակը» նվազագույն հաշվով պարտության է մատնել «Արցախին»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Վլադիմիր Խոզին («Արարատ-Արմենիա»)

29-ամյա պաշտպանը որակազրկման պատճառով բաց էր թողել «Արցախի» հետ նախորդ հանդիպումը և «Բանանցի» հետ մրցավեճում վերադարձել էր շարք։ Նա տուգանայինից կատարած շեշտակի և նշանառու հարվածով 2-րդ գնդակն է ուղարկել Արամ Հայրապետյանի դարպասը, և այդ գոլը վճռորոշ նշանակություն է ունեցել՝ ամրապնդելով հյուրերի առավելությունը։ Ճիշտ է, այդ դրվագում կար նաև դարպասապահի մեղքի բաժինը։

Խոզինը պաշտպանությունում հստակ էր գործում, և այդպես լինում է համարյա միշտ։ Վարդան Մինասյանի թիմը թեև մինչև վերջերս խնդիրներ ուներ արդյունավետության տեսանկյունից, սակայն հետին գծում ամեն ինչ հարթ էր։ Դրա վկայությունն այն է, որ «Արարատ-Արմենիան» ամենաքիչ գոլ բաց թողած 3-րդ թիմն է (14) Բարձրագույն խմբում առաջատար «Ալաշկերտից» (9) և «Շիրակից» (12) հետո։

3․ Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»)

«Արցախ» – «Շիրակ» հանդիպումն ամենատաղտկալիներից մեկն էր այս առաջնությունում։ Եվ գլխավոր պատճառը նախկին «Միկա» ստադիոնի խոտածածկի խայտառակ վիճակն էր կամ, ավելի ճիշտ կլինի ասել, խոտածածկի բացակայությունը։ Ֆուտբոլիստները պետք է առհասարակ զերծ մնան նման պայմաններում ֆուտբոլ խաղալուց, քանի որ վնասվածք ստանալու մեծ հավանականություն կա։ Ինչևէ․․․

Բուգուհիի խփած գոլը 11-մետրանոց նշակետից միակն ու հաղթականն էր այս մրցավեճում։ Նա բավականին ակտիվ էր, ուներ մրցակցի դարպասը գրավելու ևս մի քանի լավ հնարավորություն։ Հենց այս ֆուտբոլիստի հետ պայքարում կանոնները խախտելուց հետո է մրցակցի ավագ Վահագն Մինասյանը ստացել 2-րդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից, իսկ քանակական առավելությունն էականորեն օգնել է գյումրեցիներին։ Արդարության համար նշենք, որ մրցավարը խաղավերջում պարտավոր էր 11-մետրանոց նշանակել արդեն «Շիրակի» դարպասին, երբ Արամ Շախնազարյանն ակնհայտորեն ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։

Մանասյանը շատ յուրահատուկ ռեկորդ կրկնեց, «Ալաշկերտի» դարպասի «կախարդանքը» վերացավ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Սուրեն Չախալյան․ «Արժանի էինք հաղթանակի»

«Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» տարին ավարտեցին ոչ-ոքիով․ VNews-ի ֆոտոշարքը

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ