fbpx

Մեր առաջնության «ամենաբարեհամբույր» մրցակիցները․ Ամենահետաքրքիրը՝ «Բանանց» – «Շիրակ» խաղին ընդառաջ

«ԲԱՆԱՆՑ» – «ՇԻՐԱԿ»

1 դեկտեմբերիժ.14:00, Երևան, «Բանանց-4» մարզադաշտ, 19-րդ տուր

76 խաղ, «Բանանցը» հաղթել է 33 անգամ, «Շիրակը»՝ 23, գրանցվել է 20 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 121-72

1-ին շրջան. 04.08.2018 «Բանանց» 0-0 «Շիրակ» 

2-րդ շրջան. 29.09.2018 «Շիրակ» 0-0 «Բանանց» 

«Բանանցին» շտապ սթափվել է պետք

Դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ առաջնությունում գերազանց ելույթների շնորհիվ անպարտելի 9 խաղերի տպավորիչ շարքի հեղինակ «Բանանցը», որ այդ հանդիպումներում 8 հաղթանակ էր տոնել, անսպասելիորեն կկերպարանափոխվի ու հաջորդ 4 խաղերում խաղադաշտից ձեռնունայն կհեռանա:

Այդ հանդիպումներում «Բանանցին» ոչ միայն չհաջողվեց միավոր վաստակել, այլև գոնե մեկ գոլ խփել: Եվ դա այն դեպքում, որ «Բանանցն» առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն էր և նախորդ 12 հանդիպումներում 20 անգամ գրավել էր մրցակիցների դարպասը:

Ահա այսպիսին է «Բանանցի» համար ներկայիս դառը իրականությունը: Թիմի անխափան գործող մեխանիզմը վերջին 4 հանդիպումներում կարծես միանգամից խափանվեց: Իլշատ Ֆայզուլինի սաները, որ մինչ այդ ընդամենը 2 պարտություն էին կրել ու սեփական դարպասը 11 գնդակ էին ընդունել, 4 անընդմեջ պարտություն կրեցին, որից երկուսը՝ խոշոր հաշվով, սեփական դարպասն էլ 9 գոլ բաց թողեցին:

Այդ ամենը բացասաբար անդրադարձավ «Բանանցի» մրցաշարային վիճակի վրա: «Բանանցը» թեև եզրափակում է առաջատար եռյակը, սակայն արդեն զգում է իրեն հետապնդող թիմերի «շնչառությունը», իսկ առաջատար «Ալաշկերտին» արդեն զիջում է 7 միավորով: Այնպես որ ժամանակն է սթափվելու:

2-րդ շրջանում «Շիրակն» առաջադիմել է

Ի տարբերություն «Բանանցի», «Շիրակը» վերջին շրջանում աչքի է ընկնում հաջող մրցելույթներով և աստիճանաբար վերագտնում է իրեն բնորոշ խաղը: Վերջին 6 հանդիպումներում շիրակցիները 4 հաղթանակ են տոնել՝ զիջելով միայն «Ալաշկերտին»: Ընդ որում չեմպիոնի հետ մրցավեճում, ինչպես նաև «Փյունիկի» հետ ոչ-ոքի ավարտված խաղում «Շիրակը» գոլ էր բաց թողել ավելացված ժամանակում:

Եթե չլիներ այդ 3 միավորի կորուստը, ապա գյումրեցիները 25 միավորով լավագույն հնգյակում կգտնվեին և «Բանանցից» ընդամենը մեկ միավորով հետ կմնային: Իսկ առայժմ «Շիրակը» 22 միավորով ընթանում է 6-րդ տեղում:

Հաղթանակի դեպքում շիրակցիներն ընդհուպ կմոտենան առաջատար քառյակին, ինչը լավ նախադրյալներ կստեղծի գարնանը պայքարելու մրցանակային տեղերի համար:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներն անցել են «Շիրակի» առավելությամբ, որը տոնել է 2 հաղթանակ, 2 խաղ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում «Բանանցին» չի հաջողվել գտնել «Շիրակի» դարպասի բանալին: Վերջին հաղթանակը շիրակցիների նկատմամբ «Բանանցը» տոնել է նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում՝ մարտի 4-ին Գյումրիում կայացած խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
  • Առաջնության առաջին շրջանի համեմատ «Բանանցը» 2-րդ շրջանում 6 միավոր պակաս վաստակեց՝ տոնելով 3 հաղթանակ, 1 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: «Բանանցի» ֆուտբոլիստները խփեցին 6 գնդակ, սեփական դարպասը բաց թողեցին 11-ը: «Բանանցն» արդեն 438 րոպե շարունակ չի կարողանում գտնել մրցակիցների դարպասի բանալին:
  • Իսկ ահա «Շիրակը» 2-րդ շրջանում զգալի առաջընթաց է ունեցել՝  6 միավոր ավելի վաստակելով: Գյումրեցիները տոնել են 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 2 պարտություն: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է՝ 7-5:

  • Առաջնության 16 հանդիպումներում «Բանանցի» կազմում ասպարեզ են դուրս եկել 21 ֆուտբոլիստներ, որոնցից 11-ը լեգեոնականներ են: Բոլոր խաղերին մասնակցել է միայն Իգոր Ստանոևիչը: Իսկ բոլորից արդյունավետ է գործել թիմի ավագ Վահագն Այվազյանը՝ խփելով 4 գնդակ:
  • Վարդան Բիչախչյանն առաջնության հանդիպումներում խաղադաշտ է դուրս բերել 20 ֆուտբոլիստների, որոնցից 10-ը լեգեոնականներ են: Բոլոր հանդիպումներին մասնակցել են դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ու Ժիրայր Մարգարյանը: Ընդ որում Երմակովը հանդես է եկել առանց փոխարինման, իսկ Մարգարյանն ընդամենը մեկ անգամ է փոխարինվել: Առավել արդյունավետ են գործել Պաբլո Կրուզը, Արամ Մուրադյանն ու Կաբանգու Կադիմա Ջոնսը, որոնց հաշվին 2-ական գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝  

 «Բանանց»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան՝ 8-ական գոլ:

 «Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 8 գոլ:

«Շիրակի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 4 դեղին քարտի արժանացած Արամ Շախնազարյանը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Արթուր Ավագյան, Էդվարդ Կպոդո, Իլյա Գուլտյաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան – Վալմերսոն Գարսիա Պրայա, Իգոր Ստանոևիչ – Կարեն Մելքոնյան։

«Շիրակ»․ Վսևոլոդ Երմակով – Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան, Ռաֆիկ Միսակյան, Ժիրայր Մարգարյան – Կարեն Մուրադյան, Մուսա Դիակիտե, Խորեն Վերանյան – Մուսա Փոլ Բակայոկո, Գեորգի Գոգիչաև – Ժան-Ժակ Բուգուհի։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Ոչ ոք չէր կանխատեսում, բայց եղավ գոլային հրավառություն․ VNews.am-ի ֆոտոշարքը «Բանանց» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Բանանցի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղում ապացուցել են, որ կարող են մեծ հաջողությունների հասնել» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը խոսել է «Բանանցից» կրած պարտության մասին, ամփոփել աշնանային հատվածը և անդրադարձել Վահան Բիչախչյանին (տեսանյութ)

«Բանանցը» ջախջախեց «Շիրակին», «Լոռիի» ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում (տեսանյութ)

«Բանանց» – «Շիրակ», «Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Բանանցի» պաշտպանի սահանկումը, որը հավանել է նաև Օբամեյանգը (տեսանյութ)

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 18-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Մանասյանը շատ յուրահատուկ ռեկորդ կրկնեց, «Ալաշկերտի» դարպասի «կախարդանքը» վերացավ

Բարձրագույն խումբ․ Մարզիչների մեկնաբանություններն այսօրվա հանդիպումներից հետո (տեսանյութ)

Տուրի կենտրոնական խաղը Վանաձորում, «Բանանցի» ճգնաժամը, կապանյան թիմի հաղթանակը (տեսանյութ)

Միաժամանակ 4 հանդիպում ԲԽ-ում․ Մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)