fbpx

Միակ թիմը, որին «Լոռին» առայժմ գոլ չի խփել․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ» «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

1 դեկտեմբերիժ.14:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 19-րդ տուր

2 խաղ, որից մեկում հաղթել է «Արարատ-Արմենիան», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2

1-ին շրջան. 04.08.2018 «Լոռի» 0-2 «Արարատ-Արմենիա»
Գոլերը՝ 0-1՝ Իվայլո Դիմիտրով 67՛, 0-2՝ Հրայր Մկոյան 86՛, 11մ:

2-րդ շրջան. 29.09.2018 «Արարատ-Արմենիա» 0-0 «Լոռի» 

«Լոռին» դեռ չի գտել «Արարատ-Արմենիայի» դարպասի բանալին

«Արարատ-Արմենիան» միակ թիմն է, որի դարպասն ընթացիկ առաջնությունում «Լոռիին» դեռ չի հաջողվել գրավել: Կհաջողվի՞ այս անգամ վանաձորցիներին գտնել մրցակցի դարպասի բանալին, դժվար է գուշակել: Պատճառը վերջին հանդիպումներում «Լոռիի» ունեցած անչափ անհաջող ելույթներն են, որոնք վկայում են թիմում շարունակվող խաղային անկման մասին:

Արդեն 5 խաղ է, ինչ «Լոռիի» ֆուտբոլիստները չեն վայելել հաղթանակի բերկրանքը: Այդ խաղերում «Լոռին» միավորների քանակն ավելացրեց ընդամենը 2-ով, խփեց ընդամենը 4 գոլ, սեփական դարպասը բաց թողեց 9 գնդակ:

Նախորդ տուրում «Ալաշկերտի» հետ կայացած սկզբունքային խաղում էլ «Լոռին» ընդամենը մեկ միավոր վաստակեց 11մ հարվածով խփած գոլի շնորհիվ:

Բնականաբար, չեմպիոնության հավակնություններ ունեցող թիմի համար վերջին շրջանում գրանցված արդյունքներն անբավարար են: «Լոռին» այդ ամենի պատճառով ներկայումս արդեն 8 միավորով հետ է մնում առաջատար «Ալաշկերտից»: Իսկ մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող «Արարատ-Արմենիային» վանաձորյան ակումբը գերազանցում է ընդամենը 2 միավորով: Այնպես որ պարտության դեպքում «Լոռին» 4-րդ հորիզոնականը կզիջի «Արարատ-Արմենիային»:

Կասկած չկա, որ առաջնության աշնանային հատվածի ավարտական խաղում «Լոռին» ձգտելու է անպայման ընդհատել առանց հաղթանակների 5 խաղերի տխուր շարքը: Դա հնարավորություն կտա բարելավելու մրցաշարային վիճակը և արդեն գարնանը կրկին ներգրավվելու չեմպիոնական մրցավազքում:

Ֆուտբոլիստների նշանառությունը վերականգնվել է

«Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ է մրցելու «Լոռիի» հետ և կրկին՝ նոր մարզչի գլխավորությամբ: Առաջնության մեկնարկային տուրի խաղում թիմի ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր: 2-րդ շրջանի հանդիպմանն «Արարատ-Արմենիան» նախապատրաստվել էր նոր մարզչի՝ Արտակ Օսեյանի գլխավորությամբ, ով ժամանակավորապես ստանձնել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» վերելքով անցկացրեց առաջնության նախորդ երկու հանդիպումները՝ վստահ հաղթանակներ տոնելով «Արցախի» և «Բանանցի» նկատմամբ: Վերջապես  «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն աչքի ընկան արդյունավետ գրոհներով՝ երկու խաղերում ընդհանուր առմամբ խփելով 6 գնդակ: Թիմի բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովն էլ, «Արցախի» հետ խաղում դառնալով հեթ-տրիքի հեղինակ, 10 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

Իսկ մինչ այդ, «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ 4 խաղ անընդմեջ ոչ միայն չէր կարողանում հաղթել, այլև գեթ մեկ գոլ չխփեց:

Վերջին երկու հանդիպումներում տոնած հաղթանակների շնորհիվ «Արարատ-Արմենիան» զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը: Մինասյանի սաները ներկայումս 23 միավորով 5-րդ հորիզոնականում են և «Լոռիին» հաղթելու դեպքում տեղ կզբաղեցնեն առաջատար քառյակում:

Այնպես որ առաջիկա հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի նաև «Արարատ-Արմենիայի» համար: Իսկ դա խոստանում է անհաշտ մրցապայքար:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Լոռի»․ Ալեքսանդր Կոնով – Դեու Դոսա Օլատունջի, Մուրադ Ասատրյան, Արտյոմ Խաչատուրով, Նանա Կվամե Անտվի – Ուգոչուկվու Իվու, Իբրահիմ Ֆուսեինի – Սանդի Ինուսա Ումարու, Իսահ Ալիյու, Վիգեն Ավետիսյան – Ստեֆան Աջումանի։

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով – Սերխի Գոնսալես, Վլադիմիր Խոզին, Դմիտրի Գուզ, Գեորգի Պաշով – Արմեն Համբարձումյան, Ալեքսեյ Պուստոզյորով – Ջիովանի Մարտինես, Արմեն Նահապետյան – Իվայլո Դիմիտրով, Անտոն Կոբյալկո։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Մարզչական «մենամարտ»․ «Ալաշկերտ» – «Լոռի» հանդիպման մարտավարական վերլուծությունը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհետևեց «Բանանցի» օրինակին և հաղթեց․ չեմպիոնական պայքարը շարունակվում է (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մխիթարյանը չպետք է մեկնի Բաքու»