fbpx

Լեգենդար ֆուտբոլիստները միավորվում են․ Դավիդ Վիլյան մոտ է Ինիեստայի խաղընկերը կրկին դառնալուն

Լեգենդար հարձակվող, Իսպանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Դավիդ Վիլյան, որը հայտարարել է «Նյու Յորք Սիթիից» հեռանալու որոշում կայացնելու մասին, մոտ է կարիերան ճապոնական «Վիսել Կոբեում» շարունակելուն։ Այս մասին հաղորդում է Cuatro հեռուստաընկերության կայքը։

Այդ ակումբում է հանդես գալիս «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում Վիլյայի նախկին խաղընկեր Անդրես Ինիեստան։ Ֆուտբոլիստները միասին հռչակվել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել Իսպանիայի չեմպիոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլյան չի երկարաձգելու «Նյու Յորք Սիթիի» հետ այս տարվա դեկտեմբերի 31-ին լրացող պայմանագրի ժամկետը։ Այդպիսով, հարձակվողը կկարողանա Ճապոնիա տեղափոխվել անվճար։ Առայժմ հայտնի չէ, թե ճապոնական ակումբն ինչպիսի անձնական պայմանագիր է առաջարկել Վիլյային։

Դեկտեմբերի 3-ին ծննդյան 37-րդ տարեդարձը նշող ֆուտբոլիստը ՄԼՍ-ի այս առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։

Ինիեստա. «Մոուրինյոյի պատճառով տուժել է Իսպանիայի հավաքականը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Վիսել Կոբեն» նոր ավագ ունի․ Նրան բոլորն են ճանաչում (լուսանկար)

Ինիեստա․ «Մեսին ստիպում է, որ բարդ երևույթները թվան հեշտ»

Ինիեստան նշել է Չեմպիոնների լիգայի իր 3 ֆավորիտներին

Չեմպիոնները. աշխարհի ամենատիտղոսակիր 12 ֆուտբոլիստները

Մեսին «Բարսայի» կազմում անցկացրած խաղերով շրջանցեց ակումբի լեգենդին, բայց նրա առջևում մեկ այլ լեգենդ է

Դավիդ Վիլյան առաջին գոլն է խփել ճապոնական «Վիսել Կոբեի» կազմում (տեսանյութ)

Ինիեստա․ «Դեմբելեն օգնում է «Բարսային» իր հանճարեղությամբ»

Ինիեստա. «Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հիմնական մրցակիցն «Ատլետիկոն Է»

«Բարսելոնայում» Չեմպիոնների լիգայում ամենաշատ հանդիպում անկացրած ֆուտբոլիստները. Մեսին հավասարվեց Ինիեստային

Խինես Մելենդեսը բերում է Ինիեստայի, Սուսոյի և Խուանմիի օրինակները, որոնք հայ ֆուտբոլիստները պետք է ընդօրինակեն

#Ապրող_ֆոտոներ_10. Իկերի ու Չավիի ընկերական զրույցն ու թշնամական հետևանքները

Անդրես Ինիեստա․ «Չի կարելի «Ռեալին» մեռած համարել»

Ինիեստան այցելել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Ինիեստա. «Դեմբելեն շատ արժեքավոր ֆուտբոլիստ է «Բարսայի» համար, չի կարելի նրան մահապատժի ենթարկել մեկ սխալի համար»

Ինիեստա․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է»

Ինիեստան հանդիպել է նախկին թիմակիցների հետ (տեսանյութ)