fbpx

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս

Մեկօրյա հանգստից հետո Թուրքիայի Կոնյա քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցները կրկին մրցավեճի բռնվեցին՝  անցկացնելով 6-րդ և 7-րդ տուրերի հանդիպումները:

6-րդ տուրում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների սկզբունքային մրցախաղը: Ցավոք, մեր շախմատիստները 1,5-2,5 հաշվով պարտվեցին:

Մեր թիմին միակ հաղթական միավորը պարգևեց Մամիկոն Ղարիբյանը, ով առավելության հասավ Գովհար Բեյդուլաևայի նկատմամբ: Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Աբդուլա Գադիմբայլիի հետ: Իսկ ահա Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը պարտվեցին:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Մոլդովայի ընտրանին էր: Այս անգամ հայ շախմատիստները հաջող խաղացին և 3-1 հաշվով հաղթանակ տոնեցին: Մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Իվան Շիտկոյին և Վալենտինա Վերբինին: Արթուր Դավթյանն ու Արմեն Բարսեղյանը մրցակիցների հետ հաշտություն կնքեցին:

7 տուրից հետո վաստակած 8 միավորով Հայաստանի ընտրանին ընթանում է 12-րդ հորիզոնականում: 12-ական միավորով առաջատարներն են Իրանի և Ուզբեկստանի հավաքականները, որոնցից մեկ միավորով հետ է մնում Չինաստանի ընտրանին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայ շախմատիստներից միայն Էլինա Դանիելյանն է բարելավել իր վարկանիշը

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Հայ շախմատիստների ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Արթուր Դավթյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2-րդ մրցանակակիր

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6-րդն է

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայ շախմատիստները հաղթեցին ամերիկացիներին

Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց

Շախմատի պատանեկան օլիմպիադա. 3 անընդմեջ հաղթանակ անհաջող մեկնարկից հետո

Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ աշխարհի չեմպիոն

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանի առաջատարի դիրքն անսասան է

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը միանձնյա գլխավորեց աղյուսակը