Նիկո Կովաչ․ «Բավարիան» առնվազն պետք է հայտնվի լավագույն քառյակում» - VNews
Բաժիններ

Նիկո Կովաչ․ «Բավարիան» առնվազն պետք է հայտնվի լավագույն քառյակում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը պատմել է մյունխենյան ակումբում աշխատելու դժվարությունների մասին։

«Մեր առջև դեռևս դրված է Բունդեսլիգայում հաղթելու խնդիրը։ Առնվազն պետք է հայտնվենք լավագույն քառյակում։

Ցանկանում եմ ավելի լավը դառնալ յուրաքանչյուր օր։ Այս 5 ամիսների ընթացքում, ինչ մարզում եմ «Բավարիան», եղել են ինչպես դրական պահեր, այնպես էլ՝ ոչ այնքան։ Նորմալ է, որ քիչ խաղաժամանակ ունեցող ֆուտբոլիստները դժգոհ են․ դա նույնիսկ լավ է։

Երբ ես եկա այստեղ, հասկանում էի, որ թիմում շատ են հիանալի ֆուտբոլիստները։ Հետևաբար, սկզբնական հատվածում հաճախ էի կազմը ռոտացիայի ենթարկում։ Հետո եղան վնասվածքներ, կազմը, կարելի է ասել, կանխորոշված էր։ Հիմա որոշել եմ, որ մենք ունենալու ենք «կորիզ», որը միշտ լինելու է հիմնական կազմում»,- Կովաչի խոսքերը մեջբերում են գերմանական պարբերականները։

Հավելենք, որ Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում այս պահին եզրափակում է լավագույն հնգյակը։

«Աննման նմանություն». Զլատանի «copy-paste»-ը՝ «Բավարիայի» կազմում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


#OpenDoorChallenge․ «Հոֆենհայմը» ներկայացրել է Ադամյանի գոլը (տեսանյութ)

Ինչպես ճգնաժամը կանդրադառնա ֆուտբոլի վրա․ Ռումենիգեի տեսակետը

Պաշտոնական․ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բավարիայի» հետ

«Բավարիայի» լեգենդը քննադատել է Մանուել Նոյերին

Ժերոմ Բոատենգն ավտովթարի է ենթարկվել

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Նոյերը «Բավարիայից» պահանջում է պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 թվականը

Կոուտինյոյի գործակալը խոստովանել է՝ իր հաճախորդն ամռանը որ ակումբին կարող էր միանալ

«Գյոտցեի խաղի պատճառը փողերից հագեցվածությունը կարող է լինել․ դա նկատելի է նաև Օզիլի օրինակում»․ Միխայել Ռումենիգե

«Բավարիան» հաստատել է, որ թիմի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի 20 տոկոսից

Նոյերը հետաքրքրված չէ «Չելսի» տեղափոխությամբ

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Նոյերը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի